Վերնաշապիկով տղամարդ՝ «Ազգային հիփոթեքային ընկերություն» ծրագրի շրջանակում Ինեկոբանկի հիփոթեկային վարկի առաջարկ

Ազգային հիփոթեքային ընկերություն

Ցանկանո՞ւմ եք ձեռք բերել բնակելի անշարժ գույք Երևանում և ՀՀ մարզերում։ «Ազգային հիփոթեքային ընկերություն» ծրագրի շրջանակում Ինեկոբանկն առաջարկում է բնակելի անշարժ գույքի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկեր՝ գրավիչ պայմաններով։

Երևան
Ձեռքբերում
Վարկի գումար
  • Ոչ ԷԱ վարկեր - 1 500 000 - 60 000 000 ՀՀ դրամ


     
  • ԷԱ վարկեր - 3 000 000 - 45 000 000 ՀՀ դրամ
Վարկառուի/համավարկառուի նկարագիր 

ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձ, ում եկամուտների հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում
Վարկառուի տարիք 
Վարկառուի տարիքը վարկի ժամկետի ավարտին չի կարող գերազանցել 70 տարին: Համավարկառուի առկայության դեպքում նշված պահանջը վերաբերվում է վարկառուներից առնվազն մեկին։
Տոկոսադրույքի տեսակը
հաստատուն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԱՅՍ ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

ԱՀԸ ՎՎԿ-ի կողմից վերաֆինանսավորվող վարկերի վերաֆինանսավորվող տոկոսադրույքների փոփոխմանը և/կամ վերաֆինանսավորման դադարեցմանը համամասնորեն։ Հաստատուն Տոկոսադրույքի ճշգրտվող (բարձրացող կամ նվազող) առավելագույն մասը չի կարող գերազանցել 3 (երեք) տոկոսային կետը։ Հաստատուն Տոկոսադրույքը չի կարող փոփոխվել վարկի գործության առաջին երեք տարիների ընթացքում:
Տարեկան անվանական տոկոսադրույք*
  • Մինչև 45,000,000 ՀՀ դրամ ԷԱ վարկերի դեպքում՝ 12.8%
  • Մինչև 35,000,000 ՀՀ դրամ ոչ ԷԱ վարկերի դեպքում՝ 13.3%
  • 35,000,000 ՀՀ դրամից բարձր ոչ ԷԱ վարկերի դեպքում՝ 16%

* Ձեռքբերվող անշարժ գույքի և վարկառուի ու համավարկառուների (առկայության դեպքում) դժբախտ պատահարներից կյանքի ապահովագրության իրականացումը հաճախորդի համաձայնությամբ կարող է ապահովվել Բանկի կողմից, որի դեպքում վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը ավելանում է 0․34 տոկոսային կետով։

Կանխավճարի ապահովագրության պայմանով տրամադրված հիփոթեքային վարկերի դեպքում Ձեռքբերվող անշարժ գույքի և վարկառուի ու համավարկառուների (առկայության դեպքում) դժբախտ պատահարներից կյանքի ապահովագրության, ինչպես նաև կանխավճարի չվճարված մասի ապահովագրության իրականացումը ապահովվում է Բանկի կողմից, որի դեպքում վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը ավելանում է 0․5 տոկոսային կետով։ Բանկն ապահովում է վերոնշյալ ապահովագրությունների իրականացումը պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում՝ բացառությամբ վարկի ժամկետի առաջին տարվա, որն ապահովում է հաճախորդը։
Տարեկան փաստացի տոկոսադրույք
  • Մինչև 45,000,000 ՀՀ դրամ ԷԱ վարկերի դեպքում՝ 14․19-15.88%
  • Մինչև 35,000,000 ՀՀ դրամ ոչ ԷԱ վարկերի դեպքում՝ 14․76-17․69%
  • 35,000,000 ՀՀ դրամից բարձր ոչ ԷԱ վարկերի դեպքում՝ 17.88-18.43%
Վարկի ժամկետ
  • նվազագույնը 10 տարի
  • առավելագույնը 15 տարի
Ձեռք բերվող անշարժ գույքի առավելագույն արժեք
  • Մինչև 35,000,000 ՀՀ դրամ ոչ ԷԱ վարկերի և մինչև 45,000,000 ՀՀ դրամ գումարի ԷԱ վարկերի դեպքում՝  անշարժ գույքի ձեռքբերման և գնահատված շուկայական արժեքի առավելագույն չափը կազմում է 55 մլն ՀՀ դրամ,
  • 35,000,000 ՀՀ դրամ գումարը գերազանցող վարկերի դեպքում՝ անշարժ գույքի ձեռքբերման և գնահատված շուկայական արժեքի առավելագույն չափը կազմում է 90 մլն ՀՀ դրամ
Կանխավճար
  • Առնվազն 30%,
  • կամ առնվազն 10%, եթե ձեռք բերվող անշարժ գույքի հետ գրավադրվում է նաև այլ անշարժ գույք կամ
  • հիփոթեքային վարկը տրամադրվում է կանխավճարի ապահովագրության պայմանով, ընդ որում ապահովագրությունը իրականացվում է բնակելի անշարժ գույքի արժեքի 30%-ի և վարկառուի կողմից կատարված նվազագույնը 10% կանխավճարի տարբերության չափով։
  • առնվազն 7.5%, մինչև 30 տարեկան չամուսնացած վարկառուների համար, եթե բնակարանը ձեռք է բերվում կառուցապատողից և ձեռք բերվող անշարժ գույքի հետ գրավադրվում է նաև այլ անշարժ գույք
Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն
  • 70%*

