Արժույթ
Վճարային համակարգ
Քարտի տեսակ
INECOBANK_VISA_DIGITAL

Visa Digital

Օնլայն գնումները և ինտերնետ միջավայրում վճարումները հարմար են քան երբևէ Ինեկոբանկի Visa Digital քարտերի միջոցով:
0֏
Թողարկման միանվագ վճար
֏ $ € ₽
Արժույթ
1տարի
Գործողության ժամկետ
Ձեռք բերեք Visa Classic Ինեկոբանկից

Visa Classic

Առաջարկում ենք ձեռք բերել աշխարհում ամենատարածված վճարային քարտերից մեկը՝ Visa Classic վճարային քարտը, որի շնորհիվ կարող եք կատարել անկանխիկ գործարքներ աշխարհի գրեթե բոլոր երկրներում, ինչպես նաև կատարել վճարումներ տարբեր կայքերում։

Ձեռք բերեք MasterCard Standard քարտեր Ինեկոբանկում

MasterCard Standard

Եթե սիրում ես ճանապարհորդել, մշտապես օգտագործում ես վճարային քարտերդ անկանխիկ վճարումների համար կամ առցանց գնումներ կատարելու նպատակով, ապա Ինեկոբանկի Mastercard Standard  վճարային քարտերը քեզ համար են։ Այս վճարային քարտերը հնարավոր է կիրառել աշխարհի բոլոր բանկոմատներում, առևտրի և սպասարկման կետերում։

Ձեռք բերեք  Master Card Gold քարտեր Ինեկոբանկում

MasterCard Gold

Եթե փնտրում եք շքեղ և ճանաչելի կարգավիճակի խորհրդանիշ, ապա Ինեկոբանկի Mastercard Gold  վճարային քարտերը Ձեզ համար են։ Ձեռք բերե՛ք բանկի Mastercard Gold պրեմիում դասի վճարային քարտեր և վայելե՛ք անհատականացված սպասարկում աշխարհի ցանկացած կետում։

 

Ձեռք բերեք Visa Gold քարտեր Ինեկոբանկում

Visa Gold

Visa Gold քարտը պրեմիում դասի միջազգային վճարային քարտ է, որն ապահովում է ինչպես ավանդական անկանխիկ գործարքների, այնպես էլ առցանց վճարումների անվտանգություն։ Ձեռք բերեք ոչ միայն վճարային քարտ, այլև վստահություն  և ճանաչում աշխարհի տարբեր երկրներում։

ArCa Classic

ArCa Classic

ArCa Classic քարտերը նախատեսված են Հայաստանում գործող առևտրի և սպասարկման կետերում անկանխիկ վճարումներ կատարելու, բանկոմատներից կանխիկ դրամական միջոցներ ստանալու և ArCa-ի տարբերանշանը պարունակող ինտերնետային կայքերում վճարումներ կատարելու համար։

Ինչու՞ Ինեկոբանկը

Թվային բանկային լուծում

ԹՎԱՅԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄ

Ձեր բանկն արդեն հասանելի է 24/7 ռեժիմով ցանկացած վայրից։ Որպես Ինեկոբանկի քարտապան, Դուք  ունեք հնարավորություն սպասարկվելու բանկում առանց հերթերի: Պարզապես ներբեռնեք InecoMobile հավելվածը կամ մուտք գործեք InecoOnline, և օգտվեք մեր թվային բանկինգի լուծումներից։

Կից քարտի հնարավորություն

ԿԻՑ ՔԱՐՏԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Ձեր հիմնական քարտին զուգահեռ կարող եք պատվիրել ArCa, MasterCard կամ Visa վճարային համակարգերին կից քարտեր և ընձեռել Ձեր մտերիմներին հնարավորություն՝ օգտվելու Ինեկոբանկի քարտերի բոլոր առավելություններից։ Կից քարտը կարող եք պատվիրել ինչպես այցելելով մեր մասնաճյուղերից մեկը, այնպես էլ բանկի թվային ուղիների միջոցով։

Անվտանգության համակարգեր

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՐԵՐ

Ինեկոբանկի քարտերը հագեցած են 3D Secure և ArCa SecurePay անվտանգության տեխնոլոգիաներով, որոնք առցանց գնումների գործընթացը դարձնում են էլ ավելի ապահով։ Ցանկացած առնցանց գնում կատարելիս SMS հաղորդագրության միջոցով Դուք կստանաք մեկանգամյա օգտագործման ծածկագիր, որը մուտքագրելուց հետո միայն Ձեր գործարքը կհամարվի հաստատված:

Թարմացված է 14.06.2022 15:59