Բաժնետերեր և Ներդրողներ

Շահութաբաժինների վճարման քաղաքականություն

Շահութաբաժնի բաշխման մասին որոշումն ընդունվում է տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԱՀԱԲԱԺՆԻ ՎՃԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2024թ. մայիսի 16-ին ԻՆԵԿՈԲԱՆԿ ՓԲԸ-ի Բաժնետերերի ընդհանուր ժողովը որոշում կայացրեց բաշխել 18,000,279,000 ՀՀ դրամ շահութաբաժիններ (99,000 ՀՀ Դրամ մեկ բաժնետոմսի համար)։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Ինեկոբանկ» ՓԲԸ յուրաքանչյուր մասնակից, համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի, իրավունք ունի ստանալու բանկի վերջին տարեկան հաշվետվության և արտաքին աուդիտի եզրակացության պատճենները:

Բանկի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմuերի (բաժնեմաuերի, փայերի) 2%-ին և ավելիին տիրապետող յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ստանալու «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված տեղեկությունները:

 

Օրենքը կարող եք գտնել Ինեկոբանկի կայքում` Կարգավորում բաժնում:

Վերոնշյալ տեղեկությունները Բանկը տրամադրում է ԱՆՎՃԱՐ` մասնակցի գրավոր դիմումը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով.

  • առձեռն` բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ,
  • էլեկտրոնային հասցեով` inecobank@inecobank.am,
  • փոստով` "ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ, ք. Երևան, Թումանյան 17 հասցեով


Թարմացված է 26.06.2024 16:54