web 1

Ծրագրի փուլերը



«30Master» ծրագրի դիմորդների ընտրության գործընթացն կիրականացվի չորս հիմնական փուլերով։ 

Untitled-3-05

1-ին փուլ


Հարցաթերթ՝ տեղեկատվություն դիմորդի մասին

Ծրագրի առաջին փուլի շրջանակում հետաքրքրված անձինք պետք է լրացնեն անձնական տվյալների վերաբերյալ տեղեկատվության հարցաթերթ, անպայման կցեն համալսարանի ընդունելության փաստաթուղթը, ինքակենսագրականը ու պատասխանեն մոտիվացիոն բնույթի հարցերի, որոնք կարտացոլեն թեկնածուի՝ ծրագրին դիմելու հիմնական շարժառիթը:


Դիմում-հայտում ներառված մոտիվացիոն բնույթի հարցերը կարտացոլեն դիմորդի համապատասխանությունը ծրագրի նպատակներին և Հայաստան վերադառնալու վերաբերյալ տեսլականին։ Հարցադրումները հետևյալն են․



Առաջին փուլում առաջնահերթ կգնահատվեն թեկնածուների ընտրված համալսարանի և կրթական ծրագրի ուղղվածության համապատասխանությունը, ինչպես նաև՝ մասնագիտական կենսագրությունը ու մոտիվացիոն հարցերի պատասխանները։

Այս չափորոշիչներին համապատասխանող միայն ընտրված թեկնածուները կստանան պաշտոնական էլեկտրոնային նամակ՝ հաջորդ փուլին մասնակցելու վերաբերյալ։ Թեկնածուները, որոնց դիմումները Բանկի գնահատմամբ չեն համապատասխանում սահմանած վերոնշյալ չափորոշիչներին, չեն անցնի հաջորդ փուլ։


Untitled-3-06

2-րդ փուլ


Հարցազրույց՝ խորքային ճանաչման և ընտրության 


Այս փուլում ընտրված թեկնածուները կներգրավվեն անհատական հարցազրույցի, որը միտված է խորքային զրույցի միջոցով գնահատելու թեկնածուի մասնագիտական տեսլականը, շարունակական կրթության դերը նրա կարիերայի զարգացման մեջ, մոտիվացիան ու արժեքները, ինչպես նաև ծրագրին համահունչ նպատակադրումը։

Քննարկման առանցքային թեմաները կվերաբերեն հեռանկարային մտածողությանը, կայուն զարգացման վրա կենտրոնացած մոտեցումներին, կրթության և վերապատրաստման միջոցով հնարավոր ազդեցությանը թե՛ մասնագիտական ոլորտում, թե՛ Հայաստանի զարգացման համատեքստում։

Այս չափորոշիչներին համապատասխանող միայն ընտրված թեկնածուները կմասնակցեն հաջորդ փուլին։ Թեկնածուները, որոնք Բանկի գնահատմամբ չեն համապատասխանում սահմանած վերոնշյալ չափորոշիչներին, չեն անցնի հաջորդ փուլ։

Untitled-3-07

3-րդ փուլ


Էսսե. ռազմավարական մտածողությունը բացահայտելու համար 

 

Էսսեն «30Master» ծրագրի կարևոր բաղադրիչներից է, որը նպատակ ունի բացահայտել դիմորդի մոտիվացիան, ռազմավարական մտածողությունը և հավականությունները՝ միջազգային բարձրորակ կրթություն ստանալու և այն հայրենիքի զարգացմանն ուղղելու համատեքստում։

Էսսեի չափորոշիչներն են՝

  • Ծավալը՝ 1500–2000 բառ (միջտողային հեռավորությունը 1.5 միջակայքով)
  • Լեզուն՝ հայերեն կամ անգլերեն
  • Ձևաչափը՝ PDF


Խնդրում ենք էսսեում անդրադառնալ հետևյալ հիմնական ուղղություններին՝

  • Ձեր ապագա ներդրումը՝ Հայաստանի գիտելիքահեն տնտեսության զարգացման գործում։
  • Ձեր տեսլականը՝ ոլորտային (կրթություն, տեխնոլոգիա և այլն) բարեփոխումների և դրանց ազդեցության վերաբերյալ հասարակության վրա։
  • Ինչպիսի դրական ազդեցություն կարող է ունենալ Ձեր նախատեսվող կրթությունը՝ Հայաստանի զարգացմանը և համայնքի առաջընթացին նպաստելու գործում։


Էսսեն գնահատվելու է ըստ բովանդակության հստակության, տրամաբանական կառուցվածքի, գաղափարների խորության ու ծրագրի արժեքներին համահունչ լինելուն։

Untitled-3-08

4-րդ փուլ



Հանդիպում հանձնաժողովի հետ՝ վերջնական ընտրություն և կրթության ֆինանսավորման գործընթաց

Ծրագրի վերջին՝ չորրորդ փուլում դիմորդը կհանդիպի Բանկի 3-4 անդամներից բաղկացած հանձնաժողովի հետ, կկատարվի ամբողջական գնահատում՝ հաշվի առնելով բոլոր նախորդ փուլերի արդյունքները, այդ թվում՝

  • Դիմում-հայտի մանրամասները և հարցաթերթիկը
  • Անհատական հարցազրույցի արդյունքները
  • Էսսեն
  • Հանձնաժողովի հետ հանդիպման արդյունքները

Այս փուլում հանձնաժողովը համադրելու և վերլուծելու է դիմորդի ընդհանուր կարողությունները՝ առաջնորդվելով ծրագրի արժեքներով, կրթական և մասնագիտական ներուժի, ինչպես նաև հավասար հնարավորությունների սկզբունքներով։

Արդյունքում կընտրվեն առավել համապատասխան մասնակիցներ, որոնց համար կձևակերպվի կրթության ամբողջական ֆինանսավորման ընթացակարգը՝ համաձայն Բանկի սահմանված պայմանների։


Ինչպե՞ս են գնահատվում թեկնածուները

Ընտրության գործընթացը կիրականացվի գնահատման միջոցով, որի հիմքում կլինեն չորս առանցքային բաղադրիչներ։ Ստորև ներկայացված բաշխվածությամբ կկազմվի յուրաքանչյուր թեկնածուի ընդհանուր միավորը։


 Բաղադրիչ 

Գործակից

Գնահատման չափանիշներ

Ակադեմիական մաս

20%
ՄՈԳ (Բակալավրիական և/կամ Մագիստրոսական կրթության Միջին Որակական Գնահատական)

Մոտիվացիա և արժեքներ

30%
Էսսե, մոտիվացիոն նամակ, հարցազրույցի արդյունքներ

Առաջնորդություն և նախաձեռնություն

20%
Գաղափարի շուրջ միավորելու ընդգծված ունակություն ու փորձ

    Գաղափարին ծառայող հեռանկար

    30%
    Հայաստանի զարգացման վերաբերյալ պատկերացում և ռազմավարություն


    Թարմացված է 13.07.2026 16:14