ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ապահովագրեք Ձեզ դժբախտ պատահարներից

Դժբախտ պատահարներից ապահովագրությունը մատչելի, պարզ և ունիվերսալ ապահովագրության տեսակ է, որը երաշխավորում է ֆինանսական պաշտպանություն այնպիսի ռիսկերից, ինչպիսիք են՝ աշխատունակության ժամանակավոր կամ մշտական կորուստը, հաշմանդամությունը և անգամ մահը, որոնք կարող են ի հայտ գալ արտադրությունում տեղի ունեցած վթարի, բնական աղետների, ճանապարհատրանսպորտային պատահարների, երրորդ անձանց անօրինական գործողությունների, ահաբեկչության և այլ հետևանքներով:

Ապահովագրական գումարի չափը հիփոթեքային վարկերի դեպքում հավասար է վարկի մայր գումարին: Ապահովագրական վճարը հաշվարկվում է ապահովագրական գումարի 0,16% չափով (նվազագույնը` 1000 դրամ): Դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանագրերը կնքվում են որպես կանոն 1 տարի ժամկետով և պարտադիր երկարացվում են մինչև վարկային պարտավորության ավարտը։


Դժբախտ պատահարներից ապահովագրությունն ուժի մեջ է մտնում կնքման օրը հաջորդող օրվա ժ. 00-ից /Ապահովադրի ցանկության կարղ է ավելի ուշ սկսվել/։ Պայմանգրի գործողությունը դադարում է պայմանագրի ժամկետի վերջում կամ Ապահովագրողի կողմից իր պարտավորությունները լրիվ ծավալով կատարելուց հետո:

Ապահովագրական ընկերություններ
Ինեկոբանկը համագործակցում է ապահովագրական ոլորտի մի շարք առաջատար ընկերությունների հետ` իր հաճախորդներին առաջարկելով ապահովագրական ծառայություններ, որոնք կարելի է ձևակերպել մեր բոլոր մասնաճյուղերում: 
rosgosstrakh_logo

Թարմացված է 17.10.2022 11:58