banner_payoneer

Ի՞նչ է Payoneer-ը

Ի՞նչ է Payoneer-ը

Payoneer-ը համապարփակ միջազգային վճարային լուծում է, որն օգնում է վճարումները հեշտությամբ կատարել և ստանալ ողջ աշխարհով մեկ: Payoneer-ը միլիոնավոր կազմակերպություններին և անհատներին հնարավորություն է տալիս ավելի քան 200 երկրներից գրավել նոր շուկաներ՝ միջազգային վճարումների իրականացումը դարձնելով էլ ավելի հեշտ և հարմար:


Ինչպե՞ս գրանցել Payoneer հաշիվ InecoMobile-ի միջոցով

Ի՞նչ է Payoneer-ը
InecoMobile հավելվածի միջոցով Payoneer-ում գրանցվելու համար հարկավոր է՝
  • Սեղմել InecoMobile-ի գլխավոր էջի վերին աջ անկյունում և բացվող ցանկից ընտրել «Payoneer»
  • Ընտրել «ՍՏԵՂԾԵԼ ՆՈՐ ՀԱՇԻՎ» հրահանգը
  • Ընտրել գործունեության տեսակը «Individual» և լրացնել անհրաժեշտ տվյալները:
  • էկրանին հայտնված պատուհան կհաստատի, որ Ձեր հայտը ձևակերպման փուլում է, իսկ հաստատման մասին լրացուցիչ մանրամասները ծանուցվում է էլ․ փոստի միջոցով։



Ինչպե՞ս կցել Payoneer հաշիվը InecoMobile-ին

Ի՞նչ է Payoneer-ը

Նախքան Payoneer հաշիվը InecoMobile-ին կցելը, համոզվեք, որ այն հաստատված է Payoneer-ի կողմից, որի մասին ծանուցումը ուղարկվելու է Ձեր դիմումը ներկայացնելուց 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Ձեր Payoneer հաշիվը InecoMobile հավելվածին կցելու համար անհրաժեշտ է՝



  • Սեղմել InecoMobile-ի գլխավոր էջի վերին աջ անկյունում և բացվող ցանկից ընտրել «Payoneer»
  • Ընտրել «ԿՑԵԼ PAYONEER» հրահանգը
  • Մուտքագրել Ձեր Payoneer մուտքային տվյալները
  • Սեղմելով «AGREE» կոճակը՝ տալ համաձայնություն InecoMobile-ը Payoneer հաշվին կցելու համար
Ահա և վերջ, հաշիվը կցված է InecoMobile-ում, այժմ կարող եք տեսնել Ձեր Payoneer հաշիվների մնացորդները հենց Ձեր InecoMobile-ում և կատարել միջոցների ելքագրում:




Ինչպե՞ս կարող եմ գումար փոխանցել իմ Payoneer հաշվից իմ Inecobank-ի հաշվին InecoMobile-ի միջոցով։

Ի՞նչ է Payoneer-ը
InecoMobile-ի միջոցով Payoneer հաշվից Inecobank-ի հաշվին գումար փոխանցելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը՝

  • InecoMobile-ի գլխավոր էջի վերին աջ անկյունում բացվող ցանկից ընտրել «Payoneer»
  • Բացված էկրանից ընտրել փոխանցվող գումարի արժույթն ու մուտքագրել ելքագրվող գումարի չափը
  • Ընտրել Inecobank-ի այն հաշիվը, որին ցանկանում եք կատարել փոխանցումը և սեղմել «ՇԱՐՈՒՆԱԿԵԼ» կոճակը


Թարմացված է 01.03.2024 15:11