
Ի՞նչ է paylater-ը
Վճարման ժամանակակից տարբերակ, որը հաճախորդներին տրամադրում է InecoMobile-ով վճարումներ կատարելու սահմանաչափ՝ հնարավորություն տալով կատարել գնումներ հիմա և վճարել դրանց համար մաս-մաս 3 կամ 6 ամսվա ընթացքում՝ առանց որևէ լրացուցիչ վճարի։

Ի՞նչպես ակտիվացնել paylater-ը
Դիմե՛ք InecoMobile-ով և ստացե՛ք մշտապես հասանելի paylater վճարային սահմանաչափ վայրկյանների ընթացքում՝ 24/7 ռեժիմով։

Ինչպե՞ս վճարել paylater-ով
Սքանավորեք QR կոդը, նշեք գործարքի գումարը, վճարեք մեկ հպումով և հետևեք գործարքների պատմությանը Ձեր InecoMobile-ում։

paylater-ի առավելությունները
- 24/7 ռեժիմով սահմանաչափ ստանալու հնարավորություն
- Մշտապես հասանելի վճարային սահմանաչափ
- Պարզ, արագ, անհպում վճարումներ
- Հերթական վճարումը 1 ամսով հետաձգելու հնարավորություն
- Չի ենթադրում որևէ լրացուցիչ վճար
Թարմացված է 03.07.2026 15:37