*Կանխավճարի ապահովագրության պայմանով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը կարող է կազմել մինչև 90%:
Անշարժ գույքի ձեռքբերման դեպքում վարկ/գրավ հարաբերակցությունը հաշվարկելիս հիմք է ընդունվում գույքի շուկայական և գնման արժեքներից նվազագույնը, որպես լրացուցիչ գրավ գրավադրվող անշարժ գույքի դեպքում՝ գույքի շուկայական արժեքը:
Հաշվի սպասարկման լրացուցիչ միանվագ վճար
Գանձվում է վարկի (առաջին տրանշի) տրամադրման պահին` 0.5% վարկի գումարից, բայց ոչ պակաս քան 60 000 ՀՀ դրամ
Վարկի գումարի կանխիկացման վճար
0%
Ապահովվածություն
ձեռք բերվող անշարժ գույք և այլ բնակելի անշարժ գույք (անհրաժեշտության դեպքում)
Ապահովագրություն
  • Ձեռք բերվող անշարժ գույքի ապահովագրություն` վարկի մնացորդի չափով:
  • Վարկառուի ու համավարկառուների (առկայության դեպքում) ապահովագրություն դժբախտ պատահարներից` վարկի մնացորդի չափով:
  • Կանխավճարի ապահովագրություն կանխավճարի չվճարված մասի մնացորդի չափով: Չվճարված կանխավճարի գումարը կարող է կազմել առավելագույնը բնակելի անշարժ գույքի արժեքի 30%-ի և վարկառուի կողմից կատարված նվազագույնը 10% կանխավճարի տարբերության չափով։
Երաշխավորություն
Ընտանիքի անդամների, այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց երաշխավորություն։

ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ Է ՎՃԱՐԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՓՈԽԱՐԵՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՏԱՆԱԼՈՒ Է ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ և ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ԶՐԿՎԻ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔԻՑ:
Տրամադրման եղանակ
անկանխիկ
Մարման եղանակ
  • անուիտետ (մայր գումարի և տոկոսագումարների ամսական հավասարաչափ մարումներ)
  • դիֆերենցված (մայր գումարի հավասարաչափ և տոկոսագումարների ամսական մարումներ)
Ժամկետանց պարտավորությունների մարում
Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար հաշվարկվում է տույժ չմարված գումարի 0.13%

չափով
Վարկի վաղաժամկետ մարման տույժ
Չի սահմանվում
Վարկի տրամադրման որոշման կայացում և հաճախորդին տեղեկացում
2-5 աշխատանքային օր
Վարկի տրամադրման ժամկետ 

7-10 աշխատանքային օր
Վարկի պայմանների վերանայման միջնորդավճար
20,000 ՀՀ դրամ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻՆ ԿԱՐՈՂ ԵՔ ԾԱՆՈԹՆԱԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԲԱԺՆՈՒՄ ԿՑՎԱԾ «ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ» ՖԱՅԼՈՒՄ:

ԲԱՆԿԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԵՂԱՆԱԿ

«ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ԻՆԵԿՈԲԱՆԿ ՓԲԸ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:

ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ

«ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»` WWW.FININFՕ.AM, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:

Թարմացված է 02.07.2026 10:44