ԷՍՔՐՈՈՒ ՀԱՇԻՎՆԵՐ ԻՆԵԿՈԲԱՆԿՈՒՄ

Բացեք Էսքրոու հաշիվ Ինեկոբանկում

Ցանկանո՞ւմ եք նվազեցնել Ձեր առևտրային գործարքների ռիսկերը։ Առաջարկում ենք բացել Էսքրոու հաշիվ Ինեկոբանկում, որի վրա կարող եք դեպոնացնել (սառեցնել) գործարքի համար նախատեսված ֆինանսական միջոցները՝ որպես երաշխիք։ Գումարը տրամադրվում է պայմանագրում նշված կողմին միայն ստանձնած պարտավորությունների կատարման դեպքում։

Էսքրոու հաշվի առանձնհատկությունները

ՎԱՃԱՌՈՂԻՆ

Առևտրային գործարքների ռիսկերի նվազեցմանն ուղված Ինեկոբանկի Էսքրոու հաշիվները վաճառողին հնարավորություն են տալիս կնքել եռակողմ պայմանագիր և ապահովագրել գործարքը հետևյալ խարդախություններից՝ 

  • գումարի՝ ժամկետից ուշ կամ թերի վճարվելուց,
  • կեղծ թղթադրամներով վճարումը ստանալուց։


Ինչո՞ւ օգտվել Ինեկոբանկի էսքրոու հաշվից

Գործարքի ապահովություն

Escrow հաշվի առավելություն՝ պայմանագրի ապահովություն գործարքի ժամանակ

Ձեր գործարքի դրամական միջոցները սառեցվում են Ինեկոբանկի էսքրու հաշվին և տրամադրվում են համապատասխան ծառայությունը մատուցող կողմին միայն պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման դեպքում։

Դրամական միջոցների վերադարձ

Escrow հաշիվների առավելություն՝ դրամական միջոցների վերադարձ

Եթե ծառայություն մատուցող կամ ապրանք տրամադրող կողմը չի կատարել պայմանագրով ամրագրված պարտավորությունները՝ Էսքրոու հաշվի դրամական միջոցները Բանկը վերադարձնում է գումարը մուտքագրող կողմին։

Թարմացված է 05.09.2024 17:20