
Վայելի՛ր պահը, վճարումը կսպասի
Քայլի՛ր ժամանակին համընթաց և օգտվի՛ր ամենահարմար ու թրենդային վճարման մեթոդից։ Ինչու՞ վճարել ամբողջ գումարը միանգամից, եթե կարելի է գնել հիմա, բայց վճարել մաս-մաս` 3 կամ 6 ամսվա ընթացքում։
5մլն ֏
Առավելագույն սահմանաչափ
24/7
Հասանելի սահմանաչափ
6ամիս
Առավելագույն ժամկետ
Ծառայության տեսակը
InecoMobile համակարգի միջոցով առցանց տրամադրվող վճարային սահմանաչափ
Տրամադրման եղանակ
Անկանխիկ
Արժույթ
֏
Տարեկան անվանական տոկոսադրույք
0 %
Տարեկան փաստացի տոկոսադրույք
0 %
Վճարային սահմանաչափի գումար
100 000 –5 000 000
Վճարային սահմանաչափի ժամկետ
10 տարի
Սահմանաչափի շրջանակներում իրականացվող գործարքի գումար
30 000 - 5 000 000
Գործարքի գումարի վերադարձման ժամկետ
3 կամ 6 ամիս՝ կախված Բանկի և համագործակցող համապատասխան առևտրի և սպասարկման կետի միջև համագործակցության պայմանների
Սպասարկման վճար
Չի սահմանվում
Կանխիկացման վճար
Կանխիկացում չի թույլատրվում
Գործարքի գումարի վաղաժամկետ վերադարձ
Գործարքի գումարը ցանկացած պահի կարող է վաղաժամկետ վերադարձվել Բանկին՝ առանց որևէ վճարի
Վճարման եղանակ
Սահմանաչափի շրջանակներում տրամադրված գործարքի գումարի ամենամսյա հավասարաչափ վճարումներ
Այլ պայմաններ
Հաճախորդը հնարավորություն ունի գործարքի գումարի ամենամսյա վճարումն իրականացնել հետևյալ 3 տարբերակներից որևէ մեկով՝
- վճարման օրը՝ մինչև ժամը 24:00, ամբողջությամբ կատարել հերթական վճարումը, որի դեպքում տարեկան անվանական տոկոսադրույքը կկազմի 0%
- InecoMobile համակարգով ներկայացված հայտի հիման վրա տեղափոխել հերթական վճարումը հաջորդ ամիս, որի դեպքում հետվճարման ժամանակացույցով սահմանված ամսական վճարումները համապատասխանաբար տեղափոխվում են մեկական ամիս ժամկետով: Ընդ որում, ամենամսյա վճարման տեղափոխման հնարավորությունից հաճախորդը կարող է օգտվել`
- գործարքի գումարի վերադարձման ժամկետը 3 ամիս սահմանված լինելու դեպքում՝ 1 անգամ,
- գործարքի գումարի վերադարձման ժամկետը 6 ամիս սահմանված լինելու դեպքում՝ 2 անգամ՝ բացառությամբ 2 իրար հաջորդող ամիսների դեպքի:
- Սույն հնարավորությունից օգտվելու համար հաճախորդի մոտ չպետք է առկա լինեն դասակարգված վարկեր: Հերթական վճարման հետաձգման/ տեղափոխման ծառայության վճարը կազմում է հետաձգման պահի դրությամբ տվյալ գործարքի գումարի մնացորդային գումարի 2%, բայց ոչ պակաս, քան 3,000 ՀՀ դրամ:
- Վարկի ամենամսյա հերթական վճարման տեղափոխման հնարավորությունից օգտվելու դեպքերում վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը կազմում է 1․11% - 19․04%` կախված վարկի չափից, նշված հնարավորությունից օգտված լինելու քանակից և վարկի գործողության այն ամսվանից, երբ Հաճախորդն օգտվել է այդ հնարավորությունից։
- Չօգտագործել 1-ին կետով իրեն ընձեռած հնարավորությունը՝ ստանալով հնարավորություն վճարումն* իրականացնել հետևյալ պայմաններով՝
- Ծառայության ժամկետ՝ 24 ամիս
- Տարեկան անվանական տոկոսադրույք՝ 19.5%
- Մարման եղանակ՝ անուիտետային՝ մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ վճարում/
- Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 21.34%
- Մնացած պայմանները՝ համաձայն սակագներով սահմանված վճարային սահմանչափի շրջանակներում տրամադրվող գործարքի գումարի ֆինանսավորման համար սահմանված սակագների և պայմանների
Սույն հնարավորությունից հաճախորդը չի կարող օգտվել, եթե`
- Հերթական վճարման օրը վճարման ենթակա մնացորդային գումարը չի գերազանցում 1,000 ՀՀ դրամը։
- Հերթական վճարման օրը գործարքի գումարի մնացորդը չի գերազանցում սույն փաստաթղթով սահմանված Սահմանաչափի շրջանակներում իրականացվող գործարքի գումարի նվազագույն շեմը։
- Հերթական վճարման օրը հաճախորդի մոտ առկա են դասակարգված վարկեր։
* Նոր գրաֆիկը ձևավորվում է ավտոմատ կերպով՝ ամենամսյա հերթական վճարման օրը ժամը 24:00, որից հետո ուղարկվում է հաճախորդին:
Թարմացված է 17.08.2023 15:28