Վարկային գիծ Visa Signature կամ MASTERCARD BLACK EDITION քարտով
Ձևակերպե՛ք վարկային գիծ Visa Signature կամ MasterCard Black Edition վճարային համակարգերի պրեմիում դասի վճարային քարտերով և հոգացե՛ք Ձեր ընթացիկ ֆինանսական ծախսերը՝ բանկի կողմից քարտով տրամադրված վերականգնվող վարկային գծի շրջանակներում:
Ինչո՞ւ օգտվել Ինեկոբանկի վարկային գծերից
Վճարեք օգտագործելիս
Ինեկոբանկը տրամադրում է վճարային քարտեր վարկային գծի հնարավորությամբ, որոնք հաճախորդներին ընձեռում են հնարավորություն հոգալ իրենց ընթացիկ ֆինանսական կարիքները։ Ձևակերպե՛ք վարկային գիծ Ինեկոբանկում, վստահ եղե՛ք, որ մշտապես ձեռքի տակ ունեք գումար, որը կարող եք անհրաժեշտության պարագայում տնօրինել՝ ըստ Ձեր ցանկության, իսկ տոկոսադրույքը կգործի այն գումարի չափով, որն օգտագործում եք։
Մշտապես հասանելի գումար
Ձե՛ռք բերեք նախապես հստակեցված գումարի սահմանաչափով և ոչ ֆիքսված մարման գրաֆիկով վարկային գիծ Ինեկոբանկից և տնօրինեք դրամական միջոցները միայն, երբ դրա կարիքը կունենաք։ Համալրելով Ձեր վարկային գիծը՝ դրամական միջոցները մշտապես հասանելի կլինեն Ձեզ։
Արտոնյալ ժամանակահատված
Ունենալով Ինեկոբանկի վճարային քարտեր վարկային գծով, կկարողանաք խուսափել անկանխատեսելի ֆինանսական դժվարություններից՝ օգտվելով վարկային գծի օգտագործման արտոնյալ ժամանակահատվածից (grace period)՝ մինչև 52 օր։
Թարմացված է 01.08.2024 15:13