
Լողացող տոկոսադրույքով հիփոթեքային վարկեր
Նպատակ ունեք վերանորոգել Ձեր բնակարա՞նը։ Ինեկոբանկն առաջարկում է լողացող տոկոսադրույքով հիփոթեքային վարկեր՝ գրավիչ պայմաններով։
Վարկառուի նկարագիր
ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ
Վարկառուի տարիք
Վարկառուի տարիքը վարկի ժամկետի ավարտին չի կարող գերազանցել 70 տարին: Համավարկառուի առկայության դեպքում նշված պահանջը վերաբերվում է վարկառուներից առնվազն մեկին։
Վարկի ժամկետ
- նվազագույնը 3 տարի
- առավելագույնը 15 տարի
Վարկի գումար
1 500 000 - 30 000 000
Տոկոսադրույքի տեսակը
լողացող
Տարեկան անվանական տոկոսադրույք*
- ՀՀ դրամով վարկերի համար՝ առաջին 3 տարին չփոփոխվող՝ 14%, այնուհետև՝ լողացող
- ԱՄՆ դոլարով վարկերի համար` առաջին 3 տարին չփոփոխվող՝ 11%, այնուհետև՝ լողացող
Բանկային հաշվի «Ընթացիկ» սակագնային պլանին միացած հաճախորդների համար, ովքեր կստանան իրենց ամսական աշխատավարձը
- ՀՀ դրամով վարկերի համար` առաջին 3 տարին չփոփոխվող՝ 13.5%, այնուհետև՝ լողացող
- ԱՄՆ դոլարով վարկերի համար` առաջին 3 տարին չփոփոխվող՝ 10.5%, այնուհետև՝ լողացող
*Վերանորոգվող անշարժ գույքի և/կամ վարկառուի ու համավարկառուների (առկայության դեպքում) դժբախտ պատահարներից կյանքի ապահովագրության պահանջի դեպքում ապահովագրության իրականացումը հաճախորդի համաձայնությամբ կարող է ապահովվել Բանկի կողմից, որի դեպքում վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը ավելանում է 0․17 տոկոսային կետով յուրաքանչյուր տեսակի ապահովագրության համար։ Բանկն ապահովում է ապահովագրության իրականացումը պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում՝ բացառությամբ վարկի ժամկետի առաջին տարվա, որն ապահովում է հաճախորդը։
Տարեկան փաստացի տոկոսադրույք
- ՀՀ դրամով վարկերի համար՝ 14.52%- 23.15%
- ԱՄՆ դոլարով վարկերի համար` 11.10%- 19.84%
* Տոկոսադրույքի հաշվարկման համար հիմք է հանդիսացել 06.05.2021թ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված միջին փոխարժեքը։
Տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից։
* ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ Է ՀԱՆԴԻՍԱՑԵԼ 25/02/2022Թ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՄԻՋԻՆ ՓՈԽԱՐԺԵՔԸ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ՝ ԿԱԽՎԱԾ ՀՀ ԿԲ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ ԷՋՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ։
Անկախ նշված չփոփոխվող տոկոսադրույքի մեծությունից, այն չի կարող փոքր լինել տվյալ պահին գործող 6 ամսական ԱՄՆ դոլարով ԼԻԲՈՌ-ի դրույքի ցուցանիշին գումարած 6 տոկոսային կետ մեծությունից։
ԼՈՂԱՑՈՂ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՆԱՅՎՈՒՄ Է ՈՉ ՀԱՃԱԽ ՔԱՆ ՏԱՐԻՆ 2 ԱՆԳԱՄ: ՏԱՐԵԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ/ԻՋԵՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՇԵՄԸ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ Է ՀՀ ԴՐԱՄՈՎ ՎԱՐԿԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՝ +/- 1,5 ՏՈԿՈՍԱՅԻՆ ԿԵՏ, ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ ՎԱՐԿԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ՝ +/- 1 ՏՈԿՈՍԱՅԻՆ ԿԵՏ։
Վարկավորման համար Բանկում վճարման ենթակա գումարներ
1․ Հաշվի բացման վճար
Համաձայն համապատասխան բանկային հաշվի սակագնային պլանի
2․ Հաշվից կանխիկացման միջնորդավճար ՀՀ դրամով վարկերի դեպքում՝
ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում՝
3․ Հաշվի սպասարկման լրացուցիչ միանվագ վճար (գանձվում է վարկի տրամադրման պահին)՝
Համաձայն համապատասխան բանկային հաշվի սակագնային պլանի
2․ Հաշվից կանխիկացման միջնորդավճար ՀՀ դրամով վարկերի դեպքում՝
- Կանխավճարի գումարը՝ 0%
- Վարկի գումարը` համաձայն համապատասխան բանկային հաշվի սակագնային պլանի
ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում՝
- Կանխավճարի գումարը՝ 0%
- Վարկի գումարը՝ 3%
3․ Հաշվի սպասարկման լրացուցիչ միանվագ վճար (գանձվում է վարկի տրամադրման պահին)՝
- 0.5% վարկի գումարից, բայց ոչ պակաս քան 60 000 ՀՀ դրամ
Վարկի վաղաժամկետ մարում
- Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին ՀՀ օրենքի շրջանակներում տրամադրվող հիփոթեքային վարկերի պայմանագրային տարվա որևէ պահի վաղաժամկետ մարում կարող է իրականացվել այդ պայմանագրային տարվա համար մարման ժամանակացույցով նախատեսված վարկի մայր գումարի չափով: Պայմանագրային տարի է համարվում կրեդիտավորման պայմանագրի կնքման ամսաթվին հաջորդող յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածը, նշված գումարից գերազանցելու դեպքում`
