Ինեկոբանկի մասին

Մեր պատմությունը մեր ժառանգությունն է

Մեր պատմությունը մեր ժառանգությունն է` Inecobank

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն հանդիսանում է Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը և մատուցում է համալիր բանկային ծառայություններ անհատներին, ՓՄՁ և խոշոր կազմակերպություններին՝ սպասարկելով ավելի քան 500,000 հաճախորդի Հայաստանում։

Ինեկոբանկը հիմնադրվել է 1996 թվական փետրվարի 7-ին (ՀՀ ԿԲ Բանկային արտոնագիր # 68) հայ գործարարներ Ավետիս Բալոյանի, Կարեն Սաֆարյանի և նրանց այլ գործընկերների կողմից։ Իր գոյության ողջ ժամանակահատվածում Բանկը միշտ կարևորել է նորարությունները՝ մշակելով և իր հաճախորդներին մատուցելով ոլորտի առաջատար և ժամանակակից բանկային լուծումներ։

Ինեկոբանկը Հայաստանի առաջատար բանկերից է նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Այսօր Բանկն ունի թղթակցային հարաբերություններ մի շարք առաջատար արտասահմանյան բանկերի հետ, ինչպես նաև համագործակցում է ավելի քան 30 հեղինակավոր միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, նրանց կողմից առաջարկվող ֆինանսավորման տարբեր ծրագրերի շրջանակներում։ 

Թվային լուծումների առաջատար բանկը տարածաշրջանում

Մեր առաջատար թվային լուծումները
  • 2019թ․-ին սպառողին ներկայացրեց «Փոխանցում քարտին» նոր հնարավորությունը, որի շնորհիվ InecoOnline և InecoMobile համակարգերի օգտատերերը կարող են կատարել քարտից քարտ և հաշվից քարտ արագ փոխանցումներ ԱրՔա համակարգի անդամ հանդիսացող այլ բանկերի կողմից թողարկված քարտերին։
  • 2018թ․-ին առաջինը բանկային համակարգում գործարկեց նորարարական և ժամանակակից InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարտֆոնի միջոցով:
  • 2017թ.-ին բանկը առաջինն էր, որ ներդրեց ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով։
  • 2014թ.-ին ներդրեց InecoMobile բջջային հավելվածն, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։
  • 2012թ.-ին իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որն ապահովեց գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:
  • 2009թ.-ին առաջինը Հայաստանում ներդրեց «Ապառիկ տեղում» թվայնացված և ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատեց մինչև մի քանի րոպեի։

Մենք հանդիսանում ենք`

Ինեկոբանկը ամդամակցում է մի շարք ֆինանսական և վճարային համակարգերի
  • «SWIFT» միջազգային վճարային համակարգի անդամ,
  • «Money Gram», «Unistream», «Intel Express», «Sigue» և «Converse Payments» միջազգային դրամական փոխանցումների համակարգերի անդամ,
  • «ArCa» վճարային համակարգի լիիրավ անդամ և բաժնետեր,
  • «MasterCard» միջազգային վճարային համակարգի աֆիլացված անդամ,
  • «Visa» միջազգային վճարային համակարգի անդամ,
  • «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի անդամ

Մեր ձեռքբերումները՝

Ինեկոբանկի ձեռքբերումները

Սկսելով միայն մեկ մասնաճյուղով և ընդամենը մի քանի նվիրված աշխատակիցներով՝ այսօր բանկը հանդիսանում է հայաստանյան առաջատար նորարարական և խոշոր բանկերից մեկը, որն ապահովում է մոտ 800 աշխատատեղ և ներառված է ՀՀ խոշոր հարկատուների ցանկում։

 

2019

Moody’s Ba3 ՎԱՐԿԱՆԻՇ

Moody’s Investors Service միջազգային վարկանշային գործակալությունը  բարձրացրեց Ինեկոբանկ ՓԲԸ-ին  շնորհված վարկանիշները՝ դարձնելով B1-ից Ba3 ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշը և B2 -ից B1 արտարժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշը։ 



2018

Moody’s B1 ՎԱՐԿԱՆԻՇ

Moody’s Investors Service հեղինակավոր միջազգային վարկանշային գործակալությունը Ինեկոբանկին շնորհել է ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշ և արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշ։

 

2018

«ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾ»՝ InecoMobile

InecoMobile բջջային հավելվածը բրիտանական «Global Business Outlook» հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է «Բանկային ոլորտի տարվա լավագույն բջջային հավելվա» մրցանակին:

