
Ապահովագրեք Ձեր անշարժ գույքը
Գույքի ապահովագրության շրջանակում առաջարկում ենք մեր հաճախորդներին ապահովագրել իրենց բնակելի գույքը՝ այցելելով բանկի մասնաճյուղերից մեկը։ Մեր փորձառու մասնագետները մշտապես պատրաստ են տրամադրել գույքի ապահովագրությանը վերաբերող անհրաժեշտ խորհրդատվություն և աջակցություն։
Գույքի ապահովագրության շրջանակում բանկը ապահովագրում է ցանկացած բնակելի շինություն՝ բացառությամբ վթարային վիճակում գտնվող շինությունների։ Շինության վիճակի մասին տեղեկությունները նշվում են գույքի գնահատման ակտում։ Սույն ապահաովագրության շրջանում ապահովագրական պայմանագիրը կնքվում է որոշակի անբարենպաստ իրադարձությունների տեղի ունենալու դեպքի համար, որի հետևանքով կարող է վնասվել Ձեր գույքը։
Ապահովագրական գումարի առավելագույն չափը գույքի իրական (շուկայական) արժեքն է: Գույքի իրական (շուկայական) արժեքը ապահովագրություն իրականացնելու պահին դրա արժեքն է, որը սահմանվում է Ապահովադրի կողմից ներկայացված փաստաթղթերի (օրինակ` արտոնագրված գործակալության գնահատման եզրակացություն, առքուվաճառքի պայմանագիր և այլն) հիման վրա։
- Ապահովագրական գումարի չափը գույքի գրավադրման դեպքում որոշում է բանկը։
- Ապահովագրական վճար հաշվարկվում է գույքի շուկայական արժեքի 0,16% չափով (նվազագույնը` 2000 ՀՀ դրամ):
- Գույքի ապահովագրության պայմանագրերը կնքվում են որպես կանոն 1 տարի ժամկետով և պարտադիր երկարացվում են մինչև վարկային պարտավորության ավարտը։ ։
Թարմացված է 14.12.2020 15:26