Ձեռք բերեք Visa Digital քարտ Ինեկոբանկից

Պատվիրեք Visa Digital քարտեր

Գնումները և ինտերնետ միջավայրում վճարումները հարմար են, քան երբևէ Ինեկոբանկի Visa Digital քարտերի միջոցով: Ավելացրեք Visa Digital-ը նաև InecoMobile-ի NFC բաժնում և վայելեք անհպում վճարումումների առավելությունները աշխարհի ցանկացած կետում։
֏ $ € ₽
Արժույթ
0֏
Թողարկման միանվագ վճար
2ժամ
Ակտիվացման առավելագույն ժամկետ
1Տարի
Գործողության ժամկետ

Ինչո՞ւ ձեռք բերել Digital քարտ Ինեկոբանկից

Քարտի արագ ակտիվացում

Քարտի շտապ ակտիվացում
Պատվիրեք Visa Digital քարտ InecoOnline համակարգի կամ InecoMobile հավելվածի միջոցով և այն հասանելի կդառնա Ձեր հավելվածում առավելագույնը երկու րոպեի ընթացքում՝ 24/7 ռեժիմով։ Visa Digital քարտի միջոցով կարող եք կատարել ցանկացած գործարք օնլայն տիրույթում՝ առանց քարտի ֆիզիկական առկայության անհրաժեշտության։

Անվտանգության համակարգեր

Անվտանգության ապահովում

Ինեկոբանկի քարտերը հագեցած են անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաներով, որոնք առցանց գնումները դարձնում են էլ ավելի ապահով։ Առցանց սպասարկման կետից կախված՝ գնում կատարելիս SMS հաղորդագրության միջոցով Դուք կստանաք մեկանգամյա օգտագործման ծածկագիր, որը մուտքագրելուց հետո Ձեր գործարքը կհամարվի հաստատված:

Հարմարավետություն

Հարմարավետություն

Visa Digital քարտը գոյություն ունի միայն թվային տիրույթում։ Քարտը չի տպագրվում, իսկ քարտի տվյալները ձեզ են տրամադրում InecoMobile հավելվածի միջոցով։

Եթե ​​չեք ցանկանում վճարումներ կատարելիս հայտնել Ձեր հիմնական քարտի տվյալները, ապա պատվիրեք Visa Digital քարտ և վճարեք օնլայն գնումների, տարբեր ծառայությունների բաժանորդագրության կամ այլ առցանց գործարքների համար Ձեր Visa Digital քարտով։

Թարմացված է 26.09.2023 09:18