Ռազմական դրության պայմաններում
բանկի հաճախորդների ուղեցույց


Սիրելի' հաճախորդներ,

Բարձր գնահատելով մեր հայրենակիցների՝ առաջնագիծ մեկնելու քայլը` հավաստիացնում ենք, որ Բանկի կողմից արվում է առավելագույնը, որպեսզի մեր երկրի պաշտպաններն ու նրանց ընտանիքները զերծ մնան հավելյալ խնդիրներից:

Այս օրերին բանկի բոլոր սպասարկման կետերը, Ինեկոօնլայն ու Ինեկոմոբայլ համակարգերը գործում են բնականոն ռեժիմով, և հաճախորդների կողմից իրենց բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների ու ավանդների ազատ տնօրինման որևէ սահմանափակում առկա չէ:
 
Ռազմական դրությամբ պայմանավորված՝ մենք մշակել ենք գործողությունների համառոտ ուղեցույց՝, դյուրացնելու մեր զորակոչված (ներառյալ կամավորական հիմքերով), ինչպես նաև՝ պայմանագրային ու ժամկետային ծառայության մեջ գտնվող հաճախորդների բանկային գործարքները։
Ineco_Military
Զորակոչված` ներառյալ կամավորական հիմքերով, ինչպես նաև` պայմանագրային ու ժամկետային ծառայության մեջ գտնվող հաճախորդների համար


1․
Ֆիզիկական անձանց գործող  վարկերի մարումներ 


  • Եթե գործող սպառողական (առանց ապահովության) վարկերի վճարումների հետ կապված կլինեն դժվարություններ, ապա ծառայության մեկնելիս բանկի ցանկացած մասնաճյուղում կամ օնլայն համակարգով հնարավոր է ներկայացնել զինկոմիսարիատի/համապատասխան պետական մարմնի կողմից տրված տեղեկանքը*, որի հիման վրա բանկը` առնվազն 1 ամիս ժամկետով, կտրամադրի վարկի մարման հետաձգման հնարավորություն՝ ավտոմատ երկարացնելով պայմանագրի ավարտը համապատասխան ժամկետով։ Քարտային վարկային գծերի դեպքում հոկտեմբեր ամսվա վճարումը կհետաձգվի հաջորդ ամիս: 
        Մնացած դեպքերի համար կառաջարկվեն անհատական լուծումներ՝ ներկայացվող            դիմումների հիման վրա։
  • Եթե արդեն մեկնել եք ծառայության և չեք հասցրել դիմել բանկին, ապա վերադառնալուն պես կարող եք դիմել կուտակված տույժերն ու տուգանքները չեղարկելու և վարկային պատմության ուղղում կատարելու համար։ Դիտարկման համար անհրաժեշտ է ներկայացնել զինկոմիսարիատի կամ համապատասխան պետական մարմնի կողմից տրված տեղեկանքը։ Վերոնշյալը վերաբերում է բոլոր վարկատեսակների։

  • Ս.թ. սեպտեմբերի 27-ից հետո զորակոչված՝ ներառյալ կամավորական հիմքերով, ինչպես նաև՝ պայմանագրային ու ժամկետային ծառայության մեջ գտնվող անձանց բացակայությամբ պայմանավորված՝ իրենց ընտանիքի անդամների վարկերի մարման դժվարություններ ի հայտ գալու դեպքում, Բանկը պատրաստակամ է կատարել գործող վարկերի մարման ժամանակացույցերի փոփոխություններ՝ հաճախորդների ֆինանսական ժամանակավոր դժվարություններին համահունչ: Հաճախորդները կարող են դիմել բանկի մասնաճյուղեր։


*Պայմանագրային և ժամկետային զին ծառայողների դեպքում կարող է ներկայացվել միայն զինվորական գրքույկը։


2. Հաշիվների և բանկում առկա դրամական միջոցների տնօրինում

  

