Մամուլի կենտրոն

Եթե Ձեզ շտապեցնում են՝ կանգ առեք․ ինչպես ճանաչել զեղծարարներին
29.05.2026

«Մի քանի վայրկյանում ակտիվացնենք  գերարագ ինտերնետ, օրինակ՝ 5G-ն», «hաստատեք Ձեր տվյալները», «ասեք ստացված կոդը», «սեղմեք հղման վրա»․․․

Նման արտահայտություններով Ձեզ շտապեցնելու դեպքում մեծ հավանականությամբ գործ ունեք զեղծարարի հետ։ Այն սովորական տեխնիկական աջակցություն է թվում, սակայն իրականում կարող է Ձեր բանկային տվյալներին և հաշիվներին հասանելիություն ստանալու փորձ լինել։


Թվային խարդախությունները Հայաստանում․ ամենատարածված սխեմաները
29.05.2026

Մեկ զանգ։ Մեկ հղում։ Մի քանի վայրկյանի անուշադրություն։

Արդյունքում՝ դատարկված հաշիվներ, կորցրած տվյալներ ու Ձեր անունից ձևակերպված վարկեր։

Վերջին շրջանում Հայաստանում ֆինանսական և թվային զեղծարարությունները դարձել են ավելի ագրեսիվ, ավելի կազմակերպված և ավելի համոզիչ։ Զեղծարարները ներկայանում են որպես բանկի, բջջային օպերատորների, պետական մարմինների, հիվանդանոցի աշխատակիցներ կամ Ձեզ գրում են Ձեր ծանոթների անունից։ Նրանց նպատակը մեկն է՝ ստիպել Ձեզ վստահել, շտապել և սխալ քայլեր անել։

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
27.05.2026

Սիրելի՛ հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ մայիսի 28-ին Ինեկոբանկի մասնաճյուղերը չեն գործելու։
Մայիսի 27-ին Աբովյան 18 մասնաճյուղում սպասարկումը կավարտվի 19:30-ին, Խորենացի մասնաճյուղում՝ 18։00-ին, իսկ Ինեկո Սթորում (Բաղրամյան 2)` 21:00-ին:

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
22.05.2026

Ուրախ ենք տեղեկացնել, որ մայիսի 25-ից Ձեզ առավել հարմարավետ ու ժամանակակից միջավայրում սպասարկելու նպատակով Արմավիր քաղաքի մեր մասնաճյուղը վերաբացվելու է նոր՝ Հանրապետության փողոց 31/3 հասցեում։ 

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
06.02.2026

Սիրելի՛ հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ փետրվարի 7-ին Ինեկոբանկի մասնաճյուղերը գործելու են 09:30-12։00։

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
26.01.2026

Սիրելի՛ հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ հունվարի 27-ին և 28-ին Ինեկոբանկի մասնաճյուղերը չեն գործելու։

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
03.10.2025

«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ տեղեկացնում է, որ 2025 թվականի հոկտեմբերի 22-ին Երևանի ժամանակով ժամը 15։00-ին ք. Երևան, Թումանյան 17 հասցեում գտնվող «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ի գլխամասում տեղի կունենա ԻՆԵԿՈԲԱՆԿ ՓԲԸ-ի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով։

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
04.07.2025

Հարգելի՛ հաճախորդ,

Տեղեկացնում ենք, որ Սահմանադրության օրը ՝ հուլիսի 5-ին,  Ինեկոբանկի մասնաճյուղերը չեն գործելու։

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
25.06.2025

Հարգելի՛ հաճախորդ,

Ինեկոբանը շարունակում է ընդառաջել զեղծարարություններից տուժած իր հաճախորդներին։ Մինչև 01.06.2025թ.-ը տեղի ունեցած հավանական զեղծարարությունների արդյունքում տուժած և ՀՀ Ոստիկանությանը հաղորդում ներկայացրած հաճախորդների համար կիրականցվեն աջակցության մջոցառումներ: 

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
19.06.2025

Հարգելի՛ հաճախորդ,

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի վերջին փոփոխությունների և լրացումների շրջանակում, ինչպես նաև՝ միջազգային հարկային թափանցիկությանն ուղղված պարտավորությունների կատարման նպատակով,  ՀՀ գործող ֆինանսական կազմակերպությունները, այդ թվում՝ Ինեկոբանկը, պարտավոր են հարկային մարմնին տրամադրել տվյալներ մի շարք գործընկեր պետությունների ռեզիդենտ հանդիսացող հաշվետու անձանց և նրանց վերահսկող անձանց հաշիվների վերաբերյալ։

Թարմացված է 16.07.2026 11:04