Հարգելի՛ հաճախորդ,

         

Վերանայելով «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) կողմից առաջարկվող ծառայությունները՝ տեղեկացնում ենք, որ 15/12/2023թ․-ից այլևս չեն սպասարկվելու  MAESTRO վճարային քարտերը։

 

Որպես MAESTRO քարտապան, խնդրում ենք հաշվի առնել հետևյալը՝

  • Ձեր քարտը ավտոմատ կփակվի Բանկի կողմից 15/12/2023թ․-ին:
  • Եթե բաժանորդագրված եք Ձեր քարտով որևէ կայքի/սպասարկման կետի, առկա է պարբերական/ավտոմատ վճարման հանձնարարական քարտից, մինչև քարտի փակման ժամկետը անհրաժեշտ է գրանցել նոր քարտի տվյալները համապատասխան հարթակներում։
  • Քարտային հաշվին դրական մնացորդի առկայության դեպքում խնդրում ենք տնօրինել մնացորդը մինչև քարտի փակման ժամկետը, հակառակ պարագայում քարտի փակումից հետո մնացորդն ավտոմատ կփոխանցվի Ձեր ընթացիկ բանկային հաշվին։
  • Խնդրում ենք քարտի փակումից հետո ապահովել քարտի վնասումը (կտրում/դակում), հակառակ դեպքում Բանկն իրավունք ունի Ձեզնից պահանջելու փոխհատուցել քարտի փակումից հետո քարտի կիրառմամբ իրականացված հավաստագրում չպահանջող գործարքների հետևանքով  Բանկի կրած վնասները։

 

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար։

 

Եթե դեռևս չունեք Բանկի կողմից թողարկված այլ վճարային քարտ, կարող եք ծանոթանալ Բանկի կողմից առաջարկվող քարտատեսակներին և պատվիրել Ձեզ համար ամենահարմար քարտատեսակը InecoMobile հավելվածի միջոցով։

 

Փոփոխության հետ կապված ցանկացած հարցի կամ մտահոգության դեպքում խնդրում ենք դիմել Հաճախորդների աջակցման կենտրոն հետևյալ ուղիներով՝

  • զանգահարեք +374 10 510 510 շուրջօրյա գործող հեռախոսահամարին,
  • գրեք էլ. նամակ [email protected] հասցեին,
  • գրեք էլ․ հաղորդագրություն InecoOnline կամ InecoMobile համակարգերի միջոցով։

     

    Շնորհակալություն Ինեկոբանկի ծառայություններից օգտվելու համար։

    Հարգանքով՝

    «Ինեկոբանկ» ՓԲԸ

    www.inecobank.am


     

Թարմացված է 18.04.2026 10:31