web 1


8 Կարևոր հարց ծրագրի մասին



1. Եթե դիմորդն ընտրվում է որպես «30Master» ծրագրի մասնակից, ի՞նչ փուլեր են հաջորդում։ 

«30Master»-ի հաղթողների հետ կնքվելու է համաձայնագիրպայմանագիր, որում նշված կետերը կարևոր է պահպանել կրթության ֆինանսավորման ամբողջ ընթացքում։
Դիմորդի ու Բանկի միջև համատեղ համաձայնությամբ կնքված պայմանագրում նշված հիմնական կետերի խախտումը կարող է հիմք հանդիսանալ ֆինանսավորման դադարեցման համար, իսկ կնքվելիք պայմանագրով պայմաններից որևի մեկի խախտման դեպքում՝ արդեն իսկ տրամադրված գումարի վերադարձ։

2. Որո՞նք են հիմնական դրույթները, որոնց խախտումը կարող է բերել համաձայնագրի չեղարկման։

Բանկի և ֆինանսավորվող ուսանողի միջև կնքվող պայմանագրում ներառված հետևյալ կետերի բացակայությունը կամ առկայությունը կարող է հիմք հանդիսանալ ֆինանսավորման դադարեցման կամ գումարի մասնակի / ամբողջական հետ վերադարձի

  • Կիսամյակային մոնիթորինգի արդյուքնում պարզ է դառնում, որ կիսամյակային և տարեկան միջին գնահատականը /GPA/` լավ կամ գերազանցից ցածր են։
  • Բացակայում է ԲՈՒՀ-ն ավարտելու համապատասխան որակավորման փաստաթուղթը։
  • Խախտվել է ուսումն ավարտելուց հետո նվազագույնը հաջորդող երեք տարում ՀՀ-ում բնակվելու և աշխատելու նախապայմանը։

    Ինչպես նաև՝ 
  • Ուսանողը սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացրել ֆինանսավորման ընթացքում փոխել ԲՈՒՀ-ը կամ փոխել նույն ԲՈՒՀ-ում մասնագիտացումը։
  • Ուսանողը հեռացվել է համալսարանից արդեն իսկ ֆինանսավորված ուսմնական կիսամյակի համար։
  • Գնահատման փուլերում գտնվող ուսանողի կողմից այլ ֆոնդի կամ ընկերության ֆինանսավորման համար դիմելը՝ առանց Բանկի հետ նախնական համաձայնեցման։
  • Նմանատիպ կարևոր հարցերը անհատապես կքննարկվեն կոմիտեում։
  • Ուսանողը կրթությունը ստանալուց և ՀՀ վերադառնալուց հետո ֆինանսաբանկային ոլորտում աշխատանք փնտրելու դեպքում առաջնայինը չի դիտարկի Ինեկոբանկը։
  • Վերոնշյալը և այլ նմանօրինակ դրույթները անհատապես դիտարկվելու են Բանկի կողմից ձևավորված կոմիտեում։

web 2



3. Որքա՞ն է կրթաթոշակի չափը և ի՞նչ ծախսեր է այն հոգալու։

Ֆինանսավորվող ուսանողին տրամադրվող կրթաթոշակը կազմում է մինչև 40.000.000 ՀՀ դրամ, որը ներառում է հիմնական ուսման վարձը, մասնավոր դեպքերում նաև կարող է ներառել կացության աջակցությունը։

Բանկը ֆինանսավորում կտրամադրի մինչև երկու տարի տևողությամբ մասնագիտական կրթության համար:

4. Ո՞ր ԲՈՒՀ-երի և մասնագիտացումների համար է հնարավոր դիմել ֆինանսավորման։

Բանկի կողմից առաջարկված Թոփ 5 – 500 միջազգային ԲՈՒՀ-հերում ուսանելու համար՝ նախապես սահմանված 8 ռազմավարական մասնագիտացումների շրջանակում (տե՛ս վերևում)։

Համալսարանների ցանկը կազմվել է Shanghai Ranking և QS Ranking վարկանիշների հիման վրա։

5. Արդյո՞ք անհրաժեշտ է արդեն ընդունված լինել ԲՈւՀ՝ ծրագրին դիմելու համար։

Սա ծրագրի ամենակարևոր կոմպոտենտն է։ Մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ ընդունման պաշտոնական հաստատում Բանկի ցանկում ընդգրկված համալսարաններից մեկից:

6. Հնարավո՞ր է արդյոք դիմել կրթության ֆինանսավորման, եթե ուսանողն արդեն սովորում է արտերկրում և ցանկանում է հովանավորչություն ստանալ հաջորդ ուսումնական կիսամյակի / տարվա համար։

Այո, կարող է դիմել մագիստրոսական կրթության երկրորդ ուսումնական տարվա ֆինանսավորման համար այն պարագայում, եթե դիմորդը մինչ մագիստրոսական կրթությունը սկսելն ապրել է Հայաստանում, արտերկիր է մեկնել ուսման նպատակով և ուսումն ավարտելուց հետո պատրաստ է վերադառնալ հայրենիք։

7. Հնարավո՞ր է արդյոք դիմել Բանկին ուսման վարձավճարի փոխհատուցում ստանալու համար, եթե ուսանողն արդեն սովորում է արտերկրում և վճարել է ուսման վարձն ամբողջությամ կամ մասնակի։

Ուսանողը կարող է դիմել միայն դեռևս չվճարված կրթության վճարի ֆինանսավորման համար՝ առնվազն մեկ ուսումնական տարվա համար։ Բանկը չի տրամադրի փոխհատուցում արդեն իսկ իրականացված վճարների համար։

8. Ի՞նչ պարտավորություններ ունեն ֆինանսավորվող ուսանողները հովանավորչություն ստանալուց հետո։

Նշված կետի վերաբերյալ Բանկը կնքելու է պայմանագիր՝ իրավական համապատասխան բոլոր պարտավորություններով։


Այլ հարցե՞ր։


Untitled-3-01

Կարևոր է իմանալ

 

«Ինեկոբանկը քո կողքին» ծրագրի  և հատկապես «30Masters»-ի բաղադրիչի ամբողջ էությունը կրթված, գիտելիքահեն ու մրցունակ Հայաստան և հայ հասարակություն ձևավորելն է։ Հենց այդ նպատակով էլ կրթական ամբողջ ֆինանսավորումներն իրականացվում են միայն մեկ պայմանով՝ ստացած գիտելիքը ներդնել սահմանված գաղափարի իրականացման գործում և ծառայեցնել Հայաստանին։ 

Թարմացված է 13.07.2026 16:14