Կապի միջոցների անվտանգ օգտագործման հնարավորության դեպքում ծառայության ընթացքում Ձեր հաշիվների կառավարման համար կարող եք կիրառել ԻնեկոՕնլայն և ԻնեկոՄոբայլ համակարգերը՝ մեկնելուց առաջ հավաստիանալով, որ տիրապետում եք Ձեր մուտքային/կոնտակտային տվյալներին, իսկ եթե դեռևս չեք օգտվում օնլայն բանկինգից, խորհուրդ ենք տալիս մինչև ծառայության մեկնելը ակտիվացնել ծառայությունը (տրամադրվում է անվճար):

Ինտերնետի հասանելիության սահմանափակման դեպքում խորհուրդ ենք տալիս․

  • Հեռախոսազանգով տեղեկությունների ստացման և գործարքների կատարման  համար Ձեզ մոտ պահել հաշվի գաղտնաբառը (նշված է բանկային հաշվի բացման պայմանագրում, քարտի PIN կոդը չէ): Եթե չեք հիշում, կարող եք ճշտել՝ այցելելով Բանկի մասնաճյուղեր՝ անձը հաստատող փաստաթղթով:
  • Ձեր բանկային հաշիվների հասանելիությունը ապահովելու համար մինչև ծառայության մեկնելը Ձեր ընտանիքի անդամին տրամադրել լիազորագիր, ինչի  համար անհրաժեշտ է լիազորված անձի հետ միասին մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ՝ լիազորող և լիազորվող անձանց անձը հաստատող փաստաթղթերով։
  • Ձեր քարտի առկա միջոցները ընտանիքի անդամի կողմից անարգել օգտագործելու նպատակով ներկայացնել դիմում վերջինիս Ձեր քարտին կից քարտ տրամադրելու համար, որը բանկը կտրամադրի անվճար։


Եթե արդեն մեկնել եք ծառայության և նշված եղանակներով հնարավոր չէ կատարել անհրաժետ գործողությունը, ապա դեպքը բանկի կողմից կդիտարկվի առանձին՝ հնարավոր լուծում գտնելու համար։

 

Իրավաբանական անձանց համար

 

  • Ձեր ընկերության հաշվի հասանելիության և բանկային սպասարկման անընդհատությունը ապահովելու համար հորդորում ենք համալրել Ձեր ստորագրության նմուշում ներառված անձանց ցանկը՝ այցելելով բանկի Ձեզ սպասարկող մասնաճյուղ, զորակոչված անձանց փոխարինելիութունը ապահովելու համար։
    • Այն բիզնես հաճախորդներին, ովքեր տուժել են այս իրավիճակում, բանակցությունների միջոցով կառաջարկվեն լուծումներ` նպատակ ունենալով աջակցել այդ ոլորտներում կայունությանը և աշխատատեղերի պահպանմանը:

     
Լրացուցիչ պարզաբանումներ

    • Մինչև ս.թ. սեպտեմբերի 27-ը արդեն ժամկետացում ունեցող և սեպտեմբերի 27-ից հետո զորակոչված հաճախորդների դիմումները դիտարկվելու են անհատական կարգով։

       համապատասխան։

    • Պայմանագրային և ժամկետային ծառայության մեջ գտնվողները անկախ ծառայության վայրից կարող են դիմել  կուտակված տույժերն ու տուգանքները չեղարկելու և վարկային պատմության ուղղում կատարելու համար։
    • Վերոնշյալ դեպքերում վարկի վճարման արտոնյալ պայմանների սահմանման համար դիմումի ներկայացման անհնարինության դեպքում կարող են դիմել նաև ընտանիքի անդամները՝ համապատասխան փաստաթղթերի ներկայացման դեպքում։

Շնորհակալ ենք մեր բոլոր պաշտպաններին, մաղթում ենք բարի ծառայություն և բարի վերադարձ:

Խաղաղ երկինք մեր հայրենիքին:

Թարմացված է 20.08.2025 11:41