
Սպառողական վարկեր
Արժույթ

1 CLICK օնլայն վարկ
Դիմե՛ք և հաշված վայրկյանների ընթացքում ստացե՛ք մինչև 15 000 000 ՀՀ դրամ 1 CLICK օնլայն վարկ՝ առանց երաշխավորի և հավելյալ թղթաբանության։ Վարկը կարող եք ձևակերպել InecoMobile/Ineco հավելվածի, ինչպես նաև sprintonline.am հարթակի միջոցով շաբաթվա բոլոր օրերին, օրվա ցանկացած ժամի՝ 24/7 ռեժիմով:

Գրավով ապահովված վարկեր
Դիմե՛ք Ինեկոբանկ և ստացե՛ք անշարժ և շարժական գույքի գրավով ապահովված սպառողական վարկեր՝ առանց եկամուտը հաստատող փաստաթղթերի։

Ավանդի գրավով վարկեր
Ձևակերպե՛ք ավանդի գրավով ապահովված վարկ Ինեկոբանկում և ստացե՛ք Ձեր ավանդի գումարի մինչև 95%-ի չափով վարկ ՝ միևնույն ժամանակ պահպանելով ավանդային հաշվին արդեն իսկ կուտակված տոկոսագումարները։

Ոսկյա իրերի գրավով վարկեր
Ձևակերպե՛ք ոսկյա իրերի գրավով վարկեր Ինեկոբանկի մասնաճյուղերում հաշված րոպեների ընթացքում՝ ընտրելով Ձեզ առավել հարմար տարբերակը և ստացե՛ք վարկ ոսկու գնահատված արժեքի մինչև 150%-ի չափով։
Ինչո՞ւ ձևակերպել սպառողական վարկ Ինեկոբանկում
24/7 թվային հասանելիություն

Ինեկոբանկն ապահովում է ամբողջական թվային լուծումներ ֆիզիկական անձ հաճախորդների համար՝ շնորհիվ InecoOnline, InecoMobile և Ineco հավելվածի, որոնց միջոցով կարող եք ձևակերպել վարկ, կատարել վարկի ամսական վճարումներ 24/7 ռեժիմով՝ առանց բանկի մասնաճյուղ այցելելու։
Հաճախորդամետ ծառայություններ

Ինեկոբանկը մշտապես կատարելագործում է մատուցվող ծառայությունների որակը՝ ֆինանսական ծառայություններից օգտվելը հաճախորդների համար դարձնելով հարմարավետ և հասանելի ցանկացած վայրում։ Մեր մասնագետները մշտապես պատրաստ են տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն՝ լավագույն առաջարկը Ձեզ ներկայացնելու նպատակով։
Թարմացված է 30.06.2026 15:54