Պարտատոմսերի գրավով վարկ

Պարտատոմսերի գրավով վարկ

Եթե ձեռք եք բերել Ինեկոբանկի կողմից թողարկած պարտատոմսեր, բայց շրջանառության ժամկետի ավարտից շուտ շտապ գումար է անհրաժեշտ՝ կարիք չկա դրանք վաճառելու։ Պարզապես օգտվեք Ինեկոբանկի պարտատոմսերի գրավով վարկից և ստացեք վարկ Ձեր պարտատոմսերի գումարի մինչև 95%-ի չափով՝ միևնույն ժամանակ պահպանելով դրանց արդեն իսկ կուտակված տոկոսագումարները։
Վարկի նվազագույն գումար
500,000 ՀՀ դրամ
Վարկի ժամկետ
Մինչև պարտատոմսի ժամկետի ավարտ
Տարեկան անվանական տոկոսադրույք 
24-30 ամիս ժամկետով ներդրված դրամային «Պարզ» ավանդի տոկոսադրույք + 2.5% տոկոսային կետ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ այս վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել Բանկի կողմից։
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ

ՀՀ դրամ 

Վարկի գումար՝ 2,000,000 ՀՀ դրամ,

Տարեկան անվանական տոկոսադրույք` 12․25%,

Ժամկետ` 24 ամիս,

Տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 13.03%


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻՆ ԿԱՐՈՂ ԵՔ ԾԱՆՈԹՆԱԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԲԱԺՆՈՒՄ ԿՑՎԱԾ «ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ» ՖԱՅԼՈՒՄ:



Տոկոսագումարների հաշվարկման կարգ
Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ՝ ելնելով տարում 365 օրվա հաշվարկից
Կանխիկացման վճար
0%
Ամսական սպասարկման վճար
Չի սահմանվում
Հաշվի սպասարկման լրացուցիչ միանվագ վճար
Չի սահմանվում
Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցություն

Առավելագույնը 95% ՝ պարտատոմսի արժույթով վարկերի դեպքում

Առավելագույնը 70%՝ պարտատոմսի արժույթից տարբեր արժույթով վարկերի դեպքում

Մարման եղանակ
  • Անուիտետային (տոկոսների և մայր գումարի ամենամսյա վճարում)
  • Ազատ մարման գրաֆիկով (տոկոսների ամենամսյա վճարում, մայր գումարի վճարում մինչև վարկի ժամկետի ավարտը)​
Ժամկետանց պարտավորությունների մարում
Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար հաշվարկվում է տույժ։ Վճարման ենթակա գումարի մինչև 0.13%
Վարկի վաղաժամկետ մարման տույժ
Չի սահմանվում
Վարկի տրամադրման որոշման կայացում և հաճախորդին տեղեկացում
1-2 աշխատանքային օր
Վարկի տրամադրման ժամկետ
1-3 աշխատանքային օր
Ձեր ֆինանսական տեղեկատուն
«ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»` www.fininfօ.am, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:

ԲԱՆԿԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԵՂԱՆԱԿ

ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ԻՆԵԿՈԲԱՆԿ ՓԲԸ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:

Թարմացված է 08.07.2026 15:47