Մամուլի կենտրոն

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
27.05.2021

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ մայիսի 28-ին Ինեկոբանկի մասնաճյուղերը չեն գործելու։


ՏԵՂԵԿԱՑՈՒՄ. Շենգավիթ մասնաճյուղում ժամանակավորապես սպասարկում չի իրականացվում
18.05.2021
Տեղեկացնում ենք, որ տեխնիկական խնդրի պատճառով Ինեկոբանկի Շենգավիթ մասնաճյուղում (ք. Երևան, Բագրատունյաց 22/3) այս պահին ժամանակավորապես սպասարկում չի իրականացվում: 


Տեղեկացում շաբաթօրյա սպասարկման վերսկսման վերաբերյալ
07.05.2021

Սիրով տեղեկացնում ենք, որ մայիսի 8-ից Ինեկոբանկի Կենտրոնական Գրասենյակի սպասարկման սրահը վերսկսում է հաճախորդների շաբաթօրյա սպասարկումը։ Մասնաճյուղերի ամբողջական ցանկին, աշխատանքային ժամերին և հասցեներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.inecobank.am/hy/map։

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
21.05.2020
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Առաջին Հանրապետություն տոնի կապակցությամբ՝ մայիսի 28-ին և 29-ին Ինեկոբանկի մասնաճյուղերը չեն աշխատելու։ Մայիսի 29-ի փոխարեն մասնաճյուղերը կաշխատեն մայիսի 23-ին։  
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
23.04.2020
Տեղեկացնում ենք, որ Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվա 105-րդ տարելիցի կապակցությամբ՝ ապրիլի 24-ին, Ինեկոբանկի մասնաճյուղերը չեն աշխատելու։
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
23.04.2020
Տեղեկացնում ենք, որ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ՝ մայիսի 1-ին, Ինեկոբանկի մասնաճյուղերը չեն աշխատելու։
Տեղեկացում կենսաթոշակային տարիքի հաճախորդների համար
25.03.2020

Տեղեկացնում ենք, որ, ելնելով առկա իրավիճակից, ժամը 10։00-12։00 մեր մասնաճյուղերի թիմերը կսպասարկեն միայն կենսաթոշակային տարիքի հաճախորդներին։ 

Խնդրում ենք հնարավորության դեպքում Ձեր բանկային գործարքները կատարել օնլայն կամ այցելել մասնաճյուղեր ավելի ուշ ժամերի։

Եկեք միասին լինենք պատասխանատու և ապահովենք մեր տատիկների ու պապիկների անվտանգությունն ու առողջությունը։

Տեղեկացում «Աբովյան 18»մ/ճ-ի աշխատանքային գրաֆիկի վերաբերյալ
16.03.2020

Ելնելով առկա իրավիճակից և նպատակ ունենալով նվազեցնել Հայաստանում նոր կորոնավիրուսի վարակի տարածումը՝ տեղի է ունեցել փոփոխություն «Աբովյան 18» մասնաճյուղի աշխատանքային գրաֆիկում՝ հաճախորդների սպասարկման ժամերը աշխատանքային օրերին կսահմանվեն 9։05-ից մինչև 17։00, նախկին 9։05-ից 20։00-ի փոխարեն։ Մնացած բոլոր մասնաճյուղերի աշխատանքային գրաֆիկները մնում են անփոփոխ։  

Տեղեկացում «Աջափնյակ» մասնաճյուղի վերանորոգման աշխատանքների վերաբերյալ
16.10.2019

Կարևորելով սպասարկման հարմարավետությունը` սույն թվականի հոկտեմբերի 19-ին դադարեցվելու է Ինեկոբանկի «Աջափնյակ» մասնաճյուղի (ՀՀ, ք. Երևան, Բաշինջաղյան փ., հ.192/8) գործունեությունը՝ մասնաճյուղում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու և 24/7 սպասարկման գոտի ստեղծելու նպատակով։ 

Տեղեկացում «Տիգրան Մեծ» և «Կոմիտաս» մասնաճյուղերի վերանորոգման աշխատանքների վերաբերյալ
11.10.2019
Կարևորելով սպասարկման հարմարավետությունը` սույն թվականի հոկտեմբերի 12-ին դադարեցվելու է Ինեկոբանկի «Կոմիտաս» և «Տիգրան Մեծ» մասնաճյուղերի գործունեությունը՝ մասնաճյուղերում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու և 24/7 սպասարկման գոտի ստեղծելու նպատակով։
Մամուլի Կենտրոն 
+374 10 510 510
Մամուլի համար տեղեկատվություն

Թարմացված է 15.06.2021 09:30