
Բացեք Էսքրոու հաշիվ Ինեկոբանկում
Ցանկանո՞ւմ եք նվազեցնել Ձեր առևտրային գործարքների ռիսկերը։ Առաջարկում ենք բացել Էսքրոու հաշիվ Ինեկոբանկում, որի վրա կարող եք դեպոնացնել (սառեցնել) գործարքի համար նախատեսված ֆինանսական միջոցները՝ որպես երաշխիք։ Գումարը տրամադրվում է պայմանագրում նշված կողմին միայն ստանձնած պարտավորությունների կատարման դեպքում։
Հաշվի նկարագիր
Էսքրոու հաշիվը հատուկ բանկային հաշիվ է, որի վրա դեպոնացվում են ապրանքի, ծառայության, անշարժ գույքի ձեռքբերման կամ այլ տեսակի գործարքների միջոցները` որպես գործարքի կատարման երաշխիք: Գումարը հասանելի է դառնում միայն պայմանագրով պահանջվող փաստաթղթերը Բանկ ներկայացման դեպքում:
Հաշվի արժույթ
Արժույթը պայմանավորված է գործարքի արժույթով
Հաշվի բացման միանվագ վճար
0.2% գործարքի գումարից, նվազագույնը՝ 30,000 ՀՀ դրամ առավելագույնը՝ 300,000 ՀՀ դրամ
Գործարքի պայմանների փոփոխության վճար
20,000 ՀՀ դրամ
Էսքրոու գումարի կանխիկացում
Անվճար
Էսքրոու հաշվին դրական մնացորդի նկատմամբ հաշվարկվող տարեկան տոկոսադրույք
0%
Հաշվի փակում
Անվճար, գործարքի իրականացումից անմիջապես հետո
Ընդհանուր դրույթներ Բանկային հաշվի բոլոր տեսակների համար
- Սույն փաստաթղթով սահմանված բանկային հաշիվները (այսուհետ՝ Հաշիվ/ Հաշիվեր) բացվում են անժամկետ (բացառությամբ Էսքրոու հաշվի, որոնք փակվում են անմիջապես գործարքի ավարտից հետո):
- Հաշվի բացման համար անհրաժեշտ մուտքագրվող նվազագույն գումար, ինչպես նաև հաշվի նվազագույն մնացորդ չի սահմանվում:
- 3,000,000 (երեք միլիոն) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը գերազանցող կանխիկի տրամադրումն իրականացվում է նախօրոք ներկայացված հայտի հիման վրա, որը Բանկին ներկայացվում է առնվազն մեկ օր առաջ` մինչև ժամը 14։45-ը։ Առանց նախնական պատվերի երեք միլիոն ՀՀ դրամից ավելի գումարների տրամադրումը Բանկի կողմից կարող է մերժվել կամ բավարարվել` նշված գումարը գերազանցող գումարի նկատմամբ 0.5% չափով կանխիկ գումարի ելքագրման լրացուցիչ սակագին գանձելու իրավունքով։
- Սահմանափակումների բացակայության դեպքում Բանկային հաշիվները փակվում են անվճար:
- Այն միջնորդավճարները, որոնք ենթակա են ԱԱՀ-ով հարկման, ներառում են նաև ԱԱՀ-ն:
Հաշիվների քաղվածքների և տեղեկանքների տրամադրում
Հաշվի քաղվածքի տրամադրում Բանկում
Անվճար
Հաշվի քաղվածքի տրամադրում փոստով (ամսական)
- ՀՀ տարածքում` անվճար
- ՀՀ տարածքից դուրս` 2 000 ՀՀ դրամ + փոստային առաքման ծախսերը*
Հաշվի քաղվածքի տրամադրում էլ. փոստով
Անվճար
Հաշվի քաղվածքի կրկնօրինակի տրամադրում*
Basic
*Այս կետը չի վերաբերվում հիփոթեքային կրեդիտավորման շրջանակներում տրամադրվող քաղվածք/տեղեկանքներին, քանի որ Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին օրենքի պահանջի համաձայն տարեկան 4 անգամ Բանկը պարտավորվում է հաճախորդներին քաղվածք/տեղեկանքները տրամադրել ՝ անվճար
- մինչև 1 տարվա վաղեմության` 1 000 ՀՀ դրամ
- 1 տարուց ավել վաղեմության` 3 000 ՀՀ դրամ
- Plus, special փաթեթների դեպքում - անվճար
*Այս կետը չի վերաբերվում հիփոթեքային կրեդիտավորման շրջանակներում տրամադրվող քաղվածք/տեղեկանքներին, քանի որ Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին օրենքի պահանջի համաձայն տարեկան 4 անգամ Բանկը պարտավորվում է հաճախորդներին քաղվածք/տեղեկանքները տրամադրել ՝ անվճար
Տեղեկանքների և տեղեկատվության տրամադրում (մինչև 3 տարի վաղեմության)
Բանկային հաշվի, ավանդի/պարտատոմսի վերաբերյալ* SWIFT հաղորդագրության պատճենի տրամադրում - Անվճար Գործարքների մանրամասների (այդ թվում արագ դրամական փոխանցումների համակարգերով) վերաբերյալ** - 3,000 ՀՀ դրամ Վարկերի և դրանց ապահովությունների վերաբերյալ*** - 5,000 ՀՀ դրամ - Եկամտային հարկի փոխհատուցում ստանալու նպատակով հիփոթեքային վարկի և հիփոթեքային վարկի ծրագրային համապատասխանության վերաբերյալ տեղեկանք - անվճար
