Դեղին վարդակ սպիտակ ֆոնին՝ խորհրդանշում է լողացող տոկոսադրույքով հիփոթեքային վարկերը

Լողացող տոկոսադրույքով հիփոթեքային վարկեր

Ցանկանում եք ձեռք բերել նոր բնակարա՞ն։ Ինեկոբանկն առաջարկում է լողացող տոկոսադրույքով հիփոթեքային վարկեր՝ շահավետ պայմաններով։

Ձեռքբերում
Ներքին ռեսուրսներ
Վարկառուի նկարագիր
ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ։
ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ԱՄՆ դոլարով վարկը տրամադրվում է միայն «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի շրջանակներից դուրս (Առևտրային/հասարակական/արտադրական և այլն նշանակություն ունեցող) անշարժ գույքի ձեռքբերման,վերանորոգման և կառուցապատման համար,ինչպես նաև ձեռքբերման, վերանորոգման կառուցապատման նպատակներով տրամադրված գործող հիփոթեքային վարկի վերաֆինանսավորման համար
Վարկառուի տարիք
Վարկառուի տարիքը վարկի ժամկետի ավարտին չի կարող գերազանցել 70 տարին: Համավարկառուի առկայության դեպքում նշված պահանջը վերաբերվում է վարկառուներից առնվազն մեկին։
Վարկի ժամկետ
- նվազագույնը 3 տարի
- առավելագույնը 30 տարի
Վարկի արժույթ
ՀՀ դրամ


ԱՄՆ դոլար

Վարկի գումար
3 000 000 - 80 000 000
Կանխավճար
- առնվազն 20%
- առնվազն 10%` Բանկի հետ համագործակցող կառուցապատող ընկերություններից անշարժ գույքի ձեռքբերման (գնման իրավունք)  դեպքում
- 0%, եթե ձեռք բերվող անշարժ գույքի հետ գրավադրվում է նաև այլ անշարժ գույք:
Տոկոսադրույքի տեսակը
լողացող
Տարեկան անվանական տոկոսադրույք*
  • Առաջին 3 տարին չփոփոխվող՝ 13%, այնուհետև՝ լողացող
  • ԱՄՆ դոլարով վարկերի համար` առաջին 3 տարին չփոփոխվող՝ 10․5%, այնուհետև՝ լողացող

 Աշխատավարձը կամ եկամուտները Ինեկոբանկի հաշիվներով ստանալու դեպքում

 
  • ՀՀ դրամով վարկերի համար` առաջին 3 տարին չփոփոխվող՝ 12.5%, այնուհետև՝ լողացող
  • ԱՄՆ դոլարով վարկերի համար` առաջին 3 տարին չփոփոխվող՝ 10%, այնուհետև՝ լողացող

*  Ձեռքբերվող անշարժ գույքի և/կամ վարկառուի ու համավարկառուների (առկայության դեպքում) դժբախտ պատահարներից կյանքի ապահովագրության պահանջի դեպքում ապահովագրության իրականացումը հաճախորդի համաձայնությամբ կարող է ապահովվել Բանկի կողմից, որի դեպքում վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը ավելանում է 0․17 տոկոսային կետով յուրաքանչյուր տեսակի ապահովագրության համար։
Բանկն ապահովում է ապահովագրության իրականացումը պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում՝ բացառությամբ վարկի ժամկետի առաջին տարվա, որն ապահովում է հաճախորդը:
Տարեկան փաստացի տոկոսադրույք
  • ՀՀ դրամով վարկերի համար՝ 13.38-18.48%
  • ԱՄՆ դոլարով վարկերի համար` 10.57-15.57% * 

* ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ Է ՀԱՆԴԻՍԱՑԵԼ 25/02/2022Թ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՄԻՋԻՆ ՓՈԽԱՐԺԵՔԸ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ՝ ԿԱԽՎԱԾ ՀՀ ԿԲ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ ԷՋՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ։

Անկախ նշված չփոփոխվող տոկոսադրույքի մեծությունից, այն չի կարող փոքր լինել տվյալ պահին գործող 6 ամսական ԱՄՆ դոլարով SOFR-ի դրույքի ցուցանիշին գումարած 6 տոկոսային կետ մեծությունից։

ԼՈՂԱՑՈՂ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՆԱՅՎՈՒՄ Է ՈՉ ՀԱՃԱԽ ՔԱՆ ՏԱՐԻՆ 2 ԱՆԳԱՄ: ՏԱՐԵԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ/ԻՋԵՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՇԵՄԸ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ Է  ՀՀ ԴՐԱՄՈՎ ՎԱՐԿԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՝ +/- 1,5 ՏՈԿՈՍԱՅԻՆ ԿԵՏԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ ՎԱՐԿԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ՝ +/- 1 ՏՈԿՈՍԱՅԻՆ ԿԵՏ
Վարկավորման համար Բանկում վճարման ենթակա գումարներ
1․ Հաշվի բացման վճար
Համաձայն համապատասխան բանկային հաշվի սակագնային պլանի

