ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Բրոքերային ծառայություն

Ինեկոբանկը մատուցում է բրոքերային ծառայություն ֆիզիկական և իրավաբանական անձանց, որի շրջանակում բանկը հաճախորդի անունից իրականացնում է արժեթղթերի առք/վաճառք, ինչպես նաև այլ գործողություներ և գործարքներ` կապված բրոքերային գործունեության իրականացման հետ։

Ընդհանուր նկարագրություն

Բանկն իր անունից և հաճախորդի հաշվին կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին, հաճախորդի հանձնարարականների հիման վրա իրականացնում է արժեթղթերի առք/վաճառք, ինչպես նաև այլ գործողություներ բրոքերային ծառայությունների մատուցման շրջանակում։


Բրոքերային ծառայությունները մատուցվում են ինչպես ֆիզիկական և իրավաբանական անձանց:


Բանկը բրոքերային ծառայությունները Հաճախորդին մատուցում է պայմանագրի հիման վրա: Պայմանագիրը գործում է անժամկետ, սակայն նախատեսում է Հաճախորդի կողմից այն միակողմանիորեն լուծելու հնարավորություն՝ այդ մասին Բանկին առնվազն 10 օր առաջ ծանուցելու պայմանով:

Հանձնարարականի հիման վրա արժեթղթերի առքուվաճառքի գործարքներն իրականացվում են ինչպես կարգավորվող, այնպես էլ չկարգավորվող շուկաներում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Հանձնարարականում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԸ: Բանկը ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ հաճախորդի վնասները, եթե դրանք չեն առաջացել Բանկի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:

Թարմացված է 13.05.2024 16:19