
Մեր տեսլականը
«Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնության կրթական ուղղության համար 2025 թվականին բանկը որոշեց հատկացնել ավելի քան 1 միլիարդ ՀՀ դրամ բյուջե՝ խրախուսելու երիտասարդների կրթական ներուժը և աջակցելու փորձառու մասնագետների զարգացմանը։
Մենք հավատում ենք, որ Հայաստանի ուժը նրա երիտասարդների և մասնագետների գիտելիքի, հմտությունների ու առաջնորդական կարողությունների մեջ է։ «30Master» ծրագրով մենք ոչ միայն հնարավորություն ենք տալիս ուսանելու աշխարհի առաջատար բուհերում, այլև ձևավորում ենք ապագա առաջնորդների համայնք, որոնք կվերադառնան և իրենց գիտելիքը կդնեն երկրի զարգացման ծառայությանը։
Մեր նպատակը պարզ է, բայց հավակնոտ՝ կրթությամբ բարձրացնել Հայաստանի և նրա աշխատաշուկայի մրցունակությունը, ուժեղացնել տնտեսությունը և խթանել երկրի առաջընթացը։

Թարմացված է 13.07.2026 16:14