Ներքին ռեսուրսով հիփոթեքային վարկեր

Ներքին ռեսուրսով հիփոթեքային վարկեր (ուժի մեջ չէ)

Ցանկանո՞ւմ եք ձեռք բերել բնակարան կամ տուն։ Մի հետաձգե՛ք։ Ինեկոբանկն տրամադրում է հիփոթեքային վարկեր շահավետ պայմաններով՝ բնակելի անշարժ գույք ձեռքբերելու նպատակով։ 

Ձեռքբերում
Վարկառուի նկարագիր
ՀՀ ռեզիդենտ

 և Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ
Վարկի գումար
3 000 - 150 000
Տոկոսադրույքի տեսակը
հաստատուն
Տարեկան անվանական տոկոսադրույք*
10 - 13%

*Ձեռքբերվող կամ վերանորոգվող անշարժ գույքի և/կամ վարկառուի ու համավարկառուների (առկայության դեպքում) դժբախտ պատահարներից կյանքի ապահովագրության պահանջի դեպքում ապահովագրության իրականացումը հաճախորդի համաձայնությամբ կարող է ապահովվել Բանկի կողմից, որի դեպքում վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը ավելանում է 0․17 տոկոսային կետով յուրաքանչյուր տեսակի ապահովագրության համար։ Բանկն ապահովում է ապահովագրության իրականացումը պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում՝ բացառությամբ վարկի ժամկետի առաջին տարվա, որն ապահովում է հաճախորդը։
Տարեկան փաստացի տոկոսադրույք
10.62-21.98%
Վարկի ժամկետ
- նվազագույնը 36 ամիս
- առավելագույնը 120 ամիս
Գրավ
ձեռք բերվող անշարժ գույք Վարկ/գրավ առավելագույն հարաբերությունը կազմում է 70%

Ձեռքբերման դեպքում, որպես գրավային արժեք ընդունվում է գույքի շուկայական և գնման արժեքներից նվազագույնը: Վերանորոգման, կառուցապատման դեպքում, լրացուցիչ գրավադրված անշարժ գույքի դեպքում որպես գրավային արժեք ընդունվում է գույքի շուկայական արժեքը
Կանխավճար
առնվազն 30 %, կամ կարող է չպահանջվել, եթե բացի ձեռք բերվող անշարժ գույքի գրավադրվում է նաև այլ անշարժ գույք:
Վարկավորման համար Բանկում վճարման ենթակա գումարներ
1․ Հաշվի բացման վճար
Բանկում հաշիվ չունեցող Վարկառուի և անշարժ գույքի Վաճառողի համար՝ համաձայն համապատասխան բանկային հաշվի սակագնային պլանի:

2․ Հաշվից կանխիկացման միջնորդավճար՝
  • Կանխավճարի գումարը՝ 0%
  • Վարկի գումարը՝ 3%

3․ Հաշվի սպասարկման լրացուցիչ միանվագ վճար (գանձվում է վարկի տրամադրման պահին)՝
  • 0.5% վարկի գումարից, բայց ոչ պակաս քան 60 000 ՀՀ դրամ
Ապահովագրություն
Անշարժ գույքի ապահովագրություն անհրաժեշտ է`
  • Վարկ/գրավ հարաբերությունը մեծ է 60%-ից
  • կամ վարկի գումարը մեծ է 20,000 ԱՄՆ դոլարից
Անշարժ գույքը ապահովագրվում է վարկի գումարի չափով։
  • Կարող է պահանջվել նաև կյանքի ապահովագրություն` վարկի գումարի չափով։
Երաշխավորություն
Կարող է պահանջվել ընտանիքի անդամների, այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց երաշխավորություն

ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ Է ՎՃԱՐԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՓՈԽԱՐԵՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՏԱՆԱԼՈՒ Է ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ և ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ԶՐԿՎԻ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔԻՑ:
Տրամադրման եղանակ
անկանխիկ
Մարման եղանակ
  • ամսական մայր գումարի հավասարաչափ մարումներ
  • ամսական հավասարաչափ մարումներ (անուիտետ)
Ժամկետանց պարտավորությունների մարում
Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար հաշվարկվում է տույժ չմարված գումարի 0.13%

չափով
Վարկի վաղաժամկետ մարման տույժ
Բանկի կողմից կարող է կիրառվել վաղաժամկետ մարման տուգանք` համաձայն <<Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին ՀՀ օրենքի>>
Վարկի տրամադրման որոշման կայացում և հաճախորդին տեղեկացում
2-5 աշխատանքային օր
Վարկի տրամադրման ժամկետ

7-10 աշխատանքային օր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻՆ ԿԱՐՈՂ ԵՔ ԾԱՆՈԹՆԱԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԲԱԺՆՈՒՄ ԿՑՎԱԾ «ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ» ՖԱՅԼՈՒՄ:

Փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ՝
Վարկի գումարը - 4 890 000 ՀՀ դրամ (համարժեք է 10 000 դոլարի)
Վարկի ժամկետը- 96 ամիս
Տարեկան տոկոսադրույքը - 11%
Հաշվի սպասարկման լրացուցիչ միանվագ վճար - 60 000 ՀՀ դրամ
Գույքի գնահատման վճար- 15 000 դրամ
Կադաստրի միասնական տեղեկանքի վճար- 10 000 դրամ
Գրավի պայմանագրի նոտարական վավերացման վճար- 25 000 դրամ
Գրավի իրավունքի գրանցման վճար - 26 000 ՀՀ դրամ
Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 12.49%

ԲԱՆԿԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԵՂԱՆԱԿ

ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ԻՆԵԿՈԲԱՆԿ ՓԲԸ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:

ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ

«ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»` WWW.FININFՕ.AM, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:

Թարմացված է 18.06.2026 10:36