Արժեթղթերի պահառություն
Ինեկոբանկի կողմից մատուցվող արժեթղթերի պահառության ծառայությունը նախատեսված է ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, որոնք սեփականության իրավունքով կամ որպես անվանատեր տիրապետում են այլ անձանց կողմից թողարկված արժեթղթերի:
Պետական պարտատոմսերի պահառության շրջանակներում Ինեկոբանկն իր հաճախորդներին մատուցում է հետևյալ ծառայությունները՝
- Արժեթղթերի դեպո հաշիվների բացում և վարում;
- Դեպո հաշիվներով գործառնությունների իրականացում;
- Հաշվից քաղվածքների, կատարված գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունների, տեղեկանքների տրամադրում;
- Արժեկտրոնների և արժեթղթերի մարման գումարների հաշվեգրում Հաճախորդի հաշվին։
Բանկը պահառության ծառայություններ է մատուցում և Հաճախորդի անունով դեպո հաշիվ բացում՝ Հաճախորդի հետ կնքված պահառության պայմանագրի հիման վրա: Պայմանագիրը անժամկետ է:
Պահառության պայմանագրի կնքումը և դեպո հաշվի բացումը չի պահանջում պարտատոմսերի անմիջապես մուտքագրում դեպո հաշվի վրա: Արժեթղթերը պահառության հանձնելը չի հանգեցնում Բանկին արժեթղթերի սեփականության իրավունքի փոխանցման:
Պահառության պայմանագրի կնքման և դեպո հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթեր՝
Ֆիզիկական անձի համար՝
- Հաշվի բացման հայտ
- Անձը հաստատող փաստաթղթի պատճեն
- ՀԾՀ-ն կամ ՀԾՀ չունենալու դեպքում՝ դրա բացակայությունը հավաստող տեղեկանքի պատճեն
- Բանկի ներքին ակտերով պահանջվող այլ փաստաթղթեր
Իրավաբանական անձանց համար՝
- Հաշվի բացման հայտ
- Պետական գրանցումը հավաստող փաստաթղթի (ներառյալ բոլոր ներդիրների) պատճենը
- ՀՎՀՀ-ն կամ համարժեք այլ համարը ներառող փաստաթղթի պատճենը
- Կանոնադրության պատճենը
- Առանց լիազորագրի Հաճախորդի անունից հանդես գալու իրավասություն ունեցող ֆիզիկական անձանց ցանկը և նրանց նշանակումը հավաստող փաստաթղթերի պատճեները
- Բանկի ներքին ակտերով պահանջվող այլ փաստաթղթեր
Թարմացված է 17.06.2024 17:05