Եղեք ապահովագրված

Եղեք ապահովագրված

Ինեկոբանկում մենք հոգում ենք մեր հահաճախորդների ապահովության մասին։ Այդ իսկ պատճառով Ինեկոբանկը, հանդես գալով որպես ապահովագրական գործակալ, հաճախորդներին է առաջարկում ապահովագրության մի շարք տարբերակներ։

Ապահովագրություն

1

ԱՊՊԱ

Ինեկոբանկը իր հաճախորդներին առաջարկում է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն (ԱՊՊԱ): ԱՊՊԱ-ի հիմնական խնդիրը տրանսպորտային միջոցների օգտագործման հետևանքով երրորդ անձանց պատճառված անձնական և/կամ գույքային վնասների փոխհատուցում։ 

casco

ԿԱՍԿՈ

Տրանսպորտային միջոցների ապահովագրությունն առավել հայտնի է «Կասկո» անվանումով։ Ինեկոբանկի Հաճախորդների համար ԿԱՍԿՈ ապահովագրությունը ենթադրում է տրանսպորտային միջոցի ապահովագրություն ֆիզիկական վնասից և առևանգումից։

home

Բնակելի գույքի ապահովագրություն

Գույքի ապահովագրության ծառայության շրջանակներում բանկի մասնաճյուղերում կարող եք ապահովագրել անշարժ գույքը (բնակելի շենք, տուն` ներառյալ ներքին հարդարանքը): Ապահովագրական պայմանագիրը կնքվում է որոշակի անբարենպաստ իրադարձություններից խուսափելու համար։

accident

Դժբախտ պատահարներից ապահովագրություն

Դժբախտ պատահարներից ապահովագրությունը մատչելի, պարզ և ունիվերսալ ապահովագրության տեսակ է, որը երաշխավորում է ֆինանսական պաշտպանություն այնպիսի ռիսկերից, ինչպիսիք են` աշխատունակության ժամանակավոր կամ մշտական կորուստը, հաշմանդամությունը և անգամ մահը, որոնք կարող են ի հայտ գալ արտադրությունում տեղի ունեցած վթարի, բնական աղետների, ճանապարհատրանսպորտային պատահարների, երրորդ անձանց անօրինական գործողությունների, և այլ հետևանքներով:

Ապահովագրական ընկերություններ

Ինեկոբանկը համագործակցում է ապահովագրական ոլորտի մի շարք առաջատար ընկերությունների հետ` իր հաճախորդներին առաջարկելով ապահովագրական ծառայություններ, որոնք կարելի է ձեռք բերել մեր բոլոր մասնաճյուղերում:

rosgosstrakh_logo
    Logo blue (2)

Թարմացված է 03.10.2024 13:30