Օգտակար Տեղեկատվություն

Գաղտնիության քաղաքականություն

Սույն գաղտնիության քաղաքականությունը ներկայանցում է «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Բանկ) պաշտոնական կայքի՝ www.inecobank.am (այսուհետ՝ Կայք) այցելուների և բանկի հաճախորդների (այսուհետ՝ Օգտագործող) անձնական տվյալների մշակման, կիրառության և պաշտպանության ապահովման ընդհանուր դրույթները։

Ինեկոբանկը խիստ կարևորում է բանկի կայքի Օգտագործողների անձնական տվյլաների գաղտնիության պահպանումը։ Կայքի բովանդակությունը և սույն գաղտնիության քաղաքականությունը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ։ Կայքում օգտագործվող բոլոր հասկացությունները ունեն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ «Օրենք») սահմանված իմաստը: Օրենքի համաձայն անձնական տվյալ է համարվում որևէ ֆիզիկական անձի վերաբերող ցանկացած տեղեկատվություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակիորեն կամ անուղղակիրոեն բացահայտել տվյալ անձի ինքնությունը:

Բանկն իրավուն է վերապահում փոփոխել ցանկացած դրույթ, որը ներկայացված է սույն Գաղտնիության քաղաքականությունում՝ առանց Օգտագործողի նախնական ծանուցման։ Ցանկացած կիրառվող փոփոխություն կներկայացվի Օգտագործողի ուշադրությանը կայքում՝ համապատասխան բաժնում և կծանուցվի էլ․ նամակի միջոցով:


1. Անձնական տվյալների հավաքագրում


Բանկը կարող է հավաքագրել Օգտագործողի հետևյալ անձնական տվյալները.

  • Տեղեկատվություն, որը Օգատգործողը տրամադրում է բանկին սեփական կամքով՝ Կայքում տեղադրված հայտերը լրացներիս, նորություններին բաժանորդագրվելիս, բանկի օնլայն տիրույթում գրանցվելիս, Կայքի հետադարձ արագ կապի ծառայության (այսուհետ՝ Չատ) միջոցով Բանկի հետ հաղորդակցվելիս։ Օգտագործողի անձնական տվյալները հասանելի են դառնում Բանկին այն պահից, երբ Օգտագործողը լրացնում և ուղարկում է հայտը կամ բաժանորդագրվում է նորություններին։
  • Տեղեկատվություն, որը Բանկը ձեռք է բերում Կայքին կից 3-րդ կողմ գործիքների միջոցով, օրինակ՝ Օգտագոծողի բրաուզերի կամ Կայքից օգտվելու համար օգտագործվող սարքի վերաբերյալ տեղեկություն, Կայքի էջի այցելության վերաբերյալ տեղեկություն, գեոլոկացիայի վերաբերյալ տեղեկություն և այլն։ IP հասցեներից տվյալների ստացումը, բրաուզերի վերաբերյալ տեղեկատվությունը և «Cookies» բաժնում դրանց պահպանումը սկսվում է ավտոմատ կերպով այն պահին, երբ Օգտագործողը այցելում է Կայք:

Նշված միջոցներով ստացված ցանկացած տեղեկատվություն համարվում է Կայքի կողմից հավաքագրվող անձնական տեղեկատվություն/տվյալ և կիրառվում է բացառապես Բանկի ներքին հետազոտությունների և առավել հաճախորդամետ ծառայությունների մատուցման նպատակով։

 

2. Տվյալների օգտագործման եղանակներ


Բանկը օգտագործում է գրանցման, հայտերի լրացման, բաժանորդագրման, «Հետադարձ կապի» որևէ ձևի կամ Կայքին կից 3-րդ կողմի գործիքների միջոցով հավաքագրված Օգտագործողի անձնական տվյլաները  միայն հետևյալ նպատակներով՝