 

2018

«ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՎՃԱՐԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄ»՝ InecoPay

InecoPay վճարային լուծումը բրիտանական «Global Business Outlook» հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է «Տարվա Լավագույն Նորարարական վճարային լուծում» մրցանակին:

 

2018

«ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՏՐԻՈՒՄՖ» ԱՐԾԱԹԵ ՄՐՑԱՆԱԿ

Մոսկվայում կայացած «Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի» Եվրասիայի ֆինանսաբանկային էլիտա 2018 ամենամյա միջազգային մրցանակաբաշխության ժամանակ Ինեկոբանկն արժանացել է արծաթե մրցանակի՝ «Տեխնոլոգիաների տրիումֆ» անվանակարգում։

 

2018

«ՏԱՐՎԱ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ PR» ՄՐՑԱՆԱԿ

«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հայկական PR մրցանակաբաշխություն-2018»-ի ընթացքում բանկը ճանաչվել է հաղթող՝ «Տարվա ֆինանսական PR» անվանակարգում:

 

2016

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԲԱՆԿ ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Միջազգային ֆինանսական կորպորացիայի /IFC/ կողմից բանկը ճանաչվել է «Լավագույն գործընկեր բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում»

 

2015

ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ

Բանկը ձեռք բերեց Պրոկրեդիտ բանկի հայաստանյան մասնաճյուղի բաժնետոմսերի 100%։

 

2014

ISO/IEC 27001 ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

Բանկին շնորհվել է ISO/IEC 27001 տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի հավաստագիրը։

 

2012

ՄՐՑԱՆԱԿ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ «COMMERZBANK»-Ի ԿՈՂՄԻՑ

Գերմանական «Commerzbank»-ի կողմից բանկին շնորհվել է COMMERZBANK-ի միջոցով կատարված միջազգային փոխանցումների բարձր որակի և արհեստավարժության մրցանակ։

 

2010

ՄՐՑԱՆԱԿ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ «COMMERZBANK»-Ի ԿՈՂՄԻՑ

Գերմանական «Commerzbank»-ի կողմից բանկը արժանացավ առևտրի Ֆինանսավորման ոլորտում Գերազանց Համագործակցության մրցանակի։

 

2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԱԿՏԻՎ ԹՈՂԱՐԿՈՂ ԲԱՆԿ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կողմից մենք ճանաչվել ենք Հայաստանի ամենաակտիվ թողարկող բանկը` առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում:

 

2008

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ «ISO 9001» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻՆ

Բանկը համապատասխանեցրել է իր գործունեությունը որակի կառավարման «ISO 9001» համակարգի միջազգային չափորոշիչներին։

 

2008

36-ՐԴԸ 100 ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

Համաձայն “MIX (Microfinance Exchange) 2008”-ի կատարած վերլուծության` զարգացող երկրների 100 լավագույն միկրոֆինանսական կազմակերպությունների շարքում բանկը զբաղեցրել է 36-րդ տեղը։

 

2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՄԵՆԱԱԿՏԻՎ ԲԱՆԿ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կողմից Ինեկոբանկը ճանաչվել է Հայաստանի առևտրային ֆինանսավորման ոլորտում ամենաակտիվ բանկը։

 

2005

ՀԱՂԹԱՆԱԿ «ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ԵՎ «ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ» ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ

 «ArmInfo» գործակալության կողմից ՀՀ բանկերի շրջանում անցկացված «Լավագույն մրցակից» հարցման արդյունքներով բանկը ճանչվեց հաղթող «Կորպորատիվ կառավարում» և «Սպառողական վարկավորում» անվանակարգերում։

 

2004

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՄԵՆԱԱՐԱԳ ԱՃՈՂ ԲԱՆԿԵՐԻ 20-ՅԱԿ

Հեղինակավոր «The Banker» ամսագրի վերլուծությունների համաձայն Ինեկոբանկը ընդգրկվել է Կենտրոնական Եվրոպայի և ԱՊՀ երկրների ամենաարագ աճող բանկերի 20-յակում` զբաղեցնելով առաջին տեղը ՀՀ բանկերի շարքում։

 

2001

ՀՀ ՆԵՐՔԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԻԼԵՐ

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ Կենտրոնական Բանկը ճանաչեցին բանկը «ՀՀ ներքին պետական պարտքի կառավարման լավագույն դիլեր»

Թարմացված է 07.05.2021 17:22