
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը ամբողջ աշխարհում և տարատեսակ միջոցառումների չեղարկումները՝ EURO 2020 ֆուտբոլային մրցաշար նույնպես հետաձգվել է։ Այդ իսկ պատճառով Բանկը կայացրել է որոշում 2020 թվականի ապրիլի 30-ից չեղարկել սույն խաղարկությունը, որի վերսկսման վերաբերյալ կտեղեկացենենք առանձին գրությամբ։
Ս. թ. փետրվարի 15-ից մինչև հունիսի 1-ը կատարեք անկանխիկ գնումներ «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ի (այսուհետ նաև՝ Բանկ) կողմից թողարկված քարտերի և InecoPay վճարային համակարգի միջոցով և ստացեք հնարավորություն շահելու 20 iPhone-ներից մեկը։
Խաղարկության ամփոփումը տեղի կունենա www.random.org կայքի միջոցով Ինեկոբանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում՝ ուղիղ հեռարձակմամբ:
1. Խաղարկության կանոնները
1.1. Սույն թվականի փետրվարի 15-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում անհրաժեշտ է Բանկի թողարկած քարտերի և/կամ InecoPay համակարգի միջոցով կատարել առնվազն 10 և ավելի անկանխիկ1 գործարք, որոնց հանրագումարը կգերազանցի 150 000 ՀՀ դրամի շեմը։
1.2. Այն դեպքում, երբ մի անձն ունի Ինեկոբանկում գործող մեկից ավելի քարտեր և ընթացիկ հաշվեհամար (InecoPay-ով գործարքներ կատարելու համար՝ ներառյալ կից քարտի միջոցով), խաղարկության ամփոփման ժամանակ կգումարվեն բոլոր գործարքները և հիմք կընդունվի մեկ միասնական գումար։
1.3. Ամփոփման օրվա դրությամբ իրականացված գործարքները չպետք է չեղարկված կարգավիճակում լինեն։
1.4. Խաղարկության մասնակիցների ցանկում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ունենալ և ակտիվ պահել Բանկում գրանցված էլեկտրոնային փոստի հասցե, որով խաղարկության ամփոփումից առաջ պայմաններին բավարարող հաճախորդները կկարողանան հաստատել խաղարկության մասնակցությունը։
1.5. Մասնակցության պայմանները հաղթահարած հաճախորդներին կուղարկվեն մասնակցության հաստատման էլեկտրոնային նամակները հունիսի 1-ին հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
1.6. Էլեկտրոնային նամակով մասնացկությունը չհաստատած հաճախորդները լռելյայ չեն մասնակցի խաղարկությանը։
---
1 Անկանխիկ վճարումներ են համարվում ապրանքների և ծառայությունների ձեռքբերումը՝ բացառությամբ կոմունալ վճարումների և վարկային մարումների, ընդ որում գործարքի երկու կողմերը չպետք է հանդիսանան փոխկապակցված անձինք:
2. Մասնակցության իրավունք ունեցող անձինք
- 2.1. Խաղարկությանն իրավունք ունեն մասնակցել 18 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք։
- 2.2. Խաղարկությանն իրավունք չունեն մասնակցել Բանկի աշխատակիցները, նրանց հայրը, մայրը, կինը, ամուսինը կամ երեխաները, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված փոխկապակցված անձինք։
- 2.3. Խաղարկությանը իրավունք չունեն մասնակցել «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված Բանկի հետ փոխկապակցված անձինք։
- 2.4. Հաղթող մասնակցի նախընտրած անձը չի կարող լինել 2․2 և 2․3 կետով նկարագրված անձ։
- 2.5․ Վիճակահանության թափանցիկությունն ապահովելու նպատակով այն անցկացվելու է հրապարակային:
3. Վիճակահանության հաղթողների ուղեցույց
3.1. Խաղարկության ամփոփման ավարտին կհայտարարվի հաղթող մասնակիցների հետ պաշտոնական հանդիպման օրը և ժամը։
3.2. Հաղթող մասնակիցները լայվ թողարկման ընթացքում հայտարարված օրը և ժամին պետք է ներկայանան Բանկի կողմից առաջարկված հանդիպման վայր՝ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր, սոց․ քարտ կամ նույնականացման քարտ), այլապես մասնակցությունն անվավեր կճանաչվի, և հաղթողը հնարավորություն չի ունենա ստանալու գլխավոր մրցանակ։
3.3. Հանդիպման ընթացքում տեղի կունենա նաև մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը։
3.4. Բանկը գլխավոր մրցանակի փոխարեն գումարային փոխհատուցում չի իրականացնում։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 10 510 510 հեռախոսահամարով:
Հաճախ տրվող հարցեր
Թարմացված է 14.08.2025 15:51