Պատվիրեք Visa Classic քարտեր
Առաջարկում ենք ձեռք բերել աշխարհում ամենատարածված վճարային քարտերից մեկը՝ Visa Classic վճարային քարտը, որի շնորհիվ կարող եք կատարել անկանխիկ գործարքներ աշխարհի գրեթե բոլոր երկրներում, ինչպես նաև կատարել վճարումներ տարբեր կայքերում։
Ինչո՞ւ ձեռք բերել քարտեր Ինեկոբանկից
Թվային բանկային լուծում
Ձեր բանկը մշտապես հասանելի է 24/7 ռեժիմով ցանկացած վայրից։ Մեր քարտապաններին ընձեռում ենք հնարավորություն առանց հերթերի և հավելյալ ժամանակի վատնման սպասարկվել բանկում։ Պարզապես ներբեռնեք InecoMobile հավելվածը կամ մուտք գործեք InecoOnline համակարգ և մեր թվային բանկինգի լուծումները հասանելի կլինեն Ձեզ նույնպես։
Կից քարտի հնարավորություն
Ձեր հիմնական քարտին զուգահեռ կարող եք պատվիրել ArCa, MasterCard կամ Visa վճարային համակարգերին կից քարտեր՝ բացառությամբ Visa Gold և MasterCard Gold քարտերի, և ընձեռել Ձեր մտերիմներին հնարավորություն՝ օգտվելու Ինեկոբանկի քարտերի բոլոր առավելություններից։ Կից քարտը կարող եք պատվիրել ինչպես այցելելով մեր մասնաճյուղերից մեկը, այնպես էլ բանկի թվային ուղիների միջոցով։
Անվտանգության համակարգեր
Ինեկոբանկի քարտերը հագեցած են անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաներով, որոնք առցանց գնումները դարձնում են էլ ավելի ապահով։ Առցանց սպասարկման կետից կախված՝ գնում կատարելիս SMS հաղորդագրության միջոցով Դուք կստանաք մեկանգամյա օգտագործման ծածկագիր, որը մուտքագրելուց հետո Ձեր գործարքը կհամարվի հաստատված:
Թարմացված է 05.09.2024 15:59