Ժամացույց՝ որպես Ինեկոբանկի ավանդով ապահովված վարկի խորհրդանիշ

Ավանդի գրավով վարկ

Ներդրել եք Ձեր ազատ դրամական միջոցները Ինեկոբանկում որպես ավանդ և այժմ շտապ գումա՞ր է անհրաժեշտ։ Կարիք չկա խզելու ավանդային պայմանագիրը՝ չնախատեսված ֆինանսական խոչընդոտները հաղթահարելու նպատակով։ Պարզապես օգտվեք Ինեկոբանկի ավանդի գրավով վարկից և ստացեք վարկ Ձեր ավանդի գումարի մինչև 95%-ի չափով՝ միևնույն ժամանակ պահպանելով ավանդային հաշվին արդեն իսկ կուտակված տոկոսագումարները։

Վարկի գումար
500 000 - 500 000 000
Վարկի ժամկետ
Մինչև 60 ամիս
Տարեկան անվանական տոկոսադրույք

ՀՀ դրամով ավանդների դեպքում`
Ավանդի դիմաց վճարվող տոկոսադրույք + 3 տոկոսային կետ

Արտարժույթով ավանդների դեպքում` 

Արտարժույթային ավանդի ժամկետին համապատասխան դրամային ավանդի տոկոսադրույք + 3 տոկոսային կետ



ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ այս վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել Բանկի կողմից։



Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ

ՀՀ դրամ 

Վարկի գումար` 2,000,000 ՀՀ դրամ,

Տարեկան անվանական տոկոսադրույք` 13%,

Ժամկետ` 36 ամիս,

Լրացուցիչ վճար` 0 ՀՀ դրամ,

Տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 13.80%


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻՆ ԿԱՐՈՂ ԵՔ ԾԱՆՈԹՆԱԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԲԱԺՆՈՒՄ ԿՑՎԱԾ «ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ» ՖԱՅԼՈՒՄ:



Տոկոսագումարների հաշվարկման կարգ
Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ՝ ելնելով տարում 365 օրվա հաշվարկից
Կանխիկացման վճար
0%
Ամսական սպասարկման վճար
0 ֏
Հաշվի սպասարկման լրացուցիչ միանվագ վճար
0 ֏
Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցություն
Առավելագույնը 95%, ավանդի արժույթով վարկերի դեպքում
Առավելագույնը 70%, ավանդի արժույթից տարբեր արժույթով վարկերի դեպքում
Մարման եղանակ
  • Անուիտետային (տոկոսների և մայր գումարի ամենամսյա վճարում)
  • Ազատ մարման գրաֆիկով (տոկոսների ամենամսյա վճարում, մայր գումարի վճարում մինչև վարկի ժամկետի ավարտը)
Ժամկետանց պարտավորությունների մարում
Վճարման ենթակա գումարի մինչև 0.13%-ի

Վարկի վաղաժամկետ մարման տույժ
Չի սահմանվում
Ձեր ֆինանսական տեղեկատուն
«ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»` www.fininfօ.am, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:

ԲԱՆԿԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԵՂԱՆԱԿ

ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ԻՆԵԿՈԲԱՆԿ ՓԲԸ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:

Թարմացված է 16.07.2026 10:34