
Պատվիրեք Visa Signature քարտեր
Ինչո՞ւ ձեռք բերել Signature քարտ Ինեկոբանկից

Գնումների և արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրություն
VISA Signature քարտապաններն ու նրանց ընտանիքի անդամներն ունեն արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրություն մինչև 750,000 ԱՄՆ դոլար ծածկույթով, եթե քարտապանը ուղևորության կամ նախապես ամրագրված կացարանի ընդհանուր արժեքը վճարել է այդ քարտով: Դուք ապահովագրում եք նաև Ձեր գնումները գողությունից և վնասումից` գնումը կատարելու պահից 365 օրերի ընթացքում՝ վճարելով դրանց համար Visa Signature քարտով։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Բիզնես սպասասրահներ
Անկախ ավիաընկերության կամ ինքնաթիռի տոմսի դասի ընտրությունից՝ Ինեկոբանկի VISA Signature քարտապանները կարող են 10 անգամ անվճար մուտք գործել աշխարհի 1200-ից ավելի օդանավակայանների բարձրակարգ սպասասրահներ և վայելել ջերմ հյուրընկալություն, եթե վերջին 35 օրվա ընթացքում կատարել են նվազագույնը 400 դոլարի (կամ համարժեք արտարժույթի) անկանխիկ գործարքներ (առաջարկը գործում է տվյալ օրացուցային տարվա համար), հակառակ դեպքում հասանելի է 2 անվճար մուտք։

Միջազգային Chatbot Concierge ծառայություն
Visa Signature քարտապաններն ունեն հնարավորություն 24/7 ռեժիմով ստանալու անհատական սպասարկում, կազմակերպելու ամենօրյա գնումներ, պատվիրելու ավիատոմսեր, կատարելու ամրագրումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում՝ Telegram և Viber հարթակներում հասանելի Chat-bot concierge ծառայության միջոցով։

Էքսկլյուզիվ հնարավորություններ
Օգտվեք հատուկ VISA Signature քարտապանների համար գործող բազմաթիվ զեղչերից և հատուկ առաջարկներից աշխարհի տարբեր առևտրային կետերից գնումներ կատարելիս, հյուրանոցի համարներ և Avis ընկերության միջոցով ավտոմեքենաների վարձույթ ամրագրելիս: Մանրամասները հասանելի են www.visapremium.com , www.visaluxuryhotels.com կայքերում:

Շուրջօրյա աջակցության հնարավորություն
Visa Global Customer Assistance Service ծառայության շրջանակում հաճախորդները ճանապարհորդության ընթացքում հնարավորություն ունեն քարտի կորստի դեպքում բլոկավորել քարտը, շտապ կանխիկ գումար ստանալ և/կամ շտապ վերաթողարկել քարտը` զանգահարելով +1 303 967 1090 միջազգային շուրջօրյա հեռախոսահամարին կամ այցելելով Visa CEMEA. Home Page հղմամբ։
Թարմացված է 02.07.2026 17:28