Ի՞նչ է Payoneer-ը
Payoneer-ը համապարփակ միջազգային վճարային լուծում է, որն օգնում է ինքնազբաղված անձանց (freelancer) և կազմակերպություններին հեշտությամբ կատարել և ստանալ վճարումներ ողջ աշխարհով մեկ: Payoneer-ը հնարավորություն է տալիս ավելի քան 200 երկրներից միլիոնավոր կազմակերպություններին և անհատներին գրավել նոր շուկաներ՝ միջազգային վճարումների իրականացումը դարձնելով էլ ավելի հեշտ և հարմար: Աշխարհում հազարավոր առաջատար ընկերություններ, ինչպիսիք են Airbnb-ն, Amazon-ը, Getty Images-ը, Google-ը և Upwork-ը ապավինում են Payoneer-ի զանգվածային վճարային ծառայություններին։
Ինչպե՞ս գրանցել Payoneer հաշիվ InecoMobile-ի միջոցով
InecoMobile հավելվածի միջոցով Payoneer-ում գրանցվելու համար խնդրում ենք կատարել հետևել քայլերը՝
ՔԱՅԼ 1՝ Սեղմեք InecoMobile հավելվածի գլխավոր էջի վերին աջ անկյունում և բացվող ցանկից ընտրեք Payoneer-ը
ՔԱՅԼ 2՝ Ընտրեք «ՍՏԵՂԾԵԼ ՆՈՐ ՀԱՇԻՎ» հրահանգը
ՔԱՅԼ 3՝ Ընտրեք «Individual» որպես Ձեր գործունեության տեսակ և լրացրեք անհրաժեշտ տվյալները՝ հաշիվը հաջողությամբ ստեղծելու համար:
ՔԱՅԼ 4. էկրանին կհայտնվի պատուհան, որը կհաստատի, որ Ձեր հայտը ձևակերպման փուլում է:
Նոր հայտերը Payoneer ի կողմից սովորաբար դիտարկվում են անմիջապես, սակայն որոշ դեպքերում դիտարկումը կարող է տևել մինչև երեք (3) աշխատանքային օր:
Դուք Payoneer-ից նամակ կստանաք առ այն, որ Ձեր հայտը դիտարկվում է:
Հայտը հաստատվելուց հետո էլ․ փոստով կստանաք լրացուցիչ մանրամասներով ևս մեկ հաստատում։
Որոշ դեպքերում Ձեզանից կարող են պահանջվել լրացուցիչ տվյալներ, ինչպիսիք են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, բանկային քաղվածքը կամ այլ փաստաթղթեր: Փաստաթղթերի տեսակների և դրանց ստուգման մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել https://payoneer.custhelp.com/app/answers/detail/a_id/34658 ։
Խնդրում ենք ստուգել Ձեր էլ․փոստի հասցեի spam, trash բաժինները և այլ թղթապանակները՝ Ձեր հայտի հետ կապված թարմացումները բաց չթողնելու համար։

Որքա՞ն է կազմում Payoneer հաշվից Ինեկոբանկի հաշվին InecoMobile-ի միջոցով փոխանցման միջնորդավճարը։
Միջնորդավճարը կազմում է 2%:
Թարմացված է 01.03.2024 15:11