Inecobank_ApplePay


Ի՞նչ է Apple Pay-ը

Ինչ է Apple Pay-ը

 

Apple Pay-ն անկանխիկ վճարումներ կատարելու ամենապարզ, արագ ու անվտանգ տարբերակներից է ողջ աշխարհում։ Դարձրե՛ք այն հասանելի նաև Ձեր iPhone-ում և Apple Watch-ում։


ԻնեկոՄոբայլ

Ինչպես ակտիվացնել 
Apple Pay-ը

 


Apple Pay-ն ակտիվացնելու համար հարկավոր է բացել Wallet-ը, ավելացնել այնտեղ Ինեկոբանկի  MasterCard կամ Visa քարտերը և վայելել Apple Pay-ով վճարումներ կատարելու ողջ հարմարավետությունը։

Ի դեպ, կարող եք կցել Ինեկոբանկի Ձեր քարտը  Wallet-ին նաև անմիջապես InecoMobile -ից։

ԻնեկոՄոբայլ

Ինչպես վճարել Apple Pay-ով

  • Face ID-ով վճարման դեպքում հարկավոր է երկու անգամ սեղմել կողային կոճակը, նայել էկրանին, այնուհետև մոտեցնել iPhone-ը POS տերմինալին։

  • Touch ID-ով վճարման դեպքում հարկավոր է մոտեցնել սմարթֆոնը POS տերմինալին և սեղմած պահել մատնահետքը։

  •  Apple Watch-ով վճարման դեպքում հարկավոր է երկու անգամ սեղմել կողային կոճակը, այնուհետև մոտեցնել  Apple Watch-ը POS տերմինալին։

Apple Pay-ով վճարելիս իրական քարտի համարի փոխարեն օգտագործվում է քարտի վիրտուալ համար, իսկ քարտի իրական համարը չի պահպանվում ո՛չ սարքում և ո՛չ էլ Apple-ի տիրույթում։


Թարմացված է 09.10.2023 16:17