- Այլ տիպի և/կամ վաղեմության տեղեկանքների և տեղեկատվության տրամադրում- 10,000 ՀՀ դրամ
*Հաշվի, ավանդի/պարտատոմսի առկայության, մնացորդի և շրջանառության տեղեկանքներ։
**
***
Բանկային ծառայությունների մատուցումը հեռակառավարման համակարգերի միջոցով
- Բանկն առաջարկում է InecoOnline/InecoMobile/Ineco և այլ Համակարգեր` ինտերնետով, հեռախոսազանգի կամ SMS հաղորդագրության և կապի այլ միջոցներով բանկային ծառայություններից օգտվելու, ինչպես նաև տեղեկություններ ստանալու հնարավորություն` առանց Բանկ այցելելու: Համակարգերը ժամանակակից և հարմարավետ գործիքներ են, որոնք հնարավորություն են ընձեռում դիտել Հաշիվներով կատարվող գործառնությունները, ներկայացնել վճարման հանձնարարականներ, ստանալ տեղեկություններ, կատարել արտարժույթի փոխանակում, վճարումներ, ներկայացնել և ստանալ (ակցեպտավորել) դիմումներ, հայտեր, առաջարկներ (օֆերտաներ), կնքել պայմանագրեր և այլ գործարքներ, ինչպես նաև իրականացնել տվյալ Համակարգում Բանկի կողմից մատչելի դարձված ֆինանսական և այլ գործառնություններ: Համակարգերի տեսակները, դրանց օգտագործման պայմանները և կանոնները հրապարակվում են Կայքում կամ համապատասխան Համակարգից օգտվելու համար սահմանված այլ կայքերում, ծրագրային ապահովման միջոցներում և բջջային հավելվածներում և կարող են ժամանակ առ ժամանակ փոփոխվել:
- Համակարգերը հասանելի են Բանկում համապատասխան հաշիվներ ունեցող Հաճախորդների համար: Հաճախորդին համապատասխան Համակարգից օգտվելու սարքի, օգտագործողի անվան, գաղտնաբառի, ինչպես նաև Հաճախորդին համակարգից օգտվելու հնարավորություն այլ կերպ ընձեռելը նշանակում է, որ Հաճախորդի և Բանկի միջև կնքվել է Համակարգի տրամադրման պայմանագիր` Հիմնական պայմաններին համապատասխան: Համակարգի տրամադրման պայմանագրի անբաժանելի մասն են Հիմնական պայմանները, Սակագները, համապատասխան Համակարգի օգտագործման ուղեցույցները, Բանկի ինտերնետային կայքերի, բջջային հավելվածների և այլ ծրագրային ապահովման օգտագործման կանոնները և պայմանները, ինչպես նաև Հաճախորդի և Բանկի հարաբերությունները կարգավորող այլ փաստաթղթերը:
- Կողմերն ընդունում են, որ Համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտ օգտագործողի անվանման, գաղտնաբառերի, կամ այլ հաղորդագրությունների մուտքագրմամբ Բանկն իրականացնում է Հաճախորդի անհրաժեշտ և բավարար նույնականացում, ինչը հիմք է Համակարգերի միջոցով Հաճախորդին բանկային ծառայություններ մատուցելու համար:
- Կողմերն ընդունում են, որ Հաճախորդին նույնականացնելուց հետո Համակարգ մուտք գործելու համար Հաճախորդի կողմից օգտագործվող գաղտնաբառն ունի թղթային կրիչի վրա դրված բնօրինակ ստորագրությանը համարժեք իրավաբանական ուժ: Հաճախորդի կողմից Համակարգ մուտք գործելուց հետո Համակարգի միջոցով Բանկ ներկայացվող բոլոր հայտերը, դիմումները, պայմանագրերն ու այլ էլեկտրոնային փաստաթղթերը համարվում են ստորագրված Հաճախորդի կողմից: InecoOnline Համակարգի միջոցով տեղեկատվություն փոխանակելը հավասարազոր է Բանկի տարածքում առձեռն փոխանակելուն:
- Հաճախորդը պարտավոր է խստիվ պահպանել Համակարգ մուտք գործելու գաղտնաբառի և այլ նույնականացնող տվյալների գաղտնիությունը և անհրաժեշտ շրջահայացություն ցուցաբերել Համակարգերն օգտագործելիս այլ անձանց կողմից Համակարգ ապօրինի մուտքի հնարավորությունը և տվյալների հասանելիությունը բացառելու համար: Բանկը պատասխանատվություն չի կրում դրանք երրորդ անձանց բացահայտվելու արդյունքում Հաճախորդին պատճառված վնասների համար:
