ԻՆԵԿՈԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ՔԱՐՏԵՐԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎՃԱՐԱՅԻՆ ԴՐԱՄԱՊԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Ինեկբանկի կողմից թողարկվող քարտերը էլեկտրոնային վճարային դրամապանակներում գրանցման և օգտագործման համար գործում են ստորև նշված պայմանները: Ինեկոբանկի հաճախորդը, ավելացնելով իր քարտը էլեկտրոնային վճարային դրամապանակում, տալիս է իր համաձայնությունը այս պայմաններին.
- Ինեկոբանկի քարտի գրանցում:
Հաճախորդը կարող է գրանցել էլեկտրոնային վճարային համապատասխան համակարգի դրամապանակի կողմից ընդունելի իր քարտը էլեկտրոնային վճարային դրամապանակում՝ հետևելով տվյալ դրամապանակում քարտի գրանցման համար առկա ցուցումներին: Էլեկտրոնային դրամապանակում քարտի գրանցումից հետո հաճախորդը կարող է օգտագործել տվյալ դրամապանակը քարտով վճարումներու կատարելու համար այն առևտրի և սպասարկման կետերում, որտեղ սպասարկվում է տվյալ էլեկտրոնային վճարային դրամապանակը:
- Ընդունելի քարտի սահմանում
Բանկը միակողմանիորեն որոշում է քարտի ընդունելի լինելու կամ չլինելու հանգամանքը որևէ էլեկտրոնային դրամապանակում գրանցման համար և կարող է համար և կարող է վերջինիս բլոկավորված լինելու, զեղծարարության կասկածների առկայության և այլ դեպքերում միակողմանիորեն մերժել քարտի գրանցումը:
- Քարտի սակագների պահպանում
Էլեկտրոնային վճարային դրամապանակով կատարված գործարքները հավասարազոր են քարտով կատարված գործարքներին և հաճախորդի հետ կնքված պայմանագրի համաձայն քարտի նկատմամբ կիրառվող սակագներն ու սպասարկման պայմանները չեն փոփոխվում դրամապանակի միջոցով այն օգտագործելիս: Դրամապանակը միայն տալիս է լրացուցիչ հնարավորություն այլ միջոցով իրականացնել վճարումներ Բանկի քարտով: Բացի այդ, Բանկի կողմից չեն գանձվում որևէ լրացուցիչ միջնորդավճարներ քարտը էլեկտրոնային վճարային դրամապանակում գրանցման կամ օգտագործման համար:
- Ինեկոբանկի պատասխանատվություն
Էլեկտրոնային վճարային դրամապանակների դեպքում Բանկը չի հանդիսանում դրամապանակի ծառայության տրամադրողը և պատասխանատվություն չի կրում ծառայության մատուցման, ինչպես նաև տվյալ դրամապանակների աշխատանքի, գործարքների կատարման անհնարինության կամ դրանցում առաջացող այլ խնդիրների համար: Բանկը միայն անվտանգ եղանակով փոխանցում է քարտի տվյալները տվյալ դրամապանակի ծառայությունը մատուցող կողմին և թույլատրում է քարտի օգտագործումը դրամապանակում:
- Հաճախորդի պատասխանատվություն
Հաճախորդը կրում է պատասխանատվություն իր քարտը վճարային դրամապանակում գրանցելու, գրանցված քարտով իրականացված վճարումների, ինչպես նաև այնպիսի տվյալների գաղտնիության պահպանման համար, ինչպիսիք հնարավորություն են տալիս ապաբլոկավորել վճարային դրամապանակը պարունակող սարքավորումը: Ցանկացած անձ, ով տիրապետում է հաճախորդի սարքավորման ապաբլոկավորման գաղտնաբառին կամ ունի հնարավորություն իր կենսաչափական տվյալներով ապաբլոկավորել սարքավորումը, կարող է իրականացնել վճարումներ հաճախորդի քարտից: Հաճախորդը պետք է անմիջապես կապ հաստատի Բանկի հետ վճարային դրամապան ակում գրանցված քարտի բլոկավորման նպատակով, եթե կորցրել է սարքավորումը և վերջինիս օգտագործման տվյալները հասանելի են դարձել կամ կարող են հասանելի դառնալ այլ անձի:
- Մանրամասն պայմանների ներկայացում
Էլեկտրոնային վճարային դրամապանակում Ինեկոբանկի կողմից թողարկված քարտի գրանցման և օգտագործման առավել մանրամասն պայմանները ներկայացված են Բանկի կողմից www.inecobank.am կայքում հրապարակված «Բանկային սպասարկման հիմնական պայմաններ» փաստաթղթում:
- Հարցեր
