Պարզ ավանդ
Բանկի մասնաճյուղերում և Կենտրոնական գրասենյակում
- ՀՀ դրամով ավանդների ներդրման դեպքում կիրառվում է սահմանված տոկոսադրույքից 0.25 նիշով ցածր սակագին մեկ տարի և ավել ժամկետով ներդրվող ավանդների համար:
- ԱՄՆ դոլարով ավանդների ներդրման դեպքում կիրառվում է սահմանված տոկոսադրույքից 0.15 նիշով ցածր սակագին մեկ տարի և ավել ժամկետով ներդրվող ավանդների համար:
- Եվրո/Ռուբլի արժույթով ավանդների ներդրման դեպքում կիրառվում է հեռակառավարման համակարգերով ձևակերպվող համապատասխան արժույթով ավանդների համար սահմանված տոկոսադրույքը:
Տոկոսների վճարման պարբերականություն
- 3 ամիս և ավել ժամկետով ավանդ ներդնելու դեպքում տոկոսագումարները կարող են վճարվել ամսական` համապատասխան սանդղակից 0.5 նիշով պակաս տոկոսադրույքով:
- 15 ամիս և ավել ժամկետով ավանդ ներդնելու դեպքում տոկոսագումարները կարող են վճարվել տարեկան` համապատասխան սանդղակից 0.25 նիշով պակաս տոկոսադրույքով:
- Վճարված տոկոսագումարները չեն կապիտալացվում:
ԲԱՆԿԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԵՂԱՆԱԿ |
ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՔ ԴՈՒՔ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: ԱՎԱՆԴԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ Է ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ՀՀ ԿԲ «ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/02-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԲԱՆԱՁԵՎԸ:
ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐՈՒՄ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ ՆԵՐԴՐՎԱԾ ԵՎ/ԿԱՄ ՏՈԿՈՍՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՅԼ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՆԵՐԴՐՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՎԱՆԴԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՏԱՐԲԵՐՎԵԼ:
«ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»` www.fininfօ.am, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:
Ավանդի գումար` 1 000 000 ՀՀ դրամ
Ավանդի ժամկետ` 12 ամիս (365 օր)
Տարեկան պարզ տոկոսադրույք՝ 9.25%
Տոկոսագումարների վճարումը` ժամկետի վերջում
Հարկում` 10% եկամտից
1 000 000 ՀՀ դրամ X 9.25% X 365*(օր)
----------------------------------------------------- - 10% եկամտային հարկ = 83 250
365
Ընդհանուր՝ 83 250 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսային եկամտաբերությունը կկազմի 9.25%:
*Ըստ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 907 հոդվածի 1-ին կետի, ավանդի վերադարձման կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրերին ավանդի գումարի նկատմամբ տոկոսագումար չի հաշվարկվում։
Այլ պայմաններ
Թարմացված է 31.10.2024 13:43