2․ Հաշվից կանխիկացման միջնորդավճար ՀՀ դրամով վարկերի դեպքում՝
    • Կանխավճարի գումարը՝ 0%
    • Վարկի գումարը` 0%                                    

ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում՝
  • Կանխավճարի գումարը՝ 0%
  • Վարկի գումարը՝ 3%

3․ Հաշվի սպասարկման լրացուցիչ միանվագ վճար (գանձվում է վարկի տրամադրման պահին)՝

  • 0.5% վարկի գումարից, բայց ոչ պակաս քան 60 000 ՀՀ դրամ
Վարկի վաղաժամկետ մարում
  • Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին ՀՀ օրենքի շրջանակներում տրամադրվող հիփոթեքային վարկերի պայմանագրային տարվա որևէ պահի վաղաժամկետ մարում կարող է իրականացվել  այդ պայմանագրային տարվա համար մարման ժամանակացույցով նախատեսված վարկի մայր գումարի չափով: Պայմանագրային տարի է համարվում կրեդիտավորման պայմանագրի կնքման ամսաթվին հաջորդող յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածը, նշված գումարից գերազանցելու դեպքում` 

    • վարկի վաղաժամկետ մարված գումարի առավելագույնը 0.6 տոկոսի չափով տուգանք, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում պայմանագրի գործողության առաջին տարվա ընթացքում,
    • վարկի վաղաժամկետ մարված գումարի առավելագույնը 0.4 տոկոսի չափով տուգանք, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում  պայմանագրի գործողության երկրորդ տարվա ընթացքում,
    • վարկի վաղաժամկետ մարված գումարի առավելագույնը 0.2 տոկոսի չափով տուգանք, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում  պայմանագրի գործողության երրորդ տարվա ընթացքում:
  • Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին ՀՀ օրենքի շրջանակներից դուրս (առևտրային/հասարակական/արտադրական և այլն նշանակություն ունեցող անշարժ գույքի համար) տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում կարող է կիրառվել տույժ՝ վաղաժամկետ մարվող գումարի մինչև 5%- ի չափով:
Ժամկետանց պարտավորությունների մարում
Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար հաշվարկվում է տույժ չմարված գումարի 0.13%

չափով
Ապահովվածություն
  • ձեռք բերվող անշարժ գույք և/կամ այլ անշարժ գույք (Օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան)
  • Գնման իրավունքի գրավ 

Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն
 ՀՀ դրամ- 80% 

, ԱՄՆ դոլար-70%

Անշարժ գույքի ձեռքբերման դեպքում վարկ/գրավ հարաբերակցությունը հաշվարկելիս հիմք է ընդունվում գույքի շուկայական և գնման արժեքներից նվազագույնը։
Ապահովագրություն
    Կարող է պահանջվել գույքի և դժբախտ պատահարներից ապահովագրություն` վարկի մնացորդի չափով
Երաշխավորություն
    Կարող է պահանջվել ընտանիքի անդամների, այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց երաշխավորություն:

ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ Է ՎՃԱՐԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՓՈԽԱՐԵՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՏԱՆԱԼՈՒ Է ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ և ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ԶՐԿՎԻ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔԻՑ:
Տրամադրման եղանակ
Միանվագ կամ մասնաբաժիններով, անկանխիկ եղանակով
Մարման եղանակ
  • անուիտետ (մայր գումարի և տոկոսագումարների ամսական հավասարաչափ մարումներ)
  • դիֆերենցված (մայր գումարի հավասարաչափ և տոկոսագումարների ամսական մարումներ)
Վարկի տրամադրման որոշման կայացում և հաճախորդին տեղեկացում
2-5 աշխատանքային օր
Վարկի տրամադրման ժամկետ

7-10 աշխատանքային օր
Տոկոսագումարների հաշվարկման կարգ
տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից
Վարկի պայմանների վերանայման միջնորդավճար
20,000 ՀՀ դրամ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻՆ ԿԱՐՈՂ ԵՔ ԾԱՆՈԹՆԱԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԲԱԺՆՈՒՄ ԿՑՎԱԾ «ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ» ՖԱՅԼՈՒՄ

ԲԱՆԿԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԵՂԱՆԱԿ

ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ԻՆԵԿՈԲԱՆԿ ՓԲԸ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:

ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ

«ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»` WWW.FININFՕ.AM, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:

Թարմացված է 15.07.2026 15:23