
Ինեկոբանկ ՓԲԸ-ն սկսում է իրականացնել դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխում:
Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2026թ․ ապրիլի 14-ի ժամը 10:00-ից մինչև 2026թ․ հուլիսի 14-ը ժամը 16:00-ն ընկած ժամանակահատվածում` բաց բաժանորդագրության միջոցով:
Պարտատոմսերի ձեռքբերման նպատակով անհրաժեշտ է պատշաճ կերպով լրացնել Ինեկոբանկ ՓԲԸ պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականները և ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ ներկայացնել հայտ-հանձնարարականների թղթային տարբերակը Ինեկոբանկ ՓԲԸ:
Պարտատոմսերի ձեռքբերման հայտը լրացնելուց և պատշաճ կերպով Ինեկոբանկ ՓԲԸ ներկայացնելուց հետո, ոչ ուշ, քան մինչև նույն աշխատանքային օրվա ժամը 16:00-ը ներդրողը պետք է ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց գումարը ապահովի Ինեկոբանկ ՓԲԸ-ում բացված 2050000008313691 դոլարային տարանցիկ հաշվին:
Ծրագրային ազդագրի (գրանցված ՀՀ կենտրոնական բանկում 18 մարտի 2026թ ՀՀ ԿԲ նախագահի 18.03.2026թ. թիվ 1/119Ա որոշմամբ) և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները տեղադրված են ստորև, իսկ թղթային տարբերակները ներդրողներին կարող են տրամադրվել Ինեկոբանկ ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակում (հասցե՝ ք.Երևան, Թումանյան 17)։
Պարտատոմսերի էական պայմանները
|
|
|
|
ԴԱՍԸ |
Անվանական արժեկտրոնային պարտատոմսեր |
|
ՊԱՐՏԱՏՈՄՍԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ |
100.00 /մեկ հարյուր/ ԱՄՆ դոլար |
|
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ |
10,000,000 .00 /տասը միլիոն/ ԱՄՆ դոլար |
|
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ |
36 ամիս |
|
ԱՐԺԵԿՏՐՈՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ |
5 % |
|
ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԺՈՒՅԹԸ |
Կիսամյակային, ԱՄՆ դոլար |
|
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՕՐ |
14.04.2026թ. |
|
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՕՐ |
14.04.2029թ. |
|
ՏԵՂԱԲԱՇԽՈՂ |
Ինեկոբանկ ՓԲԸ |
Ի՞նչ է պարտատոմսը
Պարտատոմսը բարձր եկամտաբերությամբ ներդրումային գործիք է, որն ապահովում է ներդրողներին տոկոսների վճարումների պարբերական հոսք՝ մարման ժամկետի որոշակի ամսաթվին զուգահեռ մարելով փոխառված գումարը։
Այն սեփական ֆինանսները կառավարելու վստահելի միջոց է, որը հնարավորություն է տալիս բանկից ստանալ պարտատոմսի անվանական արժեքը եւ պարտատոմսի անվանական արժեքից տոկոսագումարներ` արժեկտրոնի տեսքով։ Պարտատոմսը շահավետ ներդրումային լուծում է նույնիսկ այն դեպքում, երբ ցանկանում եք պարտատոմսը վաճառել արժեթղթերի շուկայում` միաժամանակ պահպանելով վճարված տոկոսագումարները։
Պարտատոմսերն ունեն մի շարք առավելություններ՝
Ապագայի երաշխավորված ներդրում
Պարտատոմսերը երաշխավորված են ավանդների hատուցումը երաշխավորող hիմնադրամի կողմից նույն չափով, ինչ ավանդները:
Պրեմիում ծառայություններ

Թարմացված է 23.04.2026 15:00