Եթե հաճախորդն ունի Էլեկտրոնային վճարային դրամապանակի վերաբերյալ հարցեր, վեճեր կամ բողոքներ, ապա անհրաժեշտ է կապ հաստատել դրամապանակի մատակարար ընկերությանը՝ օգտագործելով մատակարարի կողմից տրված տեղեկատվությունը, որը կարող է հրապարակված լինել վերջինիս կայքէջում, հրապարակային օֆերտայի պայմաններում կամ հրապարակվել այլ եղանակով: Եթե հաճախորդի հարցը, վեճը կամ բողոքը վերաբերում է Ինեկոբանկի կողմից թողարկված քարտին, ապա անհրաժեշտ է կապ հաստատել Բանկի հետ` զանգահարելով +37410510510 հեռախոսահամարով, նամակ ուղարկելով [email protected] էլ հասցեին կամ www.inecobank.am կայքում հաղորդագրություն ուղարկելով,:
TERMS FOR ADDING YOUR INECOBANK CARD TO A DIGITAL WALLET
The terms brought below shall apply for adding Your Inecobank Cards to the Digital Wallet. By adding the Card to the Wallet the Inecobank Customer gives the consent to these terms.
- Adding your Inecobank Card to the Wallet
The Customer can add his/her eligible card to the Wallet by following the instructions of the Wallet provider. After adding the card to the Digital Wallet, the Customer can use the given Wallet for card payments in the trade and service points where the given Digital Wallet is serviced.
- Determining the Eligible Card
The Bank shall unilaterally decide whether the Card is eligible or not for adding it to any Digital Wallet and if the latter is blocked or in case of any suspicion of forgery or in other cases the Bank may unilaterally decline adding of the Card.
- Maintaining Card Tariffs
Digital Wallet transactions are equivalent to Card transactions and according to the contract concluded with the Customer Tariffs and Service Terms for the Card shall not change when using the Card in the Wallet. The Wallet provides another way and opportunity to make payments with the Bank Card. Besides, the Bank shall not charge any additional fees for adding your Inecobank Card to the Wallet or using it in the Wallet.
- The Inecobank Responsibility
The Bank is not the provider of the Wallet and shall not bear any responsibility for the provision of the service, as well as for the operation of the Wallets, the impossibility of transactions through the Wallet or any other issues arising thereof. The Bank shall only safely supply the Card Data to the Wallet provider to allow the use of the Card in the Wallet.
- Customer Responsibility
The Customer shall be responsible for adding his/her Card to the Wallet, for payments made with the added Card, as well as for confidentiality of any data that will allow to unblock the device containing the Wallet. Anyone who possesses the password to unblock the Customer's device or is able to unblock the device with their biometric data can make payments with the Customer’s Card. The Customer should immediately contact the Bank to block the Card in the Wallet if the device has been lost and the data of its use have become available or may be available to another party.
- Terms and Conditions in Detail
Detailed terms and conditions for adding the Inecobank Card to the Digital Wallet and its use are available in the document "Main Terms of Banking Service" published by the Bank on www.inecobank.am.
- Questions
In case of any questions, disputes or complaints about the Wallet, the Customer may contact the Wallet provider using the information given by the Provider, which may be published on the latter's website, within the terms and conditions of a public offer or otherwise. In case of any question, dispute or complaint about the Inecobank Card, it is necessary to contact the Bank by calling +37410510510, via an e-mail to [email protected] or via a message on www.inecobank.am.
Թարմացված է 14.08.2025 15:09