
«Ինեկոբանկը քո կողքին» կրթական ծրագիրը բաղկացած է 4 հիմնական քայլերից
Ծրագիրը մեկնարկում է մայիս ամսին` հայտերի ընդունմամբ և ավարտվում է սեպտեմբեր ամսին` վերջնական արդյունքներով:

Քայլ 1։ Դիմում հայտերի ընդունում
Դիմում հայտում անհրաժեշտ է նշել անձնական տվյալները և կրթության վերաբերյալ ինֆորմացիա՝ ԲՈՒՀ-ի անվանում, մասնագիտացում և ՄՈԳ: Ներկայացված բոլոր հայտերը դիտարկվում են և գնահատվում է թեկնածուների համապատասխանությունը ծրագրի պահանջներին:
Դիմումներն ընդունվում են մինչև 25/07/2026թ․

Քայլ 2։ Մրցութային փուլեր
Համապատասխան թեկնածուները կմասնակցեն օնլայն թեստավորմանը։
Դիմում հայտում նշված էլ․ հասեցին դիմորդը կստանա թեստի մասնակցության հրավեր։ Թեստը չի պարունակում ֆինանսական հարցեր և կենտրոնացած է անգլերենի իմացության (B1+),ընդհանուր զարգացվածության և տրամաբանական մտածողության վրա: Թեստի տևողությունը 45 րոպե է։ Հնարավոր է մասնակցել ցանկացած վայրից՝ օգտագործելով սմաթֆոն, պլանշետ կամ համակարգիչ։ Հնարավոր 100 միավորից 60 և ավել միավոր ունեցող մասնակիցները կհրավիրվեն խմբային հարցազրույցի։ Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ հրավիրվում է 15-20 մասնակից, ովքեր միասին քննարկում են տրված սոցիալական թեման։ Այս փուլում գնահատվում են թիմային աշխատանքի, հաղորդակցման և առաջնորդման հմտությունները։ Հարցազրույցը տեղի է ունենում ինտերակտիվ ձևաչափով և տևում է մինչև 1.5 ժամ:
ՄՈԳ-ի և մրցութային փուլերի արդյունքում գումարային 60-80 միավոր ունեցող առաջին 130 ուսանողները կստանան 200,000 ՀՀ դրամ միանվագ կրթաթոշակ։ Այն ուսանողներն ովքեր կունենան 80-90 և 90-100 գումարային միավորներ կմասնակցեն ևս մեկ փուլի՝ խմբային նախագծերի իրականացում։
80-90 միավոր ունեցող ուսանողները կիրականացնեն նախագծեր և հաղթողները կստանան վարձավճարի փոխհատուցում մինչև 1,000,000 ՀՀ դրամի չափով, իսկ 90-100 միավոր ունեցողները հաղթանակի դեպքում՝ արտերկրում կազմակերպվող կարճաժամկետ կրթություն:
Այն 20 ուսանողները, ովքեր կմասնակցեն խմբային նախագծերի իրականացման, բայց եզրափակիչ փուլում հաղթող չեն ճանաչվի, նույնպես կստանան 200,000 ՀՀ դրամ միանվագ կրթաթոշակ։

Քայլ 3։ Նախագծի իրականացում
Վարձավճարի փոխհատուցման կամ արտերկրում կարճաժամկետ կրթության ֆինանսավորման պահանջներին համապատասխան թեկնածուները (մրցութային փուլերի կուտակային միավորը 80-100) մասնակցում են երկու շաբաթ տևողությամբ խմբային նախագծերի իրականացման: Խմբերը ձևավորվում են Բանկի փորձառու մենթորների ղեկավարությամբ և ներառում են
տարբեր համալսարանների ուսանողներ: Հաղթանակը գնահատվում է թիմային արդյունքով, ինչը խրախուսում է համագործակցությունը և փոխադարձ աջակցությունը:

Քայլ 4։ Նախագծի ներկայացում և հաղթողների ընտրություն
ԲՈՒՀ-ի և Ինեկոբանկի ներկայացուցիչների կողմից ձևավորված հանձնաժողովը կընտրի հաղթողներին: Կկնքվեն համաձայնագրեր և կիրականացվեն համապատասխան ֆինանսավորումները։
Թարմացված է 13.07.2026 13:52