  • Սպասարկման որակի բարձրացման նպատակով Կայքի բարելավման համար,
  • Օգտագործողի պահանջներին համապատասխանող սպասարկման որակի ապահովման համար,
  • Ներդրողների համար նախատեսված նորություններ պարունակող էլեկտրոնային նամակների ուղարկման համար,
  • Ձեզ հետ կապ հաստատելու խնդրանքին արձագանքելու համար:
  • Օգտագործողի հարցումներին պատասխանելու նպատակով, օրինակ երբ վերջինս լրացրել է հայտ, կապ է հաստատել բանկի հետ Կայքում առկա Չատի միջոցով կամ Հետադարձ կապի այլ եղանակով;
  • Տրամադրել Օգտագործողին հետաքրքրող կամ Բանկի կարծիքով հնարավոր հետաքրքրող պրոդուկտների և ծառայությունների վեարբերյալ տեղեկատվություն;
  • Բանկի և Օգտագործողի միջև պայմանագրով ամրագրված ցանկացած պարտավորության իրագործման նպատակով;
  • Կայքի ցանկացած ինտերակտիվ հատկության հասանելիություն ապահովելու նպատակով;
  • Կայքում առկա տեղեկության վերաբերյալ փոփոխությունների մասին ծանուցելու նպատակով;
  • Կայքից օգտվելու համար օգտագործված սարքին Կայքը առավել հարմարացնելու նպատակով;
  • Կայքի կիրառելիության և գովազդային արշավների վերաբերյալ տվյալների վերլուծության նպատակով;
  • Հնարավոր խնդիրների և չարաշահումների բացահայտման և դրանց համապատասխան հնաարվոր լուծումների տրամադրման նպատակով։

Օգտագործողի կողմից տրամադրված տեղեկատվությունը կուտակվում է տվյալների շտեմարանում/բազայում, որն ավտոմատ կերպով թարմացվում է յուրաքանչյուր անգամ՝ նոր տեղեկություն ստանալիս:

Բանկը նաև օգտագործում է հավաքագրված տեղեկատվությունը իր օրենքով և ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված պարտավորությունների կատարման, նպատակով, ինչպես նաև հնարավոր հանցագործությունների (ներառյալ ահաբեկչության, փողերի լվացում և այլ ֆինանսական հանցագործություններ) հայտնաբերման նպատակով։


3. Օգտագործողի տվյալների պաշտպանության եղանակներ


Օգտագործողի անձնական տվյալները գտնվում են պաշտպանված ցանցերում և հասանելի են միայն սահմանափակ թվով անձանց, ովքեր նշված համակարգերի հասանելիության հատուկ իրավունքներ ունեն և պարտավոր են պահպանել նշված տեղեկությունների գաղտնիությունը: Բացի այդ ցանկացած տվյալ, որը Օգտագործողը մուտքագրում է կայքում պաշտպանված է  Secure Socket Layer (SSL) տեխնոլոգիայի միջոցով: Բանկը իրակացնում է մի շարք անվտանգության գործառույթներ՝ ապահովելու Օգտագործողի անվտանգ այցելություն Կայք։


4. «Cookie»-ների օգտագործում


Բանկը Կայքի միջոցով ձգտում է ապահովել առավելագույնս հասանելի և Օգտագործողին համապատասխանեցված տեղեկատվություն։ Այս նպատակով Բանկը օգտագործում է cookie-ֆայլեր, որոնք փոքր տեքստային ֆայլեր են և որոշակի վեբ-կայքեր այցելելու ժամանակ պահպանվում են Օգտագրծողի համակարգչում կամ բջջային սարքում: Բանկը օգագործում է cookie-ֆայլերը մի քանի նպատակներով․

  • Օգտագործողի՝ Կայքի հետագա այցելությունների նպատակով նախընտրությունները հասկանալու և հիշելու համար,
  • Կայքի օգտագործման վերլուծության, այցելուների թվի հաշվարկի և վեբ-կայքի կատարելագործման համար;
  • Սոցիալական ցանցերը Կայքին ինտեգրելու համար;
  • Կայքին կցված գովազդներին հետևելու, համակարգելու և վերլուծելու համար;
  • Մատուցվող ծառայությունների որակի բարելավման և կատարելագործման համար։

