
Հայաստանից՝ աշխարհի թոփ բուհեր
«Ինեկոբանկը քո կողքին». ապագան ավելի մեծ հնարավորություններով ԿՍՊ նախաձեռնության շրջանակում մեկնարկում ենք ամենախոշոր բաղադրիչը՝ «30Master» նախագիծը։
Յուրաքանչյուր ուսանողին մինչև 40.000.000 մլն ՀՀ դրամ, աշխարհի թոփ 5-500 համալսարաններ, 30 մասնագետ ու ապագա առաջնորդ.
նպատակը մեկն է՝ նպաստել Հայաստանի Հանարապետության գիտելիքահեն և տեխնոլոգիաների վրա հիմնված հասարակության ձևավորմանը։
Ուսանողները կարող են դիմել մագիստրոսական կրթության ֆինանսավորման համար աշխարհի թոփ 5 բուհերում, ինչպես նաև Shanghai Rankings-ի և QS rankings-ի չափորոշիչների համապատասխան թոփ 50-ից 500 միջազգային համալսարաններում ուսանելու նպատակով՝ ըստ Բանկի կողմից առանձնացված մասնագիտացումների.
Մասնագիտացումների ցանկը
Արվեստ և մշակույթ (Art and Culture)
Ճարտարապետություն և շինարարություն (Architecture)
Բժշկություն/Հանրային առողջապահություն (Public Health)
Ռազմավարական հաղորդակցություններ և մեդիա գրագիտություն, Շուկայաբանություն (Strategic Communication & Media Literacy, Marketing),
Տեղեկատվական տեխնոլոգիաներ, տվյալագիտություն, արհեստական բանականություն, կիբերանվտանգություն (IT /Advanced Engineering & High-Tech; Data Science & Digital Policy; Artificial Intelligence; Cybersecurity & Information Assurance)
Իրավունք (Law)
Տնտեսագիտություն (Economic Policy & Development Economics)։
Ծրագրում ընդգրկված մասնագիտացումները ոչ միայն պահանջված են ժամանակակից աշխարհում, այլև կարևոր հիմնասյուներ են Հայաստանի ապագա զարգացման ճանապարհին։

Ե՞րբ կարող եք դիմել ծրագրին
Դիմելու հնարավորությունը բաց է 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի նոյեմբերը։
Մեկ տարվա ընթացքում ընտրվելու են 30 մանսագետներ, ովքեր արդեն իսկ ընդունվել են արտերկրի թոփ 5-ից 500 համալսարաններ՝ Բանկի կողմից ստանալու ուսման և կացության վարձի ամբողջական ֆինանսավորում մինչև 40․000․000 ՀՀ դրամ` յուրաքանչյուր անձին։
Մասնագետների ընտրության գործընթացը իրականացվելու է դեկտեմբերի 1-ից սկսած։
*Դիմելու հնարավորությունը բաց է շուրջ մեկ տարի, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր մագիստրոսական ծրագիրի մեկնարկ կարող է տարբերվել՝ ըստ արտերկրի բուհերի ակադեմիական օրացույցի։

Ո՞ւմ համար է ծրագիրը
Ուսանողներ, շրջանավարտներ, փորձառու մասնագետներ, ովքեր ունեն հստակ ռազմավարություն արտևրկրում լավագույն կրթությունն ստանալուց հետո՝ վերադառնալու, կիրառելու գիտելիքն ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացմանը, ունեն առաջնորդման կարողություն, պատասխանատվության զգացում և կարող են դառնալ գիտելիքահեն տնտեսության ճարտարապետ։
Կրթական ֆինանսավորման ծրագրին կարող են դիմել միայն այն թեկնածուները, ովքեր համապատասխանում են հետևյալ չափորոշիչներին․
Դիմորդը ծրագրին դիմելիս արդեն պետք է ունենան ընդունման պաշտոնական հաստատում ցանկում ընդգրկված համալսարաններից որևէ մեկից։
2. Մասնագիտացումն ու համալսարանը համապատասխանում են մեր ցանկին
Ծրագիրը ֆինանսավորում է Բանկի կողմից նախապես սահմանված մասնագիտությունների և համալսարանների շրջանակում (տե՛ս վերևում)։
3. Հիմնական բնակության վայրը՝ Հայաստան
Ծրագրի դիմորդները պետք է բնակվեն Հայաստանում և ունենան հայկական քաղաքացիություն կամ մշտական բնակության կարգավիճակ։ Այս նախապայմանին չհամապատասխանող դիմորդները կդիտարկվեն անհատապես։
4. Դիմորդն արդեն սովորում է արտերկրում
Դիմորդը, որ արդեն ուսանում է արտերկրում, սակայն մինչև մեկնելը ապրել է Հայաստանում և այժմ ցանկանում է դիմել ծրագրին՝ երկրորդ ուսմնական կիսամյակի/տարվա վարձավճարի ֆինանսավորման համար, կարող է օգտվել հնարավորությունից։ Կարևոր է նաև, որ նա պատրաստ լինի ուսման ավարտից հետո վերադառնալ Հայաստան։ Այս դեպքում արտերկրում գտնվելը խոչընդոտ չէ։ Իսկ եթե դիմորդը ծնվել և երկար ժամանակ ապրել է արտերկրում, ներկայումս սովորում է միջազգային բուհում և չի նախատեսում իր ապագան կապել Հայաստանի հետ, ապա նա չի կարող լինել ծրագրի շահառու։
5. Հետագա կյանքն ու կարիերան կապված են Հայաստանի զարգացման հետ
Մենք աջակցում ենք այն մասնագետներին, ովքեր պատրաստ են իրենց գիտելիքն ու փորձը ներդնել Հայաստանի առաջընթացի և բարեկեցության համար։
Թարմացված է 05.01.2026 11:27