385x250 (1)

Եվրոյով ավանդ

Ավանդը քո ապահով ապագան է

Ձևակերպե՛ք Եվրոյով ավանդ Ինեկոբանկում՝ օգտվելով գործող հատուկ առաջարկից՝ 3%, 9-11 ամիս ժամկետով։ Հատուկ առաջարկը գործում է մինչև 30․06․2025թ․։
Ժամկետ (ամիս)
Տոկոսադրույք (%)
  3-5        6-8        9-11        12-14         15-23        24-30 

0.75%      1%         3%             2%           2.25%        2.5%
Նվազագույն գումար
200
Միևնույն հաճախորդի/հաճախորդների խմբի գծով համախառն 200 000 000 ՀՀ դրամը և/կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող յուրաքանչյուր ավանդի ընդունման, ինչպես նաև դրա տոկոսադրույքը և այլ պայմանները որոշվում են անհատական՝ Բանկի կողմից:
Ավանդի համալրում
Չունի համալրելու հնարավորություն:
Ավանդի նվազեցում
«Պարզ» ավանդների դեպքում ավանդի գումարը պայմանագրային ժամկետից շուտ ետ պահանջելու դեպքում տոկոսագումարի նկատմամբ կկատարվի վերահաշվարկ` տվյալ պահին Բանկում «Ցպահանջ» ավանդի համար սահմանված տարեկան տոկոսադրույքով:

Տոկոսների վճարման պարբերականություն

  • 3 ամիս և ավել ժամկետով ավանդ ներդնելու դեպքում տոկոսագումարները կարող են վճարվել ամսական` համապատասխան սանդղակից 0.5 նիշով պակաս տոկոսադրույքով:
  • 15 ամիս և ավել ժամկետով ավանդ ներդնելու դեպքում տոկոսագումարները կարող են վճարվել տարեկան` համապատասխան սանդղակից 0.25 նիշով պակաս տոկոսադրույքով:
  • Վճարված տոկոսագումարները չեն կապիտալացվում:
Համաձայն «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի` Ավանդին հաշվեգրված Տոկոսը Ավանդատուին վճարելիս Բանկը հանդես է գալիս որպես Ավանդատուի հարկային գործակալ, գանձում է եկամտահարկ վերը հիշատակված օրենքով սահմանված չափով և փոխանցում պետական բյուջե:

ԲԱՆԿԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԵՂԱՆԱԿ

ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ԻՆԵԿՈԲԱՆԿ ՓԲԸ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՔ ԴՈՒՔ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: ԱՎԱՆԴԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ Է ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ՀՀ ԿԲ «ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/02-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԲԱՆԱՁԵՎԸ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՏՈԿՈՍՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՅԼ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՆԵՐԴՐՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՎԱՆԴԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՏԱՐԲԵՐՎԵԼ:
ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ
«ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»` www.fininfօ.am, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:
«Մանկական ավանդ» ավանդատեսակի համար տոկոսադրույքը սահմանվում է «Պարզ» ավանդին հավասար՝ միայն գործող «Մանկական ավանդ» ավանդների վերաձևակերպման և երկարաձգման համար:
«Ցպահանջ» ավանդի տոկոսադրույքը Բանկի կողմից կարող է վերանայվել` կապված շուկայական տոկոսադրույքների փոփոխությունների հետ։ Տոկոսադրույքի փոփոխման հետևանքով մինչ այդ վճարված կամ կուտակված տոկոսագումարները չեն վերահաշվարկվում։
Ավանդային պայմանագրով վճարվող տոկոսագումարների հաշվարկման օրինակ

Ավանդի գումար` 1 000 000 ՀՀ դրամ

Ավանդի ժամկետ` 12 ամիս (365 օր)
Տարեկան պարզ տոկոսադրույք՝ 9.5%

Տոկոսագումարների վճարումը` ժամկետի վերջում

Հարկում` 10% եկամտից


  1 000 000 ՀՀ դրամ X 9.5% X 365*(օր)

----------------------------------------------------- - 10% եկամտային հարկ = 85 500

                               365 

 

Ընդհանուր՝ 85 500 ՀՀ դրամ


Տարեկան տոկոսային եկամտաբերությունը կկազմի 9.5%:


Այլ պայմաններ

Թարմացված է 08.07.2026 15:47