Եթե Օգտագործողը շարունակում է կայքի կիրառությունը, ապա նա ավտոմատ կերպով համաձայնվում է վերոնշյալ նպտակաների համար Կայքի cookie-ֆայլերի միջոցով անձնական տվյլաների հավաքագրմանը։  Անհրաժեշտության դեպքում կարող եք անջատել cookie-ֆայլեր բրաուզերի կարգավորումներից, սակայն cookie-ֆայլերի անջատումը կարող է հանգեցնել տեխնիկական դժվարությունների և կայքի մասնակի կիրառության։

5. Տեղեկությունների տրամադրումը երրորդ անձանց


Բանկը չի վաճառում կամ այլ կերպ փոխանցում Օգտագործողի անձնական տվյալները երրորդ անձանց՝ առանց այդ մասին Օգտոգործողների նախնական համաձայնության: Բանկը կարող է նաև հրապարակել տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված դեպքերում, Բանկի կամ այլ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով: Բանկը թույլ չի տալիս որևէ երրորդ կողմի իրականացնել Կայքի տիրույթում Օգտագործողների պահվածքի ուսումնասիրություն:

Կայքի հոսթինգն իրականացնող անձինք և այլ անձինք, ովքեր աջակցում են Կայքի շահագործման, գործունեության իրականացման, Օգտագործողների սպասարկման հարցում, երրորդ կողմ չեն համարվում՝ պայմանով, որ նշված անձինք պարտավորվում են պահպանել այդ տվյալների գաղտնիությունը:

Բանկը կարող է նաև հրապարակել տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված դեպքերում, Բանկի կամ այլ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով: Օգտագործողների վերաբերյալ ոչ անձնական տեղեկությունները կարող են տրամադրվել այլ անձանց մարքեթինգի, գովազդի կամ այլ նպատակներով:

6. Երրորդ կողմի հղումներ


Կայքում չի ներառվում կամ առաջարկվում երրորդ անձանց ապրանքներ կամ ծառայություններ: Բանկը օգտվում է երրորդ կողմ հանդիսացող մի քանի ծառայություններից՝ Կայքի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով։

Google Analytics

Google Analytics-ը Google-ի կողմից առաջարկվող վեբ վերլուծությունների ծառայություն է, որը հետևում է կայքերի այցելություններին: Բանկը կցել է Google Analytics-ը Կայքին Օգտագործողի այցելությունների և Կայքում գործողությունների ուսումնասիրության նպատակով։ Google-ի գաղտնիության քաղաքականության մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելելhttps://policies.google.com/privacy Էջ։


Facebook Pixels
Facebook Pixel-ը Facebook-ի կոնվերսիաների հետևելու և վերլուծելու գործիք է, որը կցվում է կայքին և վերահսկում է Facebook սոց հարթակից դեպի կայք այցելությունները։ Բանկը կցել է Facebook Pixel-ը Կայքին Facebook գովազդների, Օգտագործողի այցելությունների և Կայքում գործողությունների ուսումնասիրության նպատակով։ Facebook-ի գաղտնիության քաղաքականության մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել https://www.facebook.com/policy.php Էջ։


Օգտագործողները կարող են Կայք այցելել անանուն: Այս դեպքում գրանցված «Cookie»-ներից բացի այլ անձնական տեղեկատվություն չի հավաքագրվում:

7.Սույն քաղաքականության փոփոխությունները


Բանկն իրավունք է վերապահում փոփոխել ցանկացած դրույթ, որը ներկայացված է սույն Գաղտնիության քաղաքականությունում՝ առանց Օգտագործողի նախնական ծանուցման։ Ցանկացած կիրառվող փոփոխություն կներկայացվի Օգտագործողի ուշադրությանը կայքում՝ համապատասխան բաժնում և կծանուցվի էլ․ նամակի միջոցով:  

Թարմացված է 22.07.2021 16:22