INECOBANK _ itsecurity.large

Հարգելի՛ հաճախորդ, բազմիցս նշվել է, որ այս օրերին համացանցում ակտիվացել են կիբերհարձակումների փորձերը:

Հարձակումների նպատակը տեղեկատվության, անձնական տվյալների, սոցիալական կայքերի, էլեկտրոնային փոստերի, ինչպես նաև՝ այլ ռեսուրսների մուտքանունների և գաղտնաբառերի կորզումն է, որը հնարավորություն կտա չարագործներին օգտագործել դրանք իրենց նպատակների համար։

 Հարկ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել համացանցից օգտվելու անվտանգության կանոնները, որոնք թույլ կտան խուսափել այս խնդիրներից․


  • Խորհուրդ է տրվում այցելել միայն այն կայքերը և էջերը (օր՝ տեղեկատվություն ստանալու նպատակով կամ գնումներ իրականացնելիս), որոնց սկզբնաղբյուրը վստահելի է և նախկինում ևս օգտվել եք։
  • Խուսափեք գրանցվել կայքերում, որոնք անծանոթ են Ձեզ կամ հանրության համար, չլրացնել անձնական տվյալներ (օր՝ անուն, ազգանուն, անձնագրային տվյալներ, վճարային քարտի համար(ներ), հեռախոսահամարներ, էլեկտրոնային փոստ)։

  • Կայքերից օգտվելիս խուսափեք այցելել դրանք տարբեր հղումների միջոցով, որոնք ստացել եք էլեկտրոնային փոստի, սոցիալական կայքերի և տարբեր ծրագրերի միջոցով, այլ հավաքեք հասցեն անմիջապես Ձեր դիտարկիչում (browser):

  • էլեկտրոնային փոստից օգտվելիս խուսափեք անծանոթ աղբյուրներից ստացվող նամակներում պարունակվող հղումները և դրանցում կցված ֆայլերը բացելուց։

  • Էլեկտրոնային նամակները բացելիս համոզվեք ուղարկողի իսկության մեջ, անհրաժեշտության դեպքում՝ կարող եք լրացուցիչ ճշտել այլ աղբյուրով (օր՝․ զանգահարելով ուղարկողին իսկությունը պարզելու նպատակով, քանի որ ուղարկողի անունը (sender) կարող է փոխված (կեղծված) լինել։

  • Համացանցում օգտագործեք հնարավորինս բարդ գաղտնաբառեր, որոնք կպարունակեն մեծատառեր, փոքրատառեր, թվեր և սիմվոլներ, որը հնարավորինս կբարդացնի դրանց կռահումը կամ կոտրելու փորձերը։

  • Մի՛ օգտագործեք միևնույն գաղտնաբառը տարբեր ռեսուրսների համար, քանի որ մեկ գաղտնաբառի գողանալու դեպքում չարագործը հնարավորություն կարող է ունենալ օգտվել Ձեր բոլոր օգտահաշիվներից։

  • Այն կայքերը և ծրագրերը, որոնք ունեն կրկնակի նույնականացման (two factor authentication) տեխնիկական հնարավորություն՝ անպայման միացրեք այն, ինչը Ձեզ կպաշտպանի՝ նույնիսկ այն պարագայում, եթե Ձեր գաղտնաբառը գողացվել է։


Մեր տեղեկատվական անվտանգության թիմը ամեն ինչ անում է Ձեզ մատուցվող ծառայությունների լիակատար անվտանգությունն ապահովելու համար։

Ձեզ նույնպես խնդրում ենք հետևել այս խորհորդներին և լինել ուշադիր։

Թարմացված է 14.08.2025 15:46