- InecoOnline/InecoMobile/Ineco և այլ Համակարգերից օգտվելու համար Բանկը կարող է տրամադրել ծրագրային ապահովում, անվտանգության բանալիներ, չիպեր, թոքեններ և Համակարգ մուտք գործելու անվտանգությունն ապահովող այլ սարքեր: Այդ սարքերը համարվում են Բանկի սեփականությունը և ենթակա են օգտագործման Բանկի սահմանած կարգով: Սարքի կորստի կամ փչացման դեպքում Հաճախորդը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Բանկին: Բանկը կարող է պահանջել անհապաղ հետ վերադարձնել Հաճախորդին տրամադրված սարքերը, փոխարինել դրանք, ինչպես նաև սահմանել դրանց օգտագործման հատուկ կարգ և պայմաններ:
- Բանկն օգտագործում է Համակարգերով տվյալների փոխանցման անվտանգությունն ապահովող ժամանակակից և հուսալի միջոցներ: Այդուհանդերձ, Հաճախորդը Համակարգերն օգտագործում է իր ռիսկով և Բանկը պատասխանատվություն չի կրում Համակարգերի օգտագործման հետ կապված խափանումների, տվյալների կորուստների, ինչպես նաև Համակարգերի օգտագործումից բխող Հաճախորդների տվյալների բացահայտման և Հաճախորդների ցանկացած այլ կորուստների և վնասների համար:
- Համակարգերը տրամադրվում են դրանց հասանելիության պահին գործող պայմաններով և հնարավորություն են տալիս օգտվել փաստացի այդ պահին մատչելի գործառնություններից: Հաճախորդը տեղյակ է, որ կախված Վճարային համակարգերի կանոններից և տեխնիկական հնարավորություններից, Քարտային և այլ հաշիվների, ինչպես նաև այլ գործառնությունների վերաբերյալ որոշ տեղեկություններ կարող են Համակարգում արտացոլվել կամ թարմացվել հետագայում: Հաճախորդներին առաջարկվող ծառայությունների ցանկն ու առանձին հնարավորությունները կարող են սահմանափակվել կախված Հաճախորդի համակարգչի կամ այլ տեխնիկական միջոցների հնարավորություններից, կապի որակից, Բանկի կողմից իրականացվող տեխնիկական սպասարկման աշխատանքներից և այլ գործոններից: Բանկը կարող է ավելացնել կամ պակասեցնել Համակարգերով մատուցվող գործառնությունների շրջանակը, ինչպես նաև դադարեցնել կամ կասեցնել Համակարգի մատչելիությունը, (ներառյալ` լուծել Համակարգի տրամադրման պայմանագիրը)` տեխնիկական սպասարկման աշխատանքներ իրականացնելու կամ այլ պատճառներով:
- Համակարգերի միջոցով Հաճախորդի ներկայացրած հայտերի ուսումնասիրման արդյունքների, ինչպես նաև Հաճախորդի այլ գործառնությունների մասին Բանկը կարող է տեղեկացնել էլեկտրոնային եղանակով, ներառյալ՝ Համակարգը սպասարկող ինտերնետային էջերի կամ բջջային հավելվածների համապատասխան մասում տեղեկություններ տեղադրելով, էլեկտրոնային փոստով, բջջային հեռախոսահամարին ուղարկված կարճ հաղորդագրությունների (SMS), Համակարգի բջջային հավելվածների կողմից ուղարկվող հաղորդագրությունների (Push Notifications) միջոցով և այլ եղանակներով: Համակարգի միջոցով կատարված գործառնությունների մասին տվյալները պահպանվում են Բանկի սերվերներում և համարվում են ապացույց` վիճելի հարցերի կարգավորման համար:
- Բանկն իրավունք ունի Համակարգի միջոցով կատարվող գործառնությունների համար նախատեսել սահմանաչափեր, ինչպես նաև Հաճախորդի հանձնարարականներն ու ցուցումները կատարելիս իրականացնել Հաճախորդի ինքնության հավելյալ ստուգում` պահանջելով լրացուցիչ ձայնային կամ այլ հաստատում: Բանկը կարող է կասեցնել կամ դադարեցնել Համակարգ մուտք գործելու Հաճախորդի հնարավորությունը` Սակագներով և այլ փաստաթղթերով նախատեսված վճարները չկատարելու, սույն Հիմնական պայմանների պահանջները խախտելու, ինչպես նաև Հաճախորդի նույնականության վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքերում:
- Համակարգի տրամադրման պայմանագրի լուծումը չի հանգեցնում Բանկի և Հաճախորդի միջև առկա այլ պայմանագրային հարաբերությունների փոփոխմանը կամ դադարեցմանը, եթե գրավոր ձևով այլ բան համաձայնեցված չէ:
Թարմացված է 08.07.2026 15:47