123

Արժեթղթերի պահառություն

Ինեկոբանկի կողմից մատուցվող արժեթղթերի պահառության ծառայությունը նախատեսված է ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, որոնք սեփականության իրավունքով կամ որպես անվանատեր տիրապետում են այլ անձանց կողմից թողարկված արժեթղթերի: 

Կորպորատիվ պարտատոմսեր

Բանկը հանդիսանում է Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամ և  ունի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ԲԲԸ-ի կողմից շնորհված Հաշվի օպերատորի կարգավիճակ:

Որպես հաշվի օպերատոր, Բանկը համակարգի միջոցով իրականացնում   է      կորպորատիվ արժեթղթերի պահառության ծառայությունների  միջնորդավորումը, ինչպես նաև կատարում Հաճախորդի կողմից ներկայացված հանձնարարականները:

Բանկը արժեթղթերի հաշվի բացման համար Հաշվետիրոջ հետ կնքում է արժեթղթերի պահառության պայմանագիր:

Հաշվի բացման (վերաբացման) համար, բացառությամբ ժառանգատուի հաշվի վերաբացման դեպքի, Բանկ է ներկայացվում հաշվի բացման հանձնարարական: Հաշվի բացման (վերաբացման) համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝

Ֆիզիկական անձի համար

  • Հաշվետիրոջ անձը հաստատող փաստաթղթի պատճենը;
  • Ռեզիդենտ Հաշվետիրոջ ՀԾՀ հավաստող փաստաթղթի կամ դրա բացակայությունը հավաստող տեղեկանքի պատճենը, իսկ ոչ ռեզիդենտի դեպքում՝ անձին միանշանակ նույնականացնող այլ համարժեք փաստաթուղթ (առկայության դեպքում);
  • Հաշվի վերաբացման համար` Հաշվետիրոջ նույնականացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր;
  • Լիազորված անձի դեպքում` լիազորությունները հավաստող փաստաթղթի բնօրինակը և լիազորված  անձի անձը հաստատող  փաստաթղթի պատճենը;
  • Բանկի ներքին ակտերով պահանջվող այլ փաստաթղթեր:

Իրավաբանական անձանց համար՝

  • Հաշվետիրոջ պետական գրանցումը հավաստող փաստաթղթի պատճենը;
  • ՀՎՀՀ կամ այլ համարժեք համարը (ոչ ռեզիդենտ Հաշվետերերի դեպքում) հավաստող փաստաթուղթ, առկայության դեպքում;
  • Առանց լիազորագրի իրավաբանական անձի անունից գործելու իրավունք ունեցող անձանց համապատասխան պաշտոնի նշանակման փաստը հաստատող փաստաթղթի պատճենը;
  • Իրավաբանական անձի անունից հանդես եկող անձի` անձը հաստատող փաստաթղթի պատճենը;
  • Լիազորագրի հիման վրա գործող անձի դեպքում` նաև լիազորությունները հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ պատճենը;
  • Բանկի ներքին ակտերով պահանջվող այլ փաստաթղթեր:

 

Թարմացված է 17.06.2024 17:05