Ժամացույց՝ որպես Ինեկոբանկի ավանդով ապահովված վարկի խորհրդանիշ

Ավանդի գրավով վարկ

Ներդրել եք Ձեր ազատ դրամական միջոցները Ինեկոբանկում որպես ավանդ և այժմ շտապ գումա՞ր է անհրաժեշտ։ Կարիք չկա խզելու ավանդային պայմանագիրը՝ չնախատեսված ֆինանսական խոչընդոտները հաղթահարելու նպատակով։ Պարզապես օգտվեք Ինեկոբանկի ավանդի գրավով վարկից և ստացեք վարկ Ձեր ավանդի գումարի մինչև 95%-ի չափով՝ միևնույն ժամանակ պահպանելով ավանդային հաշվին արդեն իսկ կուտակված տոկոսագումարները։

Սկսած8.5%
Տարեկան անվանական տոկոսադրույք
60ամիս
Առավելագույն ժամկետ
500 000 -500մլն ֏
Վարկի առավելագույն գումար
Սկսած8.94%
Տարեկան փաստացի տոկոսադրույք
0%
Ամսական սպասարկման վճար

Արժույթ
13.8%
Տարեկան տոկոսադրույք
89 693֏
Ամսական մարում

Ինչու՞ Ինեկոբանկը

Տոկոսագումարների պահպանում

Ավանդի գրավով ապահովված վարկեր՝ տոկոսագումարների պահպանում

Ձևակերպե՛ք և ստացե՛ք Ինեկոբանկում գործող Ձեր ավանդի գրավով ապահովված վարկեր կամ վարկային գծեր՝ պահպանելով ավանդի արդեն իսկ կուտակված տոկոսագումարները։ 

Վճարումների հարմար գրաֆիկ

ՁԵԶ ՀԱՐՄԱՐ ԳՐԱՖԻԿ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ավանդի գրավով վարկ ձևակերպելիս ընտրե՛ք վճարումներ կատարելու Ձեզ առավել հարմար եղանակը՝ ամսական հավասարաչափ կամ ազատ մարման գրաֆիկ։ Վճարե՛ք միայն տոկոսագումարներ, իսկ մայր գումարի վճարումը իրականացրե՛ք վարկի ժամկետի ավարտին։ 

Թարմացված է 02.07.2026 10:44