• վարկի վաղաժամկետ մարված գումարի առավելագույնը 0.6 տոկոսի չափով տուգանք, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում պայմանագրի գործողության առաջին տարվա ընթացքում,
• վարկի վաղաժամկետ մարված գումարի առավելագույնը 0.4 տոկոսի չափով տուգանք, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում պայմանագրի գործողության երկրորդ տարվա ընթացքում,
• վարկի վաղաժամկետ մարված գումարի առավելագույնը 0.2 տոկոսի չափով տուգանք, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում պայմանագրի գործողության երրորդ տարվա ընթացքում: - Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին ՀՀ օրենքի շրջանակներից դուրս (առևտրային/հասարակական/արտադրական և այլն նշանակություն ունեցող անշարժ գույքի համար) տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում կարող է կիրառվել տույժ՝ վաղաժամկետ մարվող գումարի մինչև 5%- ի չափով:
Ժամկետանց պարտավորությունների մարում
Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար հաշվարկվում է տույժ չմարված գումարի 0.13%-ի
չափով
Ապահովվածություն
- Վերանորոգվող/վերակառուցվող անշարժ գույք և/կամ այլ անշարժ գույք (Օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան)
Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն
70%*
*Եթե բանկում առկա է կամ տրամադրում է նույն գույքով ապահովված ձեռքբերման կամ կառուցապատման նպատակով տրամադրված հիփոթեքային վարկ՝ մինչև 80%:
Անշարժ գույքի վերանորոգման, որպես լրացուցիչ գրավ գրավադրվող անշարժ գույքի դեպքում՝ վարկ/գրավ հարաբերակցությունը հաշվարկելիս հիմք է ընդունվում գույքի շուկայական արժեքը*։
*Կարող է հիմք ընդունվել նաև այլ արժեք, եթե վարկը հաստատող մարմնի կարծիքով վարկ/գրավ հարաբերակցության հաշվարկման համար հիմք ընդունվող վերոնշյալ արժեքները լիարժեք չեն արտացոլում գրավի իրական արժեքը
*Եթե բանկում առկա է կամ տրամադրում է նույն գույքով ապահովված ձեռքբերման կամ կառուցապատման նպատակով տրամադրված հիփոթեքային վարկ՝ մինչև 80%:
Անշարժ գույքի վերանորոգման, որպես լրացուցիչ գրավ գրավադրվող անշարժ գույքի դեպքում՝ վարկ/գրավ հարաբերակցությունը հաշվարկելիս հիմք է ընդունվում գույքի շուկայական արժեքը*։
*Կարող է հիմք ընդունվել նաև այլ արժեք, եթե վարկը հաստատող մարմնի կարծիքով վարկ/գրավ հարաբերակցության հաշվարկման համար հիմք ընդունվող վերոնշյալ արժեքները լիարժեք չեն արտացոլում գրավի իրական արժեքը
Ապահովագրություն
- Կարող է պահանջվել գույքի և դժբախտ պատահարներից ապահովագրություն` վարկի մնացորդի չափով
Երաշխավորություն
- Կարող է պահանջվել ընտանիքի անդամների, այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց երաշխավորություն:
ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ Է ՎՃԱՐԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՓՈԽԱՐԵՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՏԱՆԱԼՈՒ Է ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ և ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ԶՐԿՎԻ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔԻՑ:
Տրամադրման եղանակ
Միանվագ կամ մասնաբաժիններով, անկանխիկ եղանակով
Մարման եղանակ
- անուիտետ (մայր գումարի և տոկոսագումարների ամսական հավասարաչափ մարումներ)
- դիֆերենցված (մայր գումարի հավասարաչափ և տոկոսագումարների ամսական մարումներ)
Վարկի տրամադրման որոշման կայացում և հաճախորդին տեղեկացում
2-5 աշխատանքային օր
Վարկի տրամադրման ժամկետ
7-10 աշխատանքային օր
Տոկոսագումարների հաշվարկման կարգ
տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից
Վարկի պայմանների վերանայման միջնորդավճար
20,000 ՀՀ դրամ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻՆ ԿԱՐՈՂ ԵՔ ԾԱՆՈԹՆԱԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԲԱԺՆՈՒՄ ԿՑՎԱԾ «ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ» ՖԱՅԼՈՒՄ:
|
ԲԱՆԿԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԵՂԱՆԱԿ |
|
ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»` WWW.FININFՕ.AM, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: |
Թարմացված է 08.07.2026 15:47