Վերնաշապիկով տղամարդ՝ «Ազգային հիփոթեքային ընկերություն» ծրագրի շրջանակում Ինեկոբանկի հիփոթեկային վարկի առաջարկ

Ազգային հիփոթեքային ընկերություն

Ցանկանո՞ւմ եք ձեռք բերել հիփոթեքային վարկ՝ Երևանում կառուցապատման նպատակով: «Ազգային հիփոթեքային ընկերություն» ծրագրի շրջանակում Ինեկոբանկն առաջարկում է կառուցապատման նպատակով հիփոթեքային վարկեր՝ գրավիչ պայմաններով։

Երևան
Կառուցապատում
Վարկի գումար
1 500 000 - 60 000 000

Վարկառուի/համավարկառուի նկարագիր 

ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձ, ում եկամուտների հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում
Վարկառուի տարիք 
Վարկառուի տարիքը վարկի ժամկետի ավարտին չի կարող գերազանցել 70 տարին: Համավարկառուի առկայության դեպքում նշված պահանջը վերաբերվում է վարկառուներից առնվազն մեկին։
Տոկոսադրույքի տեսակը
հաստատուն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԱՅՍ ՎԱՐԿԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՓՈՓՈԽՎԵԼ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

ԱՀԸ ՎՎԿ-ի կողմից վերաֆինանսավորվող վարկերի վերաֆինանսավորվող տոկոսադրույքների փոփոխմանը և/կամ վերաֆինանսավորման դադարեցմանը համամասնորեն։ Հաստատուն Տոկոսադրույքի ճշգրտվող (բարձրացող կամ նվազող) առավելագույն մասը չի կարող գերազանցել 2 (երկու) տոկոսային կետը։ Հաստատուն Տոկոսադրույքը չի կարող փոփոխվել վարկի գործության առաջին երեք տարիների ընթացքում:
Տարեկան անվանական տոկոսադրույք*
  • Մինչև 45,000,000 ՀՀ դրամ ԷԱ վարկերի դեպքում՝ 12.5%
  • Մինչև 35,000,000 ՀՀ դրամ ոչ ԷԱ վարկերի դեպքում՝ 13%
  • 35,000,000 ՀՀ դրամից բարձր ոչ ԷԱ վարկերի դեպքում՝ 15.6%

Տարեկան փաստացի տոկոսադրույք
  • Մինչև 45,000,000 ՀՀ դրամ ԷԱ վարկերի դեպքում՝ 13.47-15.82%
  • Մինչև 35,000,000 ՀՀ դրամ ոչ ԷԱ վարկերի դեպքում՝ 14.05-16.42%
  • 35,000,000 ՀՀ դրամից բարձր ոչ ԷԱ վարկերի դեպքում՝ 17.04-19.59%
Վարկի ժամկետ
- նվազագույնը 120 ամիս
- առավելագույնը 180 ամիս
Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն
70%



Անշարժ գույքի կառուցապատման, որպես լրացուցիչ գրավ գրավադրվող անշարժ գույքի դեպքում՝ վարկ/գրավ հարաբերակցությունը հաշվարկելիս հիմք է ընդունվում գույքի շուկայական արժեքը*։

*Կարող է հիմք ընդունվել նաև այլ արժեք, եթե վարկը հաստատող մարմնի կարծիքով վարկ/գրավ հարաբերակցության հաշվարկման համար հիմք ընդունվող վերոնշյալ արժեքները լիարժեք չեն արտացոլում գրավի իրական արժեքը
Հաշվի սպասարկման լրացուցիչ միանվագ վճար
0.5% վարկի գումարից, բայց ոչ պակաս քան 60 000 ՀՀ դրամ
Վարկի գումարի կանխիկացման վճար
0%
Ապահովագրություն
Վարկառուի ու համավարկառուների (առկայության դեպքում) ապահովագրություն դժբախտ պատահարներից` վարկի մնացորդի չափով:
Երաշխավորություն
ընտանիքի անդամների, այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց երաշխավորություն

ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ Է ՎՃԱՐԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՓՈԽԱՐԵՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՏԱՆԱԼՈՒ Է ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ և ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ԶՐԿՎԻ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔԻՑ:
Տրամադրման եղանակ
անկանխիկ, Բանկի որոշմամբ` տրանշներով
Մարման եղանակ
  • ամսական մայր գումարի հավասարաչափ մարումներ
  • ամսական հավասարաչափ մարումներ (անուիտետ)
Ժամկետանց պարտավորությունների մարում
Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար հաշվարկվում է տույժ չմարված գումարի 0.13%

չափով
Վարկի վաղաժամկետ մարման տույժ
Չի սահմանվում
Վարկի տրամադրման որոշման կայացում և հաճախորդին տեղեկացում
2-5 աշխատանքային օր
Վարկի տրամադրման ժամկետ

7-10 աշխատանքային օր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻՆ ԿԱՐՈՂ ԵՔ ԾԱՆՈԹՆԱԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԲԱԺՆՈՒՄ ԿՑՎԱԾ «ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ» ՖԱՅԼՈՒՄ:

ԲԱՆԿԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԵՂԱՆԱԿ

ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ԻՆԵԿՈԲԱՆԿ ՓԲԸ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:

ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ

«ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»` WWW.FININFՕ.AM, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:

Թարմացված է 16.07.2026 10:34