Հարգելի Հաճախորդ,
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2015թ-ի փետրվարի 19-ի N205-Ն որոշմամբ հաստատված կարգի և 2017թ-ի հոկտեմբերի 5-ի N1321-Ն որոշմամբ սահմանված կարգի 5․2-րդ և 6-րդ կետերին համապատասխան՝ 2022թ-ի հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի դիմումները ՀՀ ՊԵԿ-ին ներկայացվելու են էլեկտրոնային եղանակով՝ առցանց հարթակի միջոցով, որի համար վարկառուն/համավարկառուն պետք է տա իր համաձայնությունը հիփոթեքային վարկը սպասարկող բանկին՝ հաշվետու եռամսյակում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների մասին տեղեկանքներում ներառված տվյալները (ՀՀ ՊԵԿ նախագահի 10/12/2021թ-ի N1274-Լ հրամանի N 4 հավելվածի տեղեկատվությունը) «ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» ՓԲԸ-ի միջոցով ՀՀ ՊԵԿ-ին փոխանցման համար։
«ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ» ՓԲԸ-ի միջոցով ՀՀ ՊԵԿ-ին անհրաժեշտ տվյալների փոխանցման հետ կապված անհամաձայնության դեպքում խնդրում ենք սույն հաղորդագրությունը ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում անձը հաստատող փաստաթղթով մոտենալ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի ցանկացած մասնաճյուղ։
Վերոնշյալ ժամկետում Ձեր կողմից որևէ առարկություն չստանալու դեպքում համաձայնությունը կհամարվի տրված։
Ի հավելումն տեղեկացնում ենք, որ անհամաձայնության դեպքում վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի գումարների վերադարձի համար ՀՀ ՊԵԿ-ին դիմելու այլ եղանակ նախատեսված չէ։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ՝
- զանգահարելով (+37410)510510 շուրջօրյա հեռախոսահամարին,
-
գրելով էլ. նամակ [email protected] հասցեին,
- InecoOnline համակարգի «Կապ բանկի հետ» ենթաբաժնի միջոցով,
- ինչպես նաև՝ գրելով Facebook-ի մեր պաշտոնական էջին՝ www.facebook.com/inecobankAM։
Հարգանքով՝
Ինեկոբանկ ՓԲԸ
Թարմացված է 14.08.2025 15:54