Ոսկյա իրերի գրավով վարկեր
Ձևակերպե՛ք ոսկյա իրերի գրավով վարկեր այսուհետ ավելի շահավետ պայմաններով Ինեկոբանկի մասնաճյուղերում հաշված րոպեների ընթացքում՝ ընտրելով Ձեր դրամական կարիքներին հարմար տարբերակը։
Վարկի հաշվիչ
Ինչո՞ւ Ինեկոբանկը
Վարկեր՝ շահավետ պայմաններով
Առաջարկում ենք ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր՝ գրավիչ պայմաններով։ Ձևակերպե՛ք մինչև 5 000 000 դրամի վարկ առանց միջնորդավճարի և ամսական սպասարկման վճարի Ձեզ հարմար ժամկետով։
Վարկի արագ տրամադրում
Դիմե՛ք և ստացե՛ք վարկ հաշված րոպեների ընթացքում։ Վարկը Ձեզ կտրամադրվի անմիջապես՝ բանկի աշխատակից հանդիսացող ոսկերիչ-փորձագետի գնահատումից հետո։
Ձեզ հարմար տարբերակ
Ապահովելով առավել հաճախորդամետ ծառայություններ և պրոդուկտներ՝ Ինեկոբանկը առաջարկում է ոսկյա իրերի գրավադրմամբ վարկի հավասարաչափ և ոչ հավասարաչափ մարման գրաֆիկների տարբերակներ։ Մեր ֆինանսական խորհրդատուները կօգնեն գտնել Ձեզ առավել հարմար վճարման տարբերակ։ Դիմե՛ք և ստացե՛ք վարկ Ինեկոբանկում։
Թարմացված է 02.12.2024 10:35