Water

1

Ջուր


Ջուրը հանդիսանում է կարևոր սնուցիչ և առողջության հիմնական բաղադրիչ մարդու համար։ Այն զրոյական կալորիականությամբ կատարյալ ըմպելիք է ծարավը հագեցնելու և օրգանիզմում ջրի քանակը վերականգնելու համար:
 

Ջուրն օգնում է վերականգնել նյութափոխանակության, շնչառության, քրտնարտադրության միջոցով կորցրած հեղուկը: Այն օգնում է զերծ մնալ գերտաքացումից, ապահովում է հոդերի ճկունությունն ու հյուսվածքների բնական շարժը, պահպանում է առողջ մաշկը և անհրաժեշտ է պատշաճ մարսողության համար:

2

Որքա՞ն ջուր է մեզ անհրաժեշտ


Ջուրը կազմում է չափահաս մարդու մարմնի քաշի մոտ 60%-ը։ Մենք հեղուկ ենք օգտագործում այն ժամանակ, երբ ծարավի զգացողություն ենք ունենում, ինչն էլ օրգանիզմում ջրի պակասի ազդանշան է:

Հայտնի է, որ պետք է օգտագործել «օրական 8 բաժակ» ջուր, սակայն այն կարող է շատ անհատական բնույթ կրել։


Ընդհանուր առաջարկներ 


  • Բժշկության ազգային ակադեմիան առաջարկում է առողջ տղամարդկանց և կանանց համար ընդունել համապատասխանաբար օրական մոտ 13 և 9 բաժակ հեղուկ, որտեղ 1 բաժակի տարողությունը 250 մլ է։ Ավելի մեծ քանակություն կարող է պահանջվել նրանց համար, ովքեր ֆիզիկապես ակտիվ են կամ ապրում են շատ տաք կլիմայական պայմաններում:
  • Տենդը, ֆիզիկական վարժությունները, ծայրահեղ կլիմայական պայմանների ազդեցությունը (շատ շոգ կամ ցուրտ) և մարմնի հեղուկների ավելորդ կորուստը մեծացնում են հեղուկի պահանջը:

Հիշենք, որ օրգանիզմում ընդհանուր ջրի ընդունման մոտ 20%-ը գալիս է ոչ թե խմիչքներից, այլ ջրով հարուստ մթերքներից, ինչպիսիք են հազարը, տերևավոր կանաչիները, վարունգը, պղպեղը, դդմիկը, նեխուրը, հատապտուղները և սեխը:

Բացի ջրով հարուստ մթերքներից, ստորև աղյուսակի տեսքով ներկայացնում ենք ջրի ամենօրյա ընդունման ուղեցույց՝ ըստ Բժշկության ազգային ակադեմիայի սահմանած տարիքային խմբերի․





chart1

3

Ջրազրկման կանխարգելում 


Արդյո՞ք ծարավի զգացողությունը բավարար է ջրազրկման կանխարգելման համար։

Առողջ մարմինը ծարավի ազդակներ է ուղարկում, երբ մարմնում սպառվում է հեղուկի պաշարը: Ծարավը խմելու ցանկությունն է և պայմանավորված է ոչ միայն ֆիզիոլոգիական, այլև վարքագծային նշաններով:

Վարքագծային ազդակի օրինակ է ջրի ջերմաստիճանը. հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ հակված են ամենաշատը ջուր խմել, երբ այն մատուցվում է սենյակային ջերմաստիճանում, չնայած որ ավելի զով ըմպելիքները գնահատվում են որպես առավել հաճելի համ ունեցող: 


Նույնիսկ թեթև ջրազրկումը կարող է բացասական ախտանիշեր առաջացնել: Օրինակ՝ 500 մլ ջրի շիշը օրական լցրեք չորս անգամ և քիչ-քիչ խմեք օրվա ընթացքում:

Ջրազրկման ախտանիշեր, որոնք կարող են առաջանալ նույնիսկ 2% ջրի պակասի դեպքում

  • Հոգնածություն
  • Շփոթվածություն կամ հիշողության կարճատև կորուստ

  • Տրամադրության փոփոխություն, ինչպիսիք են ինտենսիվ դյուրագրգիռ վիճակը կամ դեպրեսիան


Աղբյուրը՝ https://www.hsph.harvard.edu/nutritionsource/water/


Թարմացված է 14.08.2025 15:55