
Հայաստանից՝ աշխարհի թոփ բուհեր
«Ինեկոբանկը քո կողքին». ապագան ավելի մեծ հնարավորություններով ԿՍՊ նախաձեռնության շրջանակում մեկնարկում ենք ամենախոշոր բաղադրիչը՝ «30Master» նախագիծը։
Յուրաքանչյուր ուսանողին մինչև 40.000.000 մլն ՀՀ դրամ, աշխարհի թոփ 5-500 համալսարաններ, 30 մասնագետ ու ապագա առաջնորդ.
նպատակը մեկն է՝ նպաստել Հայաստանի Հանարապետության գիտելիքահեն և տեխնոլոգիաների վրա հիմնված հասարակության ձևավորմանը։
*«30Master» նախագիծը իրականացվում է բացառապես Բանկի կողմից սահմանված սեփական տեսլականի և ռազմավարության հիման վրա, որի բոլոր պայմանները, չափորոշիչներն ու ընտրության գործընթացը սահմանվում են Բանկի հայեցողությամբ՝ անկախ պետական կամ այլ միջազգային նախագծերի առաջնահերթություններից։
Ուսանողները կարող են դիմել մագիստրոսական կրթության ֆինանսավորման համար աշխարհի թոփ 5 բուհերում, ինչպես նաև Shanghai Rankings-ի և QS rankings-ի չափորոշիչների համապատասխան թոփ 50-ից 500 միջազգային համալսարաններում ուսանելու նպատակով՝ ըստ Բանկի կողմից առանձնացված մասնագիտացումների (համապատասխանությունը գնահատվում է Բանկի կողմից)։
Մասնագիտացումների ցանկը
Արվեստ և մշակույթ (Art and Culture)
Ճարտարապետություն և շինարարություն (Architecture)
Բժշկություն/Հանրային առողջապահություն (Public Health)
Ռազմավարական հաղորդակցություններ և մեդիա գրագիտություն, Շուկայաբանություն (Strategic Communication & Media Literacy, Marketing),
Տեղեկատվական տեխնոլոգիաներ, տվյալագիտություն, արհեստական բանականություն, կիբերանվտանգություն (IT /Advanced Engineering & High-Tech; Data Science & Digital Policy; Artificial Intelligence; Cybersecurity & Information Assurance)
Իրավունք (Law)
Տնտեսագիտություն (Economic Policy & Development Economics)։
Ծրագրում ընդգրկված մասնագիտացումները ոչ միայն պահանջված են ժամանակակից աշխարհում, այլև Բանկի գնահատմամբ համարվում են կարևոր հիմնասյուներ Հայաստանի ապագա զարգացման ճանապարհին։

Ե՞րբ կարող եք դիմել ծրագրին
Դիմելու հնարավորությունը բաց է 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի նոյեմբերը։
Մեկ տարվա ընթացքում ընտրվելու են 30 մասնագետներ, ովքեր արդեն իսկ ընդունվել են մագիստրոսական ծրագրի` արտերկրի թոփ 500 համալսարաններում՝ Բանկի կողմից ստանալու ուսման, իսկ, մասնավոր դեպքերում, նաև, կացության վարձի ֆինանսավորում` յուրաքանչյուր ուսանողին մինչև 40․000․000 ՀՀ դրամ:
Մասնագետների ընտրության գործընթացը իրականացվելու է դեկտեմբերի 1-ից սկսած։
Դիմումների հավաքագրումը և ընտրության գործընթացը սկսվել է 2025թ․ նոյեմբերից և բաց է շուրջ մեկ տարի։
*Դիմելու հնարավորությունը բաց է շուրջ մեկ տարի, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր մագիստրոսական ծրագրի մեկնարկ կարող է տարբերվել՝ ըստ արտերկրի բուհերի ակադեմիական օրացույցի։

Ո՞ւմ համար է ծրագիրը
Ուսանողներ, շրջանավարտներ, փորձառու մասնագետներ, ովքեր ունեն հստակ ռազմավարություն արտևրկրում լավագույն կրթությունն ստանալուց հետո՝ վերադառնալու, կիրառելու գիտելիքն ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացմանը, ունեն առաջնորդման կարողություն, պատասխանատվության զգացում և կարող են դառնալ գիտելիքահեն տնտեսության ճարտարապետ։
Մագիստրոսական ծրագրերի կրթական ֆինանսավորման ծրագրին կարող են դիմել միայն այն թեկնածուները, ովքեր համապատասխանում են հետևյալ չափորոշիչներին․
Դիմորդը ծրագրին դիմելիս արդեն պետք է ունենան ընդունման պաշտոնական հաստատում ցանկում ընդգրկված համալսարաններից որևէ մեկից։
2. Մասնագիտացումն ու համալսարանը համապատասխանում են Բանկի կողմից սահմանված ցանկին
Ծրագիրը ֆինանսավորում է Բանկի կողմից նախապես սահմանված մասնագիտությունների և համալսարանների շրջանակում (տե՛ս վերևում)։
3. Հիմնական բնակության վայրը՝ Հայաստան
Ծրագրի դիմորդները պետք է բնակվեն Հայաստանում և ունենան հայկական քաղաքացիություն կամ մշտական բնակության կարգավիճակ։
4. Դիմորդն արդեն սովորում է արտերկրում
Դիմորդը, ով արդեն ուսանում է արտերկրում, սակայն մինչև մեկնելը ապրել է Հայաստանում և այժմ ցանկանում է դիմել ծրագրին՝ երկրորդ ուսումնական տարվա վարձավճարի ֆինանսավորման համար, կարող է օգտվել դիմելու հնարավորությունից։ Նախագծի պարտադիր պայմաններից է նաև, որ նա պատրաստ լինի ուսման ավարտից հետո վերադառնալ Հայաստան, ինչը վերահսկվելու է Բանկի կողմից։ Այս դեպքում, դիմելու պահին՝ արտերկրում գտնվելը խոչընդոտ չէ։ Իսկ եթե դիմորդը ծնվել և երկար ժամանակ ապրել է արտերկրում, ներկայումս սովորում է միջազգային բուհում և չի նախատեսում իր ապագան կապել Հայաստանի հետ, ապա նա չի կարող լինել ծրագրի շահառու։
5. Հետագա կյանքն ու կարիերան կապված են Հայաստանի զարգացման հետ
Մենք աջակցում ենք այն մասնագետներին, ովքեր պատրաստ են իրենց գիտելիքն ու փորձը ներդնել Հայաստանի առաջընթացի և բարեկեցության համար։
Թարմացված է 13.07.2026 16:14