ineco-banner-1920x580

Ապագան՝ ավելի մեծ հնարավորություններով

Ծրագրի նպատակը

ineco-detail-images-770x500-7

«Ինեկոբանկը քո կողքին». Ապագան՝ ավելի մեծ հնարավորություններով։ 2023 թվականին ԿՍՊ նախաձեռնությունը մեկնարկել է որպես կրթության աջակցման և ֆինանսավորման ծրագիր՝ հետագայում ընդլայնվելով և ձևավորվելով որպես մի շարք կրթական ծրագրեր ներառող նախաձեռնություն:

14 ԲՈՒՀ-երից 5000-ից ավել ուսանողներ մասնակցել են Բանկում կազմակերպվող մրցութային փուլերին, արդյունքում նրանցից ընտրվել են 223 լավագույնները։ Մենթորների աջակցությամբ ուսանողներն իրականացրել են ծրագրեր, որոշները նույնիսկ ներդրվել են Բանկում։

223 հաղթողներից 170-ը ստացել են միանվագ 300,000 ՀՀ դրամ կրթաթոշակ, 25-ը ստացել են բակալավրի և մագիստրատուրայի կրթության 100% ֆինանսավորում, իսկ 28-ը՝ Ֆրանսիայում, Նիդերլանդներում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում և այլ պետություններում ստացել են կարճաժամկետ կրթության հնարավորություն:

Բանկի ԿՍՊ ծրագրերը միտված են կրթության, զարգացման և նոր հնարավորությունների էկոհամակարգի ձևավորմանը՝ ամրապնդելով Հայաստանում մասնագիտական համայնքը և խթանելով երկրի երկարաժամկետ զարգացումն ու հզորացումը։

Ծրագրի նոր ձևաչափը

ineco-detail-images-770x500

ԻնեկոԿամպուս․ ապագան կրթությամբ և գիտելիքով 


    • 150 ուսանողի միանվագ կրթաթոշակի տրամադրում․
      1 ուսանողին 200․000 ՀՀ դրամ
    • 15 ուսանողի բարձրագույն կրթության ֆինանսավորում
      1 ուսանողին մինչև 1․000․000 ՀՀ դրամ 
    • 10 արտերկրում կազմակերպվող կարճաժամկետ կրթություն
      1 ուսանողին 2․000․000 ՀՀ դրամ


2026 թվականին «Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնությունը շարունակվում է, որի շրջանակում կրթության ֆինանսավորում և աջակցություն են ստանում ինչպես ՀՀ-ի 14 ԲՈՒՀ-երի ուսանողները, այնպես էլ տարբեր ոլորտներում արդեն կայացած մասնագետները և Բանկի աշխատակիցների երեխաները։



Նախաձեռնությունն ունի ընդգրկուն ձևաչափ՝ նպատակ ունենալով հասանելի դարձնել կրթությունը և՛ ՀՀ-ում, և՛ ՀՀ-ից դուրս, զարգացնել մասնագիտական ներուժը և նպաստել գիտելիքահեն ու տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսության զարգացմանը։

Ծրագրի իրագործումը

ineco-detail-images-770x500-5

2026-ին Կորպորատիվ սոցիալական պատասխանտվության շրջանակներում «Ինեկոբանկը քո կողքին» կրթության աջակցության ծրագիրը համագործակցում է 14 ԲՈՒՀ-երի հետ՝ ընդգրկելով մի շարք ռազմավարական ոլորտներ, ինչպիսիք են՝ տեխնոլոգիաները, առողջապահությունը, հանրային կառավարումը, մշակույթը և այլն։

Անկախ մասնագիտացումից, ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր սովորում են 14 ԲՈՒՀ-երի


  • բակալավրի 1-ից 4-րդ կուրսերում
  • մագիստրատուրա 1-ին կամ 2-րդ կուրսում
  • վճարովի, անվճար կամ զեղչային համակարգում,
  • իսկ առաջին կիսամյակի կամ տարեկան ՄՈԳ-ը կազմում է՝ 14/20, 70/100, 2․8/4, 7/10 (կախված ԲՈՒՀ-ի հաշվարկման մեխանիզմից)

 

ineco-banner-1920x580---Կրթաթոշակ

Թարմացված է 05.